Լրահոս
2025-01-25
-
ՀասարակականՀանրային տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք. քաղաքացիները ահազանգում են․ ArmLurԱրդեն տևական ժամանակ է, ինչ մեր խմբագրություն դիմում են քաղաքացիներ, ովքեր դժգոհ են միասնական տոմսային համակարգից։Ավելին23:1525.01.25 -
Հասարակական«Կարող եք տեսազանգով խոսել ձեր ծանոթի հետ, բայց պարզվի՝ ինքը չէր». մեդիափորձագետը՝ համացանցային խաբեությունների մասին․ News.am«Օրինակ, Կամբոջայում, տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ այս բիզնեսի մեջ են։ Այն անպատժելի է, կարելի է ասել՝ պարագլուխները գրեթե երբեք չեն բացահայտվում։ Խոսքը ահռելի գումարների մասին է գնում, արդեն կարելի է թմրադեղերի վաճառքի հետ համեմատել»,–նշեց նա։Ավելին23:0025.01.25 -
ՀասարակականԵթե թշնամի երկրից հասանելիություն ստանա՞ն. տոմսային նոր տագնապալի համակարգըՄիասնական տոմսային նոր համակարգը տվյալների բացարձակ նույնականացում է պահանջում: Իսկ ապահովո՞ւմ է արդյոք անձնական տվյալների լիակատար անվտանգություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները շատ ռիսկեր են տեսնում. անձնական տվյալների, մարդկանց տեղաշարժի մասին տեղեկությունները անթույլատրելի մատչելիություն են ստանում:Ավելին22:4525.01.25 -
ՔաղաքականԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա․ Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Փաշինյանը Դավոսում էր խոսում Հայաստանի եվրաինտեգրման մասին, ԱԺ-ում սկսել են նույն հարցի քննարկումները, դրսից վերջերս եկած եվրոպացիներն էլ էին նույն հարցը բարձրացնում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի ակտիվացումը» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասել է․ «Եթե կարճ, ապա ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա։ Կրկնեմ՝ Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագյան չափորոշիչներով շատ ավելի մոտ էր եվրոստանդարտներին, քան այսօր։ Եվ սա փաստական, ոչ թե քաղաքական պնդում է։ Դեռ 10 տարի առաջ բարձրաձայնել եմ, որ եթե իրոք հավանում ենք եվրոպական ինստիտուտները, ապա հնարավոր է կառուցել եվրոպական ստանդարտներով պետություն՝ եվրասիական տարածքում։ «Մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք ուզում մտնել Եվրոիպա» Նիկոլի դավոսյան զառանցանքը, վարդագույն բանտիկներ կապած փափլիկ փիսիկներով նկարների նման գուցե հալացնում է եվրոպացիների փխրուն սրտերը, բայց սուտ է առաջին տառից մինչև վերջակետ։ ԵՄ պաշտոնական սոցհարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 66%-ը դժգոհ է մեր երկրում ժողովրդավարության մակարդակից։ Մենք ժողովրդավարություն չենք, նույնիսկ լինելու դեպքում՝ ԵՄ մտնելու շանս չունենք, ոչ էլ ԵՄ-ում են մեզ սպասում։ Ինքներդ տեսեք, որ ԵՄ ղեկավար կամ պատասխանատու որևէ պաշտոնյա հրապարակավ անգամ չի ողջունել նիկոլական այդ զավեշտը՝ ո՛չ Եվրոպական խորհրդի նախագահը, ո՛չ Եվրահանձնաժողովի ղեկավարը, ո՛չ ԵՄ արտաքին կամ ընդլայնման հարցերով հանձնակատարները։ Նրանց կեցվածքը բացատրելի է։ ԵՄ-ն նման է ռոք-աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ «ֆանատկաների» բանակից, ով կարող է ինքնագիր տալ կամ վրայի քրտնած շապիկը նվիրել, կարող է նույնիսկ բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում։ Եթե եվրաինտեգրման հարցին վերաբերվում ես որպես Friday-night (ուրբաթ երեկո), ապա հիշիր, որ անկախ հանգստյան օրերի «ցկցկոցից», երկուշաբթին անխուսափելի է»։Ավելին22:3025.01.25 -
ՔաղաքականԱրտահերթ ընտրություններ չենք պլանավորում իրականացնել․ Նիկոլ Փաշինյան«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»,- ընդգծեց վարչապետը։Ավելին22:2025.01.25 -
ՄիջազգայինՍպառնալիքներ Ռուսաստանին՝ Թրամփ-Պուտին վճռորոշ հանդիպումից առաջՌուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնբասում: Ուկրաինան հայտնել է ռուսական օդուժի գիշերային հարձակումների մասին: Կիևում բազամահարկ շենք, արդյունաբերական ձեռնարկություն ու մեքենաներ են վնասվել: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: Ռուսական հրթիռակոծության հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Չերկասի շրջանը:Ավելին22:1525.01.25 -
ՀասարակականԵրևանում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին. վարորդը տեղում մահացել էՀունվարի 25-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա-Վերֆելի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում է մահացած վարորդի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին22:0025.01.25 -
ՍպորտՎինիսիուսին չլսված աշխատավարձ են խոստացելՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մնում է երազանք Սաուդյան Արաբիայի ակումբների համար։ Նախկինում արդեն տեղեկություններ էին հայտնվել, որ սաուդցիները պատրաստ են «Ռեալին» 350 միլիոն եվրո առաջարկել աստղային բրազիլացու տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է El Gol Digital-ը։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողը կարող է ռեկորդային պայմանագիր ստանալ, եթե համաձայնի տեղափոխվել «Ալ-Ահլի»: Բրազիլացին 5 տարվա ընթացքում կարող է վաստակել 1 միլիարդ եվրո: Այսպիսով, Վինիսիուսի տարեկան աշխատավարձը կկազմի 200 միլիոն եվրո։ Բացի այդ, ֆուտբոլիստը կստանա բնակարաններ, մեքենաներ և այլ շքեղ նվերներ։ Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «սերուցքայինների» կազում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։Ավելին21:4525.01.25 -
ՔաղաքականՀՀ իշխանության գերնպատակը Ալիևին չզայրացնելն է. ու՞մ և ինչու՞ է խանգարում «ազգային» բառըՀունվարի 22-ին ընդունված օրենքով Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների «ազգային» բնութագիրը «պետական» է դարձել: Կառույցների անունները ձևով չեն փոխվել, բովանդակությամբ են փոխվել, օրենքով՝ էլ ազգային չեն, պետական են:Ավելին21:3025.01.25 -
ՄիջազգայինԻսրայելն ազատ է արձակել բանտարկած 200 պաղեստինցի՝ չորս պատանդի դիմացԻսրայելը բանտից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալի՝ Գազայի հատվածից չորս իսրայելցի զինվորական պատանդի ազատ արձակման դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսրայելական բանակի Galei IDF ռադիոն։ «114 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակվել Ռամալլայի Օֆեր բանտից, ևս 70 բանտարկյալ կարտաքսվի Եգիպտոս, իսկ 16-ը՝ Գազայի հատված»,- հայտնել է ռադիոկայանը։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ավտոբուսները Ռամալլա տեղափոխում բանտից ազատված պաղեստինցիներին։ Ավելի վաղ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որպես Իսրայելի հետ Գազայում հրադադարի համաձայնագրի մաս, ազատ արձակեց Իսրայելի պաշտպանության ուժերի չորս կին զինվորների, ովքեր առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:Ավելին21:1525.01.25 -
ՀասարակականԵրևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայումԱյսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ: Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի կայանված ավտոմեքենայում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղում պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Թամարա Գրիգորյանին:Ավելին21:0025.01.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի վարչապետին և նախագահինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական նամակներ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին՝ պաշտոնները ստանձնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն: Կոբախիձեին ուղղված նամակում Գուտերեշը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է խորացնել համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման օրակարգի նպատակներին հասնելու համար: Միխեիլ Ղավելաշվիլիին ուղղված նամակում ևս Անտոնիո Գուտերեշը հայտնել է Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը։Ավելին20:4525.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թաքնված վտանգներ՝ տոմսային նոր համակարգում. ազգային անվտանգությունը՝ հարվածի տա՞կՀայլուր 20։30 Թաքնված վտանգներ՝ տոմսային նոր համակարգում. ազգային անվտանգությունը՝ հարվածի տա՞կԱվելին20:3025.01.25 -
ՔաղաքականԿոչ եմ անում սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել էր պատգամավորի՝ նախօրեին արած գրառումից հետո. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։ Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված: Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը: Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ ▪️ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա ▪️Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել ▪️Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։ Քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանավորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելության խոսք հնչեցնում։ Որտե՞ղ են վերջինիս հստակ գնահատականներն ու գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվում են արգելված միջոցներ, աննախադեպ բռնություն։ Բոլոր նման դեպքերում արագ արձագանքում են կամ ընդդիմադիր պատգամավորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբևէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրավունքների պաշտպանին։ Նշեմ նաև, որ երբ Սրբազան պայքարի համակիրների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրավունքների գրասենյակից չլսեցինք որևէ արձագանք այդ մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրներին, ինքս անձամբ, պարբերաբար այցելություններ եմ ունենում այդ վայրեր, և փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։ Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։ Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են: Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել: Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը։ Այլապես, ոչ մեկիս պատիվ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդեպ աննախադեպ ցածր վստահությունն ու վարկանիշը։Ավելին20:1525.01.25 -
ՀասարակականՀայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանքՀունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, կկատարվի Հանրապետական մաղթանք՝ առ Աստված հայց վերառաքելով հայոց բանակի զինվորների ու սպաների անվտանգ ծառայության, հայրենի պետության սահմանների անսասանության և համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին20:0025.01.25 -
ԻրավականBMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում BMW-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։ Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։ Նույն օրը, ժամը 12-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և,BMW-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։Ավելին19:4025.01.25 -
ՔաղաքականԵԱՏՄ-ն շահավետ է, իսկ ԵՄ-ն՝ գրավիչ. երկու ձմերուկ՝ մի ձեռքի համարՓոքրիկ, բայց վստահ քայլերով Հայաստանը դեպի Եվրամիություն է գնում: Քաղաքացիական նախաձեռնությունը օրենքի նախագիծ է դարձել և Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի օրակարգ մտել: Մի կողմից Հայաստանի ղեկավարությունը եվրոպացի գործընկերներին վստահեցնում է, թե ժողովրդավարական արժեքներն են հայերին դեպի Եվրոպա մղում, մյուս կողմից՝ ռուս գործընկերներին համոզում, որ եվրաինտեգրման գործընթացը քաղաքացիական նախաձեռնություն է ընդամենը:Ավելին19:2025.01.25 -
ՀասարակականԳիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում էՀունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։ Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ հունվարի 22-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին: Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անյան հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Աննա Է․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:0025.01.25 -
ՄիջազգայինՌԴ-ի ու Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակըՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը, հայտնել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այդ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Կողմերն ընդգծել են միջազգային լայն աջակցության կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանը և դրա վերականգնմանը համապարփակ հետհակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ի շահ բոլոր սիրիացիների՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնո-դավանական պատկանելությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարությունից հավելել են, որ զրույցի ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ թեմաներին։Ավելին18:4525.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուս-ուկրաինական ճակատում թեժ է, Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման շուրջ մթնոլորտը՝ ևսՀայլուր 18։30 Ռուս-ուկրաինական ճակատում թեժ է, Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման շուրջ մթնոլորտը՝ ևսԱվելին18:3025.01.25