Լրահոս

2025-01-15
  • Միջազգային
    Ռուսական բանակը տակնուվրա է արել Ուկրաինայի էներգետիկ համակարգը. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի
    Արաբական Միացյալ էմիրություններում Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել՝ 25-ը 25-ի դիմաց: Բայց սրան զուգահեռ սրվել է հումանիտար վիճակը Ուկրաինայում: Կիևը պնդում է, որ Ռուսաստանը հրթիռադրոնային հարձակում է գործել ուկրաինական էներգետիկ համակարգերի վրա, ինչը Մոսկվան չի հերքում: Զելենսկին բողոքում է ու խնդրում ամրացնել Ուկրաինայի օդային վահանը:
    23:30
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա՝ խանութի պատին. կա 4 վիրավոր
    Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։ Դեպքի վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակի սյունը վերականգնելու ուղղությամբ։
    23:15
    15.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Չերեզչուր քիչ ա փողը. 309 հազար դրամ աշխատավարձով ավտոբուսի վարորդներ են փնտրվում
    Մայրաքաղաքային իշխանությանը չի հաջողվում գրավիչ դարձնել ավտոբուսների վարորդների աշխատանքը: Դեռ 195 թափուր հաստիք կա: Գործադուլից հետո աշխատավարձի բարձրացման խոստումներ ստացած վարորդների դժգոհությունն էլ չի մարել: Աշխատավարձը 309 000 դրամից պետք է 420 000 դրամ դառնար, մեծ ավտոբուսների համար՝ 500 000: Բայց սայլը տեղից չի շարժվել, պնդում են «Հայլուրի» հետ զրուցած վարորդները:
    23:00
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նախագահը պետական ​​այցով ժամանել է Տաջիկստան
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Իրանի նախագահին Դուշանբեի օդանավակայանում դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Մեկնելուց առաջ Մեհրաբադի օդանավակայանում արված հայտարարության մեջ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է իր վարչակազմի համար, ինչպես նշել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին: «Մենք եռանդով հետամուտ ենք լինելու այդ նպատակին»,-հայտարարել է Իրանի նախագահը։ Ակնկալվում է, որ նախագահը Տաջիկստանում նոր համաձայնագրեր կստորագրի տարբեր ոլորտներում համագործակցության՝ ներառյալ գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
    22:50
    15.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Երևանում տրանսպորտային խռովությունը չի հանդարտվում. կարգին դեժավյու, անհասկացող սարքեր
    Տրանսպորտային նորամուծություններին զուգահեռ բողոքի նոր ալիքներ են հասունանում: Երևանի բնակիչները չեն ուզում ձեռք բերել արդեն հասանելի դարձած տրանսպորտային քարտերից, որոնք փետրվարի 1-ից են գործելու՝ նոր սակագներով: Մարդիկ բողոքում են, որ դեռ չեն կարգավորվել QR կոդերով ու քարտերով վճարումները: Դեժավյու է: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 10 տարի անց նորից փողոց է դուրս եկել 100 դրամ ուղեվարձ պահանջելու:
    22:45
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը. Թաթոյան
    ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար: Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը: Միանգամայն կողմ լինելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը այսօրվա ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ-ն իր քարոզչությամբ նպաստում է երեկվա միջոցառման հանրային ու միջազգային խեղաթյուրված ընկալմանը և նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի: Ըստ այդմ, իրական դիվանագիտության փոխարեն ստացվում է թշնամանքի ու անհանդուրժողականության ՔՊ քարոզչություն պատմական, տնտեսական ու այլ թելերով կապված պաշտոնական դաշնակցի` ՌԴ-ի կամ ցանկացած երկրի դեմ առհասարակ, ինչպես նաև հարաբերություններում լարվածության խորացում: Այս ամենն այն դեպքում, երբ ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով: Այս պայմաններում ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի նման քարոզն ու գործունեությունն առհասարակ: ՔՊ-ի մանիպուլյացիաներ թույլ չտալու համար հատուկ եմ շեշտում իմ հիմնարար համոզմունքը` Հայաստանի անվտանգության ու առաջընթացի համար պետք է ղեկավարվել [իրական] ժողովրդավարության ու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության գերակայությամբ»,- գրել է նա։
    22:35
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
    Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:
    22:30
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
    Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ «Քաղաքացիների համար բեռն ավելանում է գույքահարկի տեսքով, աղբահանության վճարի տեսքով։ Ավելացել են տեղական տուրքերն ու վճարները։ Փոքր և միջին բիզնեսի համար ավելացել է հարկային բեռը։ Նրանք, որոնք շրջանառության հարկով էին աշխատում, արդեն կա՛մ ավելի բարձր հարկ պետք է վճարեն, կա՛մ ԱԱՀ դաշտ։ Մենք տեսնում ենք բողոքներ ոսկու շուկայում աշխատողների կողմից, այն բիզնեսները, որոնք սուրճի ապարատ ունեն տեղադրած և ասում են, որ այլևս ձեռնտու չէ այդ ամենով զբաղվելը»,- ասաց նա։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
    22:15
    15.01.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բացահայտ սրում՝ հայ-ռուսական հարաբերություններում կամ բողոքի նոտա Մոսկվային. Կիսելյովը չափն անցե՞լ է
    Հայ-ամերիկյան քայլ առաջին զուգահեռ շարունակվում է հետընթացը հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել մեր երկրում Ռուսաստանի դեսպանին՝ Դմիտրի Կիսելյովի կիրակի՝ «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցրած մտքերի համար: Հայաստանի արտգործնախարարությունը պնդում է, որ «արհեստականորեն գեներացված խոսույթներ են հնչել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»: Կիսելյովը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին է խոսել՝ հիշեցնելով Ալիևի պնդումները, թե այդ ճանապարհը բացվելու է: «Չեմ հասկանում, թե կոնկրետ ո՞ր հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- News.ru-ին ասել է Կիսելյովը: Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տարօրինակ է համարում, որ արտգործնախարարությունը երեք օր հետո է արձագանքում Կիսելյովին, բայց նաև ընդգծում է, որ Ռուսաստանը պաշտոնական մակարդակում հերքում է, թե Զանգեզուրի միջանցքի մասին որևէ պայմանավորվածություն կա:
    22:00
    15.01.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը կկրճատի Հայաստանի պարտքը զենք չմատակարարելու դիմաց. ՀՀ ՊՆ-ն առաջ է շարժվում Պենտագոնի հետ
    Այն, որ հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն Հայաստանի սահմանների անվտանգության երաշխիք չէ, այսօր անցած տարին ամփոփելիս հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այն պաշտպանական համագործակցություն չի ենթադրում: Պապիկյանի պնդմամբ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի սպառնալից հռետորաբանությանը Հայաստանը բալանսավորված քաղաքականությունն է հակադրում՝ վստահ լինելով, որ Ալիևի սպառնալից հռետորաբանությունը պատերազմի հիմք չէ, ինքը տարածաշրջանում էսկալացիայի հիմքեր չի տեսնում:
    21:45
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան
    Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:30
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա հարձակում գործելու մասին
    Եմենցի հութիները («Անսար Ալլահ» շարժում) Կարմիր ծովի հյուսիսային մասում՝ թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով հարձակում են գործել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր խմբի վրա, որը գլխավորել է Հարի Թրումենի անունը կրող միջուկային ավիակիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարությանը։ «Հրթիռային զորքերը և անօդաչու ուժերը համատեղ ռազմական գործողություններ են իրականացրել՝ Կարմիր ծովի հյուսիսային մասում թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ հարձակվելով ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակրի և մի շարք ուղեկցող նավերի վրա»,- ասել է Սարիան՝ հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։ Յահյա Սարիան նաև նշել է, որ գործողությունն իրականացվել է այն պահին, երբ ամերիկյան ռազմածովային ուժերի նավերը փորձել են գրոհել Եմենի տարածքը։ «Սա վեցերորդ հարձակումն է ավիակիրի վրա՝ Կարմիր ծով ժամանելուց հետո»,- հավելել է Սարիան։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ գնդակոծելու է Իսրայելի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարի: 2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Վերջերս հութիները պարբերաբար հայտարարում են Իսրայելի կենտրոնական շրջաններին, ներառյալ Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին:
    21:15
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը։
    21:00
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր
    Մեծ սաղավարտի 24-ակի հաղթող սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր 430-րդ հանդիպումն անցկացրեց Մեծ սաղավարտի հիմնական մրցաշարում: Հունվարի 15-ին նա 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում հանդիպեց աշխարհի 125-րդ ռակետ, պորտուգալացի Խայմե Ֆարիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով չորս սեթում՝ 6:1, 6:7 (4:7), 6:3, 6:2: Այսպիսով, Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով բացարձակ ռեկորդ սահմանեց։ Նա գերազանցել է 20-ակի գլխավոր չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը, ով անցկացրել է Մեծ սաղավարտի 429 հանդիպում։ Այս ցուցանիշով երրորդ տեղը զբաղեցնում է «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը՝ 423 հանդիպում։ Չորրորդ տեղում 22-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալն է (358 հանդիպում), փոխանցում է Armsport-ը։
    20:45
    15.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Մեծ վիշտ և ափոսանք. Հայաստանը սգում է 36-ամյա պատգամավոր Սահակյանի ողբերգական մահը
    Հայլուր 20։30 Մեծ վիշտ և ափոսանք. Հայաստանը սգում է 36-ամյա պատգամավոր Սահակյանի ողբերգական մահը
    20:30
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ
    Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 15 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Էդգար Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Գարեգին Ա․-ի վարած շտապօօգնության ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության վարորդն ու նրա ուղևորներ, շտապօգնության կայանի բուժքույր 45-ամյա Էթերի Գ․-ն, շտապօգնության կայանի բժիշկ 63-ամյա Սարգիս Ս․-ն, բուժառու, Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Սուսաննա Բ․-ն և «Mercedes»-ի վարորդ Էգդար Ս․-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
    20:15
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Ամառային զորակոչի թվաքանակն անցած տարվա համեմատ ավելացել է մեկ հինգերորդով
    Նախարարը նշեց, որ ամեն տարի զորակոչից առաջ տարբեր փոփոխություններ են կատարում՝ համաձայն ՀՀ կառավարության տարբեր որոշումների, որոնք էապես փոխում են զորակոչային ռեսուրսի պատկերը։ 
    20:00
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առուշ Առուշանյանի պատիժը խստացվեց․ «Փաստինֆո»
    Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները թեև մասնակի բավարարվել են, բայց Առուշ Առուշանյանը կազատազրկվի, ավելին՝ պատիժը խստացվել է 3 ամսով՝ 1 տարի 8 ամիս ազատազրկման փոխարեն՝ 1 տարի 11 ամիս ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այաօր հրապարակել է որոշումը։ Քրեական դատարանի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատարանը ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և այլ հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամաբ հսկողության վարչության պետ Լ Չարխիֆալակյանի և դատապարտյալ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի հատուկ վերանայման բողոքները բավարարել է մասնակի։ Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
    19:57
    15.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Welcome America, թե՞ прощай Россия. սպառնալիքներ և շանսեր՝ վաշինգտոնյան փաստաթղթում
    Պատմական իրադարձությո՞ւն, հերթական անվտանգային սպառնալի՞քը Հայաստանի համար, թե՞ պարզապես մի թուղթ հայ-ամերիկյան բարի ցանկությունների մասին: Հակասական են արձագանքները Երևան-Վաշինգտոն հարաբերությունների նորաթուխ կարգավիճակի՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարությունը պատմական է համարում իր նախարարի ձեռքով ստորագրված թուղթը, Փաշինյանը ծափահարում է ինքն իրեն՝ բալանասավորված արտաքին քաղաքականություն վարելու համար, որոշ քաղաքագետներ կարծում են հայ-ռուսական հարաբերությունները հերթական հարվածն են ստանում ու մոտեցնում պատերազմը մեր երկրի սահմաններին:
    19:48
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը
    ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:
    19:45
    15.01.25
    Ավելին