Լրահոս
Տարածաշրջան
15:05
30.12.24
597

Ադրբեջանում հուղարկավորում են ավիաաղետի զոհերին. Ալիևը փոխհատուցում է պահանջում

 

Բաքվում հուղարկավորել են Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի զոհերին: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած վթարի մասին բացահայտումներ է արել Ադրբեջանի նախագահը: Ալիևը նշել է, որ օդանավը խոցվել է դրսից և գործնականում կորցրել է կառավարումը: Ադրբեջանի նախագահը չի ընդունել Ռուսաստանի նախագահի ներողությունը ու պահանջել է, որ Մոսկվան ընդնունի մեղքն ու պատժի մեղավորներին: Վթարի վերջնական պատճառը հայտնի կդառնա միայն «սև արկղերը» բացելուց հետո, որը Ղազախստանի իշխանությունը Բրազիլիա է ուղարկել ուսումանսիրության: