Լրահոս
2025-01-16
-
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարիցՀունվարի 16-ին` ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Հ.) և Toyota (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին14:3016.01.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ամյա գործընկերության մասին պայմանագիր ստորագրելուՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, կստորագրի երկու երկրների միջև 100-ամյա գործընկերության մասին ուղենիշային պայմանագիր, ինչպես նաև կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ համաձայնագիրը «կընդլայնի և կխորացնի հարաբերությունները ռազմական և ոչ ռազմական բնագավառներում և թույլ կտա հաստատել ավելի սերտ հասարակական կապեր»։ Մասնավորապես, համաձայնագիրը «կամրապնդի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության բնագավառում նոր կառույցի միջոցով, որն ուղղված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերի պաշտպանությանը»։ «Համաձայնագիրը նաև կամրապնդի Միացյալ Թագավորության դիրքերը՝ որպես առաջնահերթ գործընկեր Ուկրաինայի էներգետիկ հատվածի համար, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և պողպատի էկոլոգիական արտադրության ոլորտում», - նշել են Բրիտանիայի իշխանությունները։ «Սպասվում է, որ ի նշանավորումն գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման՝ վարչապետը կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին՝ մահաբեր զենքի մատակարարումներից մինչև տնտեսական կայունության բարձրացումը», - հավելել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Բացի այդ, այցի ընթացքում Քիր Սթարմերը կհայտարարի Կիևին 40 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելու մասին «տնտեսական վերականգնման նոր ծրագրի համար, որը թույլ կտա ներգրավել հարյուրավոր միլիոն ֆունտ ստեռլինգի մասնավոր վարկեր՝ աջակցելու Ուկրաինայում փոքր և միջին բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը»:Ավելին14:1516.01.25 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է Նավիկյանը:Ավելին14:0716.01.25 -
ՔաղաքականԽուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը. Տիգրան ԱբրահամյանՀայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ: Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում: Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը»,- գրել է նա:Ավելին14:0016.01.25 -
ՀասարակականԵրևանում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել ծառն ու բախվել «Nissan»-ին. վիրավոր կաԱյսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր 1 թաղամասի հարևանությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով «Nissan» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևամքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին13:4516.01.25 -
Միջազգային467 օր արյունալի պատերազմից հետո Գազայում հրադադար է հաստատվում. հաղթանակ են տոնում պաղեստինցիներըԹրամփյան հրադադար՝ Գազայում. չորեքշաբթի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կնքած հրադադարը շատերը համարում են Թրամփի առաջին մեծ հաղթանակը՝ դեռ պաշտոնապես Սպիտակ տուն չվերադարձած: Նա սպառնացել էր «դժոխք ստեղծել» Մերձավոր Արևելքում, եթե մինչև իր երդմնակալության օրը պատանդների հարցը չլուծվի: Գերիների վերադարձն էին կողմերը համարում հրադադարի գլխավոր նախապայմաններից մեկը:Ավելին13:3016.01.25 -
ՀայաստանԱդրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ ՕկամպոՄիջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն այդ մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների քրեական դատավարությունները։ «Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարություններ՝ հարձակման ենթարկելու իր թշնամիներին․ դա հիմա տեղի է ունենում Ադրբեջանում»,-նշել է Օկամպոն։Ավելին13:1516.01.25 -
ՍփյուռքԹեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ է կրել․ քաղաքապետԼոս Անջելեսում հրդեհների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության, հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը: «Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք: Ինչպես միշտ՝ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,–ասել է քաղաքապետը: Նա նշել է, որ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ են կրել: Արտակարգ դրության հայտարարման սկզբից ի վեր արձանագրել են 709 միջադեպ և 3431 արտակարգ զանգ: «Մեր բնակիչներին, բիզնեսների սեփականատերերին և քաղաքային անձնակազմին՝ ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական են: Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք մեր Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,–նշել է Ասատրյանը:Ավելին13:0016.01.25 -
ԱրցախԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել. «Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը: Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։ Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում: Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»:Ավելին12:4516.01.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թրամփի ցնցող էֆեկտը. արյունալի պատերազմի վե՞րջն է Գազայում հրադադարի համաձայնությունըՀայլուր 12։30 Թրամփի ցնցող էֆեկտը. արյունալի պատերազմի վե՞րջն է Գազայում հրադադարի համաձայնությունըԱվելին12:3016.01.25 -
ՔաղաքականՀայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սուրեն Սարգսյան1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ն իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:Ավելին12:1516.01.25 -
ԻրավականԱրձանագրվել է 14 պատահար․ 18 անձ վիրավորվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության` 11, ֆիզիկական ներգործության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, թմրանյութի իրացման և սառը զենք կրելու՝ 3-ական, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ջրային կենդանիների ապօրինի որսալու կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, ինքնիրավչության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ արարք կատարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և փաստաթղթեր կեղծելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության և շորթման՝ 2-ական, սպանության փորձի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ճանապարհատրանսպորտային պատահարի ու խարդախության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 18 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:0016.01.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 16.01.2025Մամուլի տեսություն 16.01.2025Ավելին11:5016.01.25 -
ԱռողջապահականՀանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆՀանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են. 🔹 հղիները, 🔹 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 🔹 65 տարեկանից բարձր անձինք, 🔹 շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 🔹 բուժաշխատողները, 🔹 փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։Ավելին11:4516.01.25 -
Զինված ուժերՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստինՀունվարի 15-17-ը աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։Ավելին11:3016.01.25 -
ՄիջազգայինԲայդենն իր հրաժեշտի ուղերձում զգուշացրել է ԱՄՆ-ում օլիգարխիայի ձևավորման մասինԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամփոփել է իր կես դար տևած քաղաքական կարիերան՝ հրաժեշտի ուղերձ հղելով Օվալաձև աշխատասենյակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում ԱՄՆ հեռացող նախագահը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում ծայրահեղ հարուստների օլիգարխիան սպառնում է ժողովրդավարության ապագային։ Բացի այդ, նա առաջարկել է փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ, որպեսզի նախագահներն անձեռնմխելիություն չունենան պաշտոնավարման ժամանակ իրենց կատարած հանցագործությունների համար։ «Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին ու ազատություններին և առաջ գնալու համար բոլորին տրվող արդարացի հնարավորությանը», - ասել է Բայդենը՝ շեշտելով, որ մի քանի ծայրահեղ հարուստների ձեռքերում «իշխանության վտանգավոր կենտրոնացում» կա, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, «եթե նրանց կողմից իշխանության չարաշահումը չվերահսկվի»: The Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար միլիարդատեր Իլոն Մասկը ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար, իսկ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը մեծ նվիրատվություններ են կատարել Թրամփի երդմնակալության հանձնաժողովին։ Բայդենն իր 15-րոպեանոց ուղերձի ընթացքում չի նշել իրեն հաջորդող Դոնալդ Թրամփի անունը, սակայն մտահոգություններ է բարձրացրել իր իրավահաջորդի առնչությամբ։ Նա կոչ է արել փոփոխություն կատարել ԱՄՆ սահմանադրության մեջ՝ «հստակեցնելու, որ ոչ մի նախագահ, ոչ մի նախագահ անձեռնմխելի չէ իր պաշտոնավարման ընթացքում կատարած հանցագործությունների համար»։ The Associated Press-ը նշում է, որ սա կապված է 2024 թ. ամռանը Գերագույն դատարանի ընդունած վճռի հետ, երբ դատավորներն ասացին, որ նախկին նախագահները լայն անձեռնմխելիություն ունեն պաշտոնական գործողությունների համար, որոնք կատարել են պաշտոնավարման ընթացքում։ Այս վճռի շնորհիվ 2020 թվականին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ Թրամփի դեմ գործը բավական մեղմացել է, իսկ նրա դեմ մեղադրանքները չեղյալ են հայտարարվել, երբ նա նոյեմբերին ընտրվեց նախագահ։ Բայդենը վերջին անգամ նախագահի պաշտոնում հանրությանը կներկայանա հունվարի 19-ին Չառլստոնի Աֆրոամերիկյան թանգարան այցի ժամանակ։ Հունվարի 20-ին տեղի կունենա նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։Ավելին11:1516.01.25 -
ՍփյուռքԲեյրութում հայ է սպանվելԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։ «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։ Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին այնտեղ չեն եղել։Ավելին11:0016.01.25 -
Հասարակական«Հաղթող Ապարան». Սարգիս Գոքորյանի նոր գիրքը«Հաղթող Ապարան» վերնագրով նոր գիրքն է ներկայացրել արձակագիր Սարգիս Գոքորյանը:Ավելին10:5216.01.25 -
ՔաղաքականՍիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիրո Ամիրխանյանին գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման մեջ։Ավելին10:4016.01.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3016.01.25