Լրահոս

2025-01-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-ն
    Հունվարի 16-ին, ժամը 04:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04։39-ին։ Այրվել են խանութի պահեստային հատվածը (մոտ 30 քմ) և սրահից մոտ 10 քմ հատված, ջերմահարվել են մոտ 60 քմ տարածք սրահից և կից կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ։
    10:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15- 18մ/վրկ։
    10:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ-ի հարցով չեն շտապում. «Հրապարակ»
    Գրել ենք, որ ԵՄ-ին անդամակցության նախագծին հավանություն տալուց հետո Ռուսաստանից հնչող սպառնալիքներն   անհանգստացրել են Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնյաների մասնակցությամբ Իջեւանում քննարկում էր կազմակերպել, առաջարկել լուծումներ մատնանշել՝ ՀՀ տնտեսությանը սպասվող ծանր հարվածից դուրս գալու վերաբերյալ, ասելով, որ չեն կարող հետքայլ անել եւ հրաժարվել ԵՄ-ի նախագիծն ընդունելուց։ Տեղեկացանք, սակայն, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում, այդուհանդերձ, ԵՄ-ին անդամակցելու մասին  նախագիծը չի ընդգրկվել, թեպետ անցած տարեվերջից այն խորհրդարանում է։ 
    09:50
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել
    Հունվարի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա տղամարդն իր բնակության վայրում ապօրինի պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ: Ստուգման նպատակով նույն օրը ոստիկաններն այցելել են տղամարդուն։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ նկուղում ունի պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքներ և դրանք պատրաստելու համար պարագաներ, որոնք պատրաստ է ներկայացնել: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անցկացված զննության ընթացքում նա ներկայացրել է 7 շիշ օղի, 7 շիշ տարբեր տեսակի կոնյակներ, 5 լիտրանոց պլաստիկ տարայով կոնյակ, 4 լիտր պլաստիկ տարայով օղի, օղու 18 խցան, 390 հատ դատարկ շիշ: Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
    09:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»
    Ակնհայտ է՝ որքան էլ ՔՊ-ականներն առերեւույթ ցույց տան, թե ամեն բան նորմալ է, եւ մեր երկիրն էլ սկանդինավյան երկրների պես խաղաղ ու անհոգ է, իսկ Փաշինյանն էլ պնդի, թե կյանքը եռում է, միեւնույնն է՝ իշխանականներն իրենց ներսում բաց հարցեր ու անհանգստություններ ունեն: Ալիեւի սպառնալիքները սառը ցնցուղ էին ոչ միայն հայ հանրության, այլեւ պատգամավորների մեծ մասի համար. ի վերջո՝ Փաշինյանը իրենց վստահեցրել էր, որ երանելի խաղաղություն են կառուցում, բայց, փաստորեն, փուչիկ է այդ թեզը, որը պայթեցրեց Ալիեւը:
    09:42
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել է
    Հունվարի 16-ին՝ ժամը 06:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջեմահարվել: Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    09:40
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աղազարյանին հեռացրել են նաև ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից. «Հրապարակ»
    «Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին  «էվակուացնելու» օպերացիան, նրան հեռացրել են նաեւ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի կազմից, փոխարինել նորաթուխ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանով, որը վարչապետի նախկին խորհրդականն էր։
    09:37
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
    Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թ. ընթացքում կազմել են մինչեւ 24 միլիոն դրամ գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։
    09:34
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:
    09:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Իշխանական պատգամավորները դիմել են ՔՊ խմբակցության ղեկավարությանը՝ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու համար:
    09:20
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ․ Զուրաբիշվիլի
    Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին նշված է Զուրաբիշվիլիի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Վրաստանի նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է։ «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ՝ օգուտ տալով ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանն ու խաղաղությանը։ Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, երբ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,-նշված է Զուրաբիշվիլիի գրառման մեջ։ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:
    00:24
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել
    Հունվարի 15-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են Զ. Գ.-ի ինքնասպանության փորձը:
    00:05
    16.01.25
    Ավելին
2025-01-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ.-ն իր վարած «Mercedes GLE 43» մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել վարորդ Պարույր Մ.-ն, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
    23:59
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
    Հունվարի 15-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են Ա. Գ -ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին: Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
    23:45
    15.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական բանակը տակնուվրա է արել Ուկրաինայի էներգետիկ համակարգը. ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի
    Արաբական Միացյալ էմիրություններում Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել՝ 25-ը 25-ի դիմաց: Բայց սրան զուգահեռ սրվել է հումանիտար վիճակը Ուկրաինայում: Կիևը պնդում է, որ Ռուսաստանը հրթիռադրոնային հարձակում է գործել ուկրաինական էներգետիկ համակարգերի վրա, ինչը Մոսկվան չի հերքում: Զելենսկին բողոքում է ու խնդրում ամրացնել Ուկրաինայի օդային վահանը:
    23:30
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Honda»-ն ու «Nissan»-ը. վերջինը բախվել է գազախողովակի սյանը, ապա՝ խանութի պատին. կա 4 վիրավոր
    Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Մուշավան 4-րդ փողոցում բախվել են Nissan և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց , բախվել «Մուշական» խանութի պատին և կոտրել այնտեղ տեղադրված վճարային տերմինալը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կոտրվել է նաեւ ճանապարհով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը։ Դեպքի վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակի սյունը վերականգնելու ուղղությամբ։
    23:15
    15.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Չերեզչուր քիչ ա փողը. 309 հազար դրամ աշխատավարձով ավտոբուսի վարորդներ են փնտրվում
    Մայրաքաղաքային իշխանությանը չի հաջողվում գրավիչ դարձնել ավտոբուսների վարորդների աշխատանքը: Դեռ 195 թափուր հաստիք կա: Գործադուլից հետո աշխատավարձի բարձրացման խոստումներ ստացած վարորդների դժգոհությունն էլ չի մարել: Աշխատավարձը 309 000 դրամից պետք է 420 000 դրամ դառնար, մեծ ավտոբուսների համար՝ 500 000: Բայց սայլը տեղից չի շարժվել, պնդում են «Հայլուրի» հետ զրուցած վարորդները:
    23:00
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նախագահը պետական ​​այցով ժամանել է Տաջիկստան
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Իրանի նախագահին Դուշանբեի օդանավակայանում դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Մեկնելուց առաջ Մեհրաբադի օդանավակայանում արված հայտարարության մեջ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է իր վարչակազմի համար, ինչպես նշել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին: «Մենք եռանդով հետամուտ ենք լինելու այդ նպատակին»,-հայտարարել է Իրանի նախագահը։ Ակնկալվում է, որ նախագահը Տաջիկստանում նոր համաձայնագրեր կստորագրի տարբեր ոլորտներում համագործակցության՝ ներառյալ գյուղատնտեսության, գիտության, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
    22:50
    15.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Երևանում տրանսպորտային խռովությունը չի հանդարտվում. կարգին դեժավյու, անհասկացող սարքեր
    Տրանսպորտային նորամուծություններին զուգահեռ բողոքի նոր ալիքներ են հասունանում: Երևանի բնակիչները չեն ուզում ձեռք բերել արդեն հասանելի դարձած տրանսպորտային քարտերից, որոնք փետրվարի 1-ից են գործելու՝ նոր սակագներով: Մարդիկ բողոքում են, որ դեռ չեն կարգավորվել QR կոդերով ու քարտերով վճարումները: Դեժավյու է: Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 10 տարի անց նորից փողոց է դուրս եկել 100 դրամ ուղեվարձ պահանջելու:
    22:45
    15.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը. Թաթոյան
    ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության, այնպես էլ միջպետական հարաբերությունների համար: Որևէ պետության հետ հարաբերությունները, հատկապես դաշնակցային հայտ ներկայացնելը պահանջում է այդ պետության հետ հարաբերություններում ՀՀ շահերի առավելագույն ու իրական իրացում: Պետք է ամեն պայմանավորվածություն կամ լուծում ամրապնդվի «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներով: Այդ ամենն էլ պետք է պատշաճ պարզաբանվի հանրությանը: Միանգամայն կողմ լինելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը այսօրվա ուսումնասիրությունները վկայում են, որ ՔՊ-ն իր քարոզչությամբ նպաստում է երեկվա միջոցառման հանրային ու միջազգային խեղաթյուրված ընկալմանը և նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի: Ըստ այդմ, իրական դիվանագիտության փոխարեն ստացվում է թշնամանքի ու անհանդուրժողականության ՔՊ քարոզչություն պատմական, տնտեսական ու այլ թելերով կապված պաշտոնական դաշնակցի` ՌԴ-ի կամ ցանկացած երկրի դեմ առհասարակ, ինչպես նաև հարաբերություններում լարվածության խորացում: Այս ամենն այն դեպքում, երբ ՔՊ-ն է իր իշխանության ժամանակահատվածում ավելի խորացրել տնտեսական կապերը ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ` «գետնի վրա» գործող կոնկրետ մեխանիզմներ ներդնելով կամ գործողներն ամրապնդելով: Այս պայմաններում ՀՀ պետական շահերին օրգանապես է հակասում ՔՊ-ի նման քարոզն ու գործունեությունն առհասարակ: ՔՊ-ի մանիպուլյացիաներ թույլ չտալու համար հատուկ եմ շեշտում իմ հիմնարար համոզմունքը` Հայաստանի անվտանգության ու առաջընթացի համար պետք է ղեկավարվել [իրական] ժողովրդավարության ու իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու ազգային արժեքների պաշտպանության գերակայությամբ»,- գրել է նա։
    22:35
    15.01.25
    Ավելին