Լրահոս
Սփյուռք
13:45
07.01.25
360

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել

Img default alt hy

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայոց թեմի՝ Ալֆորվիլ քաղաքում տեղակայված Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցում հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։

Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Հաղորդվում է, որ Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, դեսպանության անձնակազմը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավոր հետևորդներ։

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 1 человек, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Возможно, это изображение 3 человека, Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Возможно, это изображение 1 человек, подсвечник, осветительное оборудование и толпа