Լրահոս

2025-01-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, ինչի հետևանքով վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով «Ford»-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհի հետևանքով բնակարաններ են այրվել. մարդկանց տարհանել են
    Հունվարի 26-ին, ժամը 13:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։07-ին, մարվել՝ 14։22-ին։
    17:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին հարցաքննությունների ժամանակ տրվում են հոգեմետ նյութեր: «Հայաստանի վարչապետի մեղադրանքները, որ հոգեմետ նյութեր են տալիս տարածաշրջանային էսկալացիա հրահրելու նպատակով, բոլորովին անհիմն են և ծիծաղելի։ Մեղադրյալի բոլոր իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կերպով ապահովվել և պարզաբանվել են, իսկ բոլոր դատական նիստերն ու դիմումները արձանագրվել են: Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները հետաքննվել են անկախ կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, պարզվել է, որ դրանք կեղծ են», — հավելել են գերատեսչությունում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Բաքվում պահվող հայերին արգելված հոգեմետ նյութեր են տալիս․ «Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
    16:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․03 դրամ:
    16:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ ցեղասպանության ենթարկեցին. Ոսկանյան
    Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք դադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»: Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը։ Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք դադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»: Ըստ տվյալ կոպիտ մուտքային սխալի՝ մեթոդաբար փորձ է կատարվում հրաժարվել այդ «մեղքի» տարրերից, դիցուք՝ Արցախից, Մասիս սարից և այլն, մինչդեռ հրաժարումից հետո, երբ թվում է, թե այլևս «մեղավոր» չպետք է լինենք, ստանում ենք թշնամական նկրտումների հերթական չափաբաժինն՝ ի դեմս «Զանգյազուրի», «Ալագյազի» կամ ամբողջապես «Արևմտյան Ադրբեջանի» և ապշած մտածում՝ «բայց չէ՞ որ մենք արդեն մեղավոր չէինք»։ Մինչդեռ սխալի շտկման բանալիներւց մեկն, օրինակ՝ մի քանի պարզ թվացող հարցերի պատասխանելն է. իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին նույն այդ Օսմանյան կայսրությունում կամ ինչո՞ւ են Արցախին և ընդհանրապես ոչ մի բանի չհավակնող կովկասյան պարսիկները (թաթերը) պետական ձուլման քաղաքականության թիրախ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար»,- գրել է նա։
    15:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խանդի շարժառիթով՝ խոհանոցային դանակով հարվածել է հորը, վերջինս մահացել է
    Վ․ Ա․-ն 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, հոր հետ ընտանեկան բնույթի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է հոր կրծքավանդակի աջ հատվածին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վ․ Ա․-ն չի համարկերպել այն հանգամանքի հետ, որ հայրը մուտ է գործել իր և կնոջ ննջասենյակ։ Անձնական հարաբերություններից բխող խանդի շարժառիթով հորը «պատժելու» ցանկությունն իրագործելու, նրան ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակը, տան հյուրասենյակում հիշյալ դանակով հարվածել է հերը և դանակը թողնելով նրա մարմնի մեջ՝ դիմել է փախուստի։ Տուժածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, գիտակցության չգալով՝ մահացել է։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել հունվարի 21-ին։ Վ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը սկսել է սիրախաղ անել ԵՄ-ի հետ, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկո
    «Նա կոչնչացնի Հայաստանը, հանգստացրեք նրան: Նա նաև Ռուսաստանին տրամադրում է իր դեմ։ Նա շրջափակված է, փոքր տարածք է։ Բնակչությունը մեծ չէ։ Նա շրջապատեց իրեն թշնամիներով: Ահա, Եվրամիությունը կսկսի նրան այնտեղ ինչ-որ բանով օգնել… նա կոչնչացնի երկիրը։ Նրան պետք է հանդարտեցնել։ Չի կարելի պատերազմ թույլ տալ Կովկասում»,- ասել է Բելառուսի նախագահը։
    14:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ոչ սթափ վարորդը «Toyota»-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենաների
    Այսօր՝ հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Hyundai Sonata», «Honda», «Nissan Tiida», «Nissan Tiida», «Nissan Altima», «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Combo»-ից գազի արտահոսք է սկսվել։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազաբալոնի պարպվելը։ Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ «Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
    14:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մբապեն կրկնել է Ռոնալդոյի նվաճումը Ռեալում
    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մադրիդյան ակումբի կազմում իր առաջին հեթ-տրիկն է ձևակերպել: Դա նրան հաջողվել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում (3:0): Ինչպես հայտնում է OptaJose-ն X սոցիալական ցանցում՝ Մբապեն Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ չորրորդն է առաջին հեթ-տրիկը ձևակերպելու արագության առումով: Դրան հասնելու համար ֆրանսիացի հարձակվողից պահանջվել է 19 հանդիպում։ Նույնքան հանդիպում է պահանջվել բրազիլացի Ռոնալդոյից, որպեսզի իր առաջին հեթ-տրիկը գրանցի Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնությունում։ Իրենց առաջին հեթ-տրիկը ավելի արագ գրանցել են միայն Էմանուել Ադեբայորը (14 խաղ), Գարեթ Բեյլը (9) և Ռուդ վան Նիստելռոյը (2), փոխանցում է Armsport-ը։
    13:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    13:00
    26.01.25
    Ավելին
  • Առողջապահական
    Կեղծ խնամքի միջոցները ողողել են հայկական շուկան. ահազանգում են «գեղեցկությունից» տուժած օրիորդները
    Այսօր շատ գրավիչ առաջարկներ ունի մեզ համար գեղեցկության ինդուստրիան. խնամքի բազմազան միջոցներից մինչև դիմահարդարման գունեղ պարագաներ: Արդյոք այդ առաջարկը համապատասխանում է հնչեղ պիտակներին ու հրաշագործ բնութագրերին: Ինչպե՞ս պաշտպանվել գեղեցիկ փաթեթավորված անտեսանելի վտանգից, որ համաշխարհային բրենդների անունների տակ առաջարկում է հայկական շուկան:
    12:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում վագոն-տնակ է այրվել
    Հունվարի 26-ին՝ ժամը 02:46-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։
    12:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
    Այսօր՝ հունվարի 26-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվում, հայտնում է ԲելՏԱ-ն։ Երկրում ձևավորվել է 5325 ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81 տոկոսը: Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն ընտրությունների մասնակիցների կեսից ավելին։ Բելառուսում ընթացող ընտրությունները վերահսկվում են ավելի քան 44,000 ազգային և մոտ 500 միջազգային դիտորդների կողմից: Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովն ու Աշխատանքի և արդարության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։
    11:40
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Հրազդանում տեղի ունեցած վթարից
    Հունվարի 25-ին, ժամը 20:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել. կան տուժածներ, ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է նկատվում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ. Հ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ:
    11:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
    10:30
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 25-ին՝ ժամը 18:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:26-ին, մարվել՝ 20:32-ին: Այրվել են սենյակներից մեկի գույքը, հարակից սենյակի գույքը՝ մասամբ և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (16 քմ):
    10:00
    26.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 3 վիրավոր
    Հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում՝ դեպի ՋԷԿ-ի ճանապարհ տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հոպիտալացվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Վիկտոր Ա.-ն է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
    00:00
    26.01.25
    Ավելին
2025-01-25
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
     Նա մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում: 
    23:45
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
    Հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է սբ․ Թադեոս առաքյալի հետևորդ Դադեի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխավոր եկեղեցին Կաթողիկե Սուրբ Նշանն է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը։ Այս մասին հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից։ Հայտնի է, որ Դադիվանքում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հռչակավոր «Դատաստանագիրք Հայոց»-ը։ Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր ու որմնագիր հայալեզու արձանագրություններ։ 2021 թվականի մայիսից հայերի մուտքն օկուպացված Դադիվանքի տարածք արգելվել է ադրբեջանցիների կողմից։ Թեև ուդիները քրիստոնյաներ են և կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցությունը, եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետությունն ու նյութական մշակույթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։
    23:30
    25.01.25
    Ավելին