Լրահոս

2025-01-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը Գոլանի բարձունքներում
    Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը Գոլանի բարձունքների բուֆերային գոտում՝ Իսրայելի հետ սահմանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ Հուսեյն ալ-Շառաայի հայտարարությունը։ «Մենք պատրաստ ենք ընդունել ՄԱԿ-ի ուժերին բուֆերային գոտում, որպեսզի իրադրությունը վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչ իսրայելական առաջխաղացումը»,- ասել է Ահմադ Հուսեյն ալ-Շառաան Դամասկոսում Կատարի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ Իսրայելը այլևս չունի բուֆերային գոտու խորացումն արդարացնող փաստարկներ։ «Իսրայելն առաջ էր շարժվել բուֆերային գոտի՝ պատճառաբանելով իրանական կազմավորումների առկայությունը։ Սակայն Դամասկոսի ազատագրմամբ այդ պատճառաբանությունն այլևս չի գործում»,- ընդգծել է նա։ Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարը նաև նշել է Կատարի կարևոր դերը այս գործընթացում՝ ընդգծելով, որ Կատարը վճռականորեն հակազդել է իսրայելական առաջխաղացմանը և ակտիվ դերակատարություն կունենա ապագայում։
    20:45
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ
    ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ․ «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե՛ հայկական, թե՛ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։ Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով»։
    20:35
    16.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Աղմկոտ նոր պարտադրանք՝ յոլա գնացող քաղաքացիներին. «պետական ռեկետը էլ ո՞նց ա լինում»
    Հայլուր 20։30 Աղմկոտ նոր պարտադրանք՝ յոլա գնացող քաղաքացիներին. «պետական ռեկետը էլ ո՞նց ա լինում»
    20:30
    16.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինն ու Թրամփը կորոշեն Հայաստանում ընտրության օրը. Աղազարյանը նոր սլի՞վ է անում
    Հայաստանում արտահերթ ընտրությունների եռուզեռ են նկատում վերլուծաբանները: ՔՊ-ից սլիվների համար հեռացված Հովիկ Աղազարյանն էլ, կարծես, իշխանականների օրակարգից հերթական սլիվն է արել՝ պնդելով, թե Հայաստանում անխուսափելի են արտահերթ ընտրությունները:
    20:25
    16.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Անաստված գողը տարել է խրամատներում վաստակած գումարը. 5 ամիս չբացահայտվող մի գողության պատմություն
    5 ամիս է՝ իրավապահները չեն հայտնաբերում Երևանում արցախցիների վարձակալած բնակարանը թալանողին: Ոստիկանությունը չի կարողանում նույնականացնել նրան տեսանյութից, որովհետև բժշկական դիմակով է եղել: Հանցագործը գողացել է ընտանիքի 10 տարվա հավաքած փողն ու ոսկիները:
    20:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
    Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի ստացել և դուրս է գրվել։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    20:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը․ ՀԱՄԱՍ
    Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի բանակը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը, ում նախատեսված էր ազատ արձակել համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ «Համաձայնության հասնելու մասին հայտարարությունից հետո հակառակորդի բանակը հարված է հասցրել պատանդներից մեկի պահման վայրին, որն առաջին փուլում ընդգրկված է ցուցակում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր Տելեգրամ ալիքում գրել է ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» բրիգադի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան: Նա չի հայտնել որևէ տեղեկություն պատանդի վիճակի մասին։
    20:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության որոշ հատվածներում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ամպամածությունը նոսրացել է
    Այսօր ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ըստ կանխատեսումների առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:
    19:45
    16.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանն ու Ադրբեջանը ճշտել են սահմանազատման հաջորդ հասցեն. նոր համաձայնություն՝ սահմանին
    Հայտնի է՝ Հայաստանն ու Ադրբեջանը որտեղից են շարունակելու Կիրանցում անցած տարի մեծ աղմուկով սկսված սահմանազատումը: Ըստ Հայաստանի արտգործնախախարարության տարածած հաղորդագրության՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները այսօր սահմանին կայացած հանդիպմանը «համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից:
    19:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։
    19:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է
    Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել հունվարի 13-ին Գավառ քաղաքի ոսկյա զարդերի խանութից կատարված գողության մասին։ Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն էր տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել էր, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում: Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, 58-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 35 կտոր ոսկյա զարդ:
    19:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը
    Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն այսօր հունվարի 16–ին, ուղերձ է հղել։ Այն փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։ Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ. «Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում: Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները: Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ: Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը: Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝ 1․ Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով: 2․ Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր: 3․ Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 4․ Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է: Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում: Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին: Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար: Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է: Ռուբեն Վարդանյան»։
    18:45
    16.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Հայտնի է՝ որտեղից է շարունակվելու հայ-ադրբեջանական սահմանազատումը. նոր հանդիպում
    Հայլուր 18։30 Հայտնի է՝ որտեղից է շարունակվելու հայ-ադրբեջանական սահմանազատումը. նոր հանդիպում
    18:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից. ՀՀ ԱԳՆ
    2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ: Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
    18:18
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Լեոնարդո դի Կապրիոն 1 մլն դոլար է նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարի համար
    «Լոս Անջելեսի անտառային հրդեհները ոչնչացնում ենք մեր քաղաքը: Ես 1 մլն դոլար եմ նվիրաբերում արագ արձագանքման ծրագրին՝ հրատապ կարիքների բավարարման և հետհրդեհային վերականգնման ջանքերին նպաստելու համար»,- հայտնել է 50-ամյա դերասանը:
    18:15
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Շնորհավորելով Ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք հայտնելով, որ նրա գործնական, տեսական հմտություններն ու գիտելիքները նպաստելու են Ծառայության առաքելությանը: Խոսելով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի մասին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է դրա դերը ժողովրդի ընկալումների ձևավորման հարցում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ հենց այս ծառայությունն է գտնվում արդարադատության իրականացման վերջին օղակում: Նախարարն անդրադարձել է նաև համակարգում առկա խնդիրներին՝ դրանց լուծման հարցում ակնկալելով հստակ տեսլական և ճանապարհ: Ծառայության նորանշանակ պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար՝ հավաստիացնելով, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ ի նպաստ Ծառայության հետագա գործունեության:
    18:00
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
    Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
    17:45
    16.01.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ մարտեր՝ Ուկրաինայում, վտանգավոր օլիգարխիա՝ ԱՄՆ-ում. «շատ դժվար կլինի» Թրամփի համար
    ԱՄՆ 46-րդ նախագահը հրաժեշտ է տվել ամերիկացիներին՝ խոստանալով, որ նրանք դեռ կհիշեն իրեն ու իր թիմին: Ջո Բայդենը վստահ է, որ իր կառավարման ընթացքում այնքան հաջողություններ է ունեցել, որ Թրամփի օրոք ամերիկացիները իրենց են երանի տալու: Ուկրաինայի անկախությունն էլ է իր վաստակը համարել Բայդենը:
    17:40
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
    Ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Պարզվել է, որ այդ միջոցների մի մասը հափշտակվել է չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց և վերջիններիս հետ հանցավոր համաձայնության եկած և հանցավոր խմբում ընդգրկված անձանց կողմից։ Հիշյալ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հանցավոր խմբերի անդամները 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ: Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), երկու անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), երեք անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ): Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    16.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրճի սարքավորումների տնտեսվարողները դեռ սպասում են ԱԺ-ի պատասխանին․ ArmLur
    Երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ ԱԺ շենքի բակում էին հավաքվել սուրճի սարքավորումներով զբաղվող տնտեսվարողները, որոնք նաև հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։
    17:15
    16.01.25
    Ավելին