Լրահոս

2025-01-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Դանիայի վարչապետը հանդիպում է հրավիրել գործարար ղեկավարների հետ՝ Գրենլանդիայի հետ կապված Թրամփի սպառնալիքներից հետո
    Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո, որի ժամանակ քննարկվել է նաև Գրենլանդիայի թեման, հունվարի 16-ին հանդիպում է հրավիրել Դանիայի գործարար համայնքի ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Թրամփը հայտարարել է, որ Դանիայի կիսաինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության հաստատումը «բացարձակ անհրաժեշտություն է» ԱՄՆ-ի համար։ Թրամփը նաև չի բացառել Գրենլանդիային տիրանալու համար ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը։ Ֆրեդերիկսենը Թրամփի հետ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Գրենլանդիան ինքը պետք է որոշի իր ապագան, և որ Դանիան պատրաստ է անել ավելին Արկտիկայում անվտանգությունն ամրապնդելու համար։ Ֆրեդերիկսենը նշել է, որ դանիական ընկերությունները նպաստում են ԱՄՆ-ում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը, և որ ԵՄ-ն ու Վաշինգտոնն ընդհանուր շահ ունեն առևտրի ծավալների մեծացման հարցում: Զրույցից հետո Դանիայի վարչապետը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ։ Իր հերթին, Դանիայի արտգործնախարար Լարս Ռասմուսենը հունվարի 16-ին հանդիպում է ծրագրել խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ։ Նախկինում Թրամփը ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Այդ նպատակին հասնելու համար ռազմական ուժի կիրառումը չբացառելն անհանգստություն է առաջացրել Դանիայում և Եվրոպայի այլ երկրներում: Գրենլանդիայի իշխանություններն իրենց հերթին նշել են, որ իրենք ապագայում ձգտում են անկախանալ Կոպենհագենից, բայց ոչ ԱՄՆ-ի մաս դառնալ։
    17:00
    16.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տղաներին փշի-փշի են անում, Փաշինյանին հունից հանում. դեգրադացիա կամ բանակից ազատվելու մոդելներ
    Պապիկյանի խնդիրների լուծման մի մասը իր վրա է վերցրել Հայաստանի վարչապետը: Հասկացել է, թե ինչպես կարելի է կրճատել բանակից հիվանդության պատճառով ազատվողների թիվը: Պետք է փոխել նրանց ծնողների հոգեբանությունը, որ նրանք շատ չսիրեն-փայփայեն իրենց որդիներին՝ դրանով, Փաշինյանի բառերով, դեգրադացնելով, դեֆորմացնելով իրենց երեխաներին:
    16:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գևորգ Պապոյանը Բեռլինում է
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային գրավչությունը։ Քննարկվել են Գերմանիայի երկրամասերում Հայաստանի տնտեսությունը խթանող միջոցառումների անցկացման հնարավորությունները։
    16:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:
    16:16
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նա տարված էր ֆուտբոլով, այն վեր էր ամեն ինչից. լրագրողը՝ Գվարդիոլայի ամուսնալուծության մասին
    Լրագրող Լորենա Վասկեսը նշել է Պեպ Գվարդիոլայի կնոջից բաժանվելու պատճառները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն ու նրա կինը՝ Քրիստինա Սերրան, բաժանվել են 30 տարվա հարաբերություններից հետո։ Վասկեսն առաջինն էր, որ հրապարակել էր այս տեղեկությունը։ «Բոլորը, ում հետ մենք խոսեցինք, ասում էին, որ Պեպը տարված է ֆուտբոլով, նրա համար դա վեր է ամեն ինչից, ներառյալ ամուսնությունը, ինչը թանկ արժեցավ նրա վրա: Գիտենք, որ նրա նպատակներից մեկն էլ ԱՄԷ տեղափոխվելն էր։ Նրա շրջապատի մարդիկ սկսեցին հրաժեշտ տալ նրան, քանի որ նա չէր պատրաստվում երկարաձգել պայմանագիրը [Մանչեսթեր Սիթիի հետ]: Այս որոշումը օգնեց նրան մտերմանալ կնոջ հետ, բայց երբ նա որոշեց մնալ և երկարաձգել պայմանագիրը, Քրիստինան հասկացավ, որ բավական է։ Հենց Քրիստինան էր, որ որոշեց վերջ տալ այսքան տարիներ ձգված ամուսնությանը», — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է լրագրող Լորենա Վասկեսը Mamarazzi փոդքաստում:
    16:10
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
    16:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
    Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը: Այս մասին տեղեկանում ենք «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունց: «Ս.թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն: Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին: «Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և` պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էիք, որ 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել:
    15:52
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հիմա էլ ծնողներն են մեղավոր. Սևակ Հակոբյան
    Պարզվում է՝ ծնողները փոխանակ իր պես դաստիարակեին իրենց որդիներին, ղզիկ են դաստիարակել, դրա համար էլ ինքը, գերագույն հրամանատար լինելով, պատերազմ կրվեց, դե հետո էլ ինչի համար հերոսաբար կռիվ էր տալիս, ճանաչեց Ադրբեջանինը։
    15:45
    16.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Բանակից ազատվելու հայկական մեխանիկան. Փաշինյանի սկանդալային բացահայտումները
    Հայլուր 15։30 Բանակից ազատվելու հայկական մեխանիկան. Փաշինյանի սկանդալային բացահայտումները
    15:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել
    Հունվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հայտնաբերվածն ու լողամիջոցի տերը՝ Սևան քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը, պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սևանցի տղամարդը հայտնել է, որ ձկներն ինքն է որսացել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
    15:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտրել է նոր վարչապետ
    Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Ռոսեն Ժելյազկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կոալիցիան Ժողովրդավարական ուժերի միության հետ (ՔԲԵԶ- ԺՈՒՄ), ընտրվել է հանրապետության վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ժելյազկովի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ է հանդես եկել 114 պատգամավոր, ձեռնպահներ չեն եղել։ Պատգամավորները նույնպիսի աջակցություն են հայտնել նաև 19 նոր նախարարներին։ Քվեարկությունից հետո կառավարությունը լրիվ կազմով երդում է տվել և առաջիկա ժամերին ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը: Բուլղարիայում 2024 թ. հոկտեմբերի 27-ին անցկացվել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ հունիսին կայացած ընտրություններից հետո կառավարություն կազմելու երեք փորձերն անհաջողության էին մատնվել։ Հոկտեմբերին անցկացված ընտրություններն արդեն 6-րդն էին երկրում 2021 թվականից ի վեր։
    15:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթական խոշոր պարտքերը, որ պատրաստվում են փաթաթել ժողովրդի վզին. 168.am
    Վեց-յոթ տարում պարտքի միայն տոկոսավճարների սպասարկումը 2,8 անգամով ավելացրել են։ Մի քանի տարում այնքան պարտքեր են վերցրել, որ պարտքերի սպասարկումը հասել է ահռելի չափերի։ 2025թ. պարտքի տոկոսավճարները կկազմեն ՀՆԱ 3,6 տոկոսը։ Այն կխլի բյուջեի ակնկալվող եկամուտների 13,8 տոկոսը։
    14:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից
    Հունվարի 16-ին` ժամը 10:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Nissan (վարորդ՝ Ա. Հ.) և Toyota (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    14:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև՝ 100-ամյա գործընկերության մասին պայմանագիր ստորագրելու
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, կստորագրի երկու երկրների միջև 100-ամյա գործընկերության մասին ուղենիշային պայմանագիր, ինչպես նաև կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ համաձայնագիրը «կընդլայնի և կխորացնի հարաբերությունները ռազմական և ոչ ռազմական բնագավառներում և թույլ կտա հաստատել ավելի սերտ հասարակական կապեր»։ Մասնավորապես, համաձայնագիրը «կամրապնդի ռազմական համագործակցությունը ծովային անվտանգության բնագավառում նոր կառույցի միջոցով, որն ուղղված է Բալթիկ, Սև և Ազովի ծովերի պաշտպանությանը»։ «Համաձայնագիրը նաև կամրապնդի Միացյալ Թագավորության դիրքերը՝ որպես առաջնահերթ գործընկեր Ուկրաինայի էներգետիկ հատվածի համար, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և պողպատի էկոլոգիական արտադրության ոլորտում», - նշել են Բրիտանիայի իշխանությունները։ «Սպասվում է, որ ի նշանավորումն գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման՝ վարչապետը կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին՝ մահաբեր զենքի մատակարարումներից մինչև տնտեսական կայունության բարձրացումը», - հավելել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Բացի այդ, այցի ընթացքում Քիր Սթարմերը կհայտարարի Կիևին 40 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելու մասին «տնտեսական վերականգնման նոր ծրագրի համար, որը թույլ կտա ներգրավել հարյուրավոր միլիոն ֆունտ ստեռլինգի մասնավոր վարկեր՝ աջակցելու Ուկրաինայում փոքր և միջին բիզնեսի աճին և տնտեսական կայունությանը»:
    14:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին
    2025թ. հունվարի 9-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ․Պ․-ն դատական նիստի տեղափոխվելու նպատակով քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է հիմնարկի համապատասխան տեղամաս, որտեղ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին՝ իր մոտ թաքցված ածելու սայրով վնասվածքներ պատճառելով ծառայողներից երկուսի դեմքի հատվածում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «Կալանավորված անձը սահմանված կարգով վնասազերծվել է։ Վնասվածքներ ստացած ծառայողներին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է Նավիկյանը:
    14:07
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը. Տիգրան Աբրահամյան
    Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունում նշվում է, թե հաշվի առնելով, որ Հայաստանը 2023թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել ՀՀ-ին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ըստ էության, կողմերը խուսափել են փաստաթղթում ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և լղոզելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակումն ու էթնիկ զտումները, արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ: Ոմանք էլ կարծում էին, որ հայաստանյան իշխանությունը միայն Ադրբեջանի հետ բանակցություններում է զիջումներ անում: Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս և երրորդ երկրների հետ փաստաթղթերում ամրագրումներ անելիս, Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը»,- գրել է նա:
    14:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, կոտրել ծառն ու բախվել «Nissan»-ին. վիրավոր կա
    Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Ձոր 1 թաղամասի հարևանությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով «Nissan» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևամքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 12 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
    13:45
    16.01.25
    Ավելին
  • Միջազգային
    467 օր արյունալի պատերազմից հետո Գազայում հրադադար է հաստատվում. հաղթանակ են տոնում պաղեստինցիները
    Թրամփյան հրադադար՝ Գազայում. չորեքշաբթի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կնքած հրադադարը շատերը համարում են Թրամփի առաջին մեծ հաղթանակը՝ դեռ պաշտոնապես Սպիտակ տուն չվերադարձած: Նա սպառնացել էր «դժոխք ստեղծել» Մերձավոր Արևելքում, եթե մինչև իր երդմնակալության օրը պատանդների հարցը չլուծվի: Գերիների վերադարձն էին կողմերը համարում հրադադարի գլխավոր նախապայմաններից մեկը:
    13:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո
    Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն այդ մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն ապօրինի կերպով և մտացածին մեղադրանքներով Ադրբեջանի բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամների քրեական դատավարությունները։ «Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։ Ստալինը մահացել է, բայց Ալիևը սովորում է նրանից՝ օգտագործելով ցուցադրական դատավարություններ՝ հարձակման ենթարկելու իր թշնամիներին․ դա հիմա տեղի է ունենում Ադրբեջանում»,-նշել է Օկամպոն։
    13:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ է կրել․ քաղաքապետ
    Լոս Անջելեսում հրդեհների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության, հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը: «Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք: Ինչպես միշտ՝ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,–ասել է քաղաքապետը: Նա նշել է, որ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ են կրել: Արտակարգ դրության հայտարարման սկզբից ի վեր արձանագրել են 709 միջադեպ և 3431 արտակարգ զանգ: «Մեր բնակիչներին, բիզնեսների սեփականատերերին և քաղաքային անձնակազմին՝ ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական են: Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք մեր Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,–նշել է Ասատրյանը:
    13:00
    16.01.25
    Ավելին