Լրահոս
2025-01-27
-
ՀասարակականՀայաստանում շատերը տեղյակ չեն, որ ցեղասպանությունը ժխտող հոդված կա․ Սամվել ՄարտիրոսյանՉգիտես, թե ինչու, բայց Հայաստանում շատերը տեղյակ չեն, որ ՀՀ Քրեական օրենսգրքում արդեն մի քսան տարի (մոտավորապես) կա նման հոդված.Ավելին10:1427.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին10:0027.01.25 -
Հասարակական«Audi»-ում բռնկված կրակը ավտոմեքենան վերածել է մոխրակույտի. կան վիրավորներՀունվարի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Audi» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն սակայն, ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արման Թադևոսյանն է, ով, ինչպես նաև մյուս վիրավորները, «Արմավիր» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։Ավելին09:4527.01.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3027.01.25 -
ՔաղաքականՀայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ. Գեղամ ՄանուկյանՀայոց Ցեղասպանության մասին Նիկոլի երեկվա զառանցանքը պատահական չէ... նա տարբեր հարցերում կիրառում է Օվերտոնի պատուհանի գործիքը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Անընդունելի, մերժելի գաղափարը նետում է հրապարակ, որն էլ քննարկումների արդյունքում դառնում է կյանք ունեցող «տեսակետ»... դեռ տարիներ առաջ նույն այս թեմայի մասին բարձրաձայնել էի...»,- գրել է նա։Ավելին00:1227.01.25
2025-01-26
-
ՀասարակականԱվտոմեքենա է այրվելՀունվարի 26-ին, ժամը 18։32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։07-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։Ավելին23:5826.01.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «Նիվա»-ն բախվել է քարերին ու շրջվել. կան տուժածներՀունվարի 26-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նարեկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխվում են Երևանի հիվանդանոցներից մեկը։Ավելին23:3026.01.25 -
Զինված ուժերԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում չի արձանագրվել. ՊՆ-ն հերքում էՍոցիալական ցանցերում տեսանյութի ուղեկցմամբ շրջանառվող տեղեկությունները, թե իբր ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատում է արձանագրվել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը Ֆեյսբուքի իր էջում:Ավելին23:0026.01.25 -
ՀասարակականԱյրվել է մոտ 100 հակ անասնակերՀունվարի 26-ին, ժամը 14։37-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Իսակովի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:14: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։Ավելին22:3026.01.25 -
Հասարակական2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գերագույն Պետական խորհրդի N 7 որոշման համաձայն, 2025 թվականի հունվարի 27-ից դեպի ՌԴ/Բելառուս կամ ՌԴ-ի/Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող հետևյալ ապրանքների փոխադրման համար անհրաժեշտ է լինելու տրանսպորտային միջոցների վրա տեղադրել նավիգացիոն կապարակնիքներ. 1) ալկոհոլային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207, 2208), 2) ծխախոտային ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 2401, 2402, 2403, 2404), 3) տրիկոտաժե ապրանքներ (ԱՏԳ ԱԱ 4303, 6101–6106, 6110) 4) կոշկեղեն (ԱՏԳ ԱԱ 6401–6405) 5) հեռախոսային ապարատներ, ապարատուրա, մոնիտորներ (ԱՏԳ ԱԱ 8517, 8519, 8521, 8525–8528) 6) ապրանքներ, որոնք Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, դասակարգվում են որպես վտանգավոր ապրանքներ և տարանցման մաքսային ընթացակարգի ներքո ձևակերպվել են Բելառուսի Հանրապետությունում: Նախատեսված է, որ նավիգացիոն կապարակնիքները կտրամադրվեն փոխադրողներին Վերին Լարսի անցման կետում, սակայն անհրաժեշտ է նախքան անցման կետ ժամանելը գրանցվել համապատասխան կայքում, նախապես կատարել վճարումներ և այլն: Ավելի մանրամասն տեղեկատվությանը, ինչպես նաև նավիգացիոն կապարակնքիների ստացմանը, հանձնմանը և այլ հարցերին կարող եք ծանոթանալ այստեղ։Ավելին22:0026.01.25 -
ՍպորտՅանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունումԱվստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ Յանիկ Սիններն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ավարտված Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իտալիան ներկայացնող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիններն ու Գերմանիայից Ալեքսանդր Զվերևը: 2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում Սինները հաղթեց երեք սեթում` 6:3, 7:6, 6:3 հաշվով: Սիններն առաջին իտալացին է, ով երկրորդ անգամ անընդմեջ հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում:Ավելին21:3026.01.25 -
ՔաղաքականՊարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան«Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական օրակարգերի հետ։ Փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը, որը ձևավորվել է Հայոց Ցեղասպանության հետևանքով, կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։Ավելին21:0026.01.25 -
ՀասարակականԳյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դինՀունվարի 25-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։Ավելին20:5026.01.25 -
ՔաղաքականՄիրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվՀայաստանի արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայնշանկարին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում: «Սրտանց ողջույններ և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս պարոն Ջայնշանկարին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- նշված է ՀՀ արտգործնախարարի գրառման մեջ:Ավելին20:3026.01.25 -
ՔաղաքականԹուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների սպասարկումն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը․ ՀՅԴ ԳՄ«Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։ Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝ • Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից, • Ցեղասպանության դատապարտումը, հետևանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները, • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։ Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։ Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ»։Ավելին20:0926.01.25 -
ՀասարակականԿաթողիկոսի օրհնությամբ Հանրապետական մաղթանք կատարվեց բանակի օրվա առիթովՀունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ: Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։ …Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։ Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։ Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։ Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։Ավելին20:0026.01.25 -
ՍպորտՊիրս Մորգանը պատմել է՝ ինչպես է Ռոնալդուն վերաբերվում ՄեսսիինԲրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մորգանը կիսվել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի հիշողություններով։ «Ես շատ հետաքրքիր զրույց ունեցա Կրիշտիանուի հետ։ Մենք ընթրում էինք այն բանից հետո, երբ ես առաջին անգամ հարցազրույց վերցրեցի նրանից երեք տարի առաջ: Դա իսկապես հիանալի զրույց էր. նա ինձ շատ է դուր գալիս որպես մարդ: Նա անհավանական հարգանքով է վերաբերվում Մեսսիին, և ես նրան հարցրի. «Ո՞վ է լավագույն խաղացողը, ում երբևէ տեսել ես»: Նա պատասխանեց. «Մեսսին, բայց դու սխալ հարց ես տալիս, ինձ մի հարցրու, թե ով է լավագույն խաղացողը…»: Սա ինձ ծիծաղեցրեց: Բայց հետո նա խոսեց իրենց մասին և այն մասին, թե ինչ տարբերություններ կան նրանց երկուսի և այնպիսի խաղացողների միջև, ինչպիսիք են Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Ջորջ Բեսթը, Պոլ Գասկոյնը: Նա ասաց, որ տարբերությունն այն է, որ ինքը և Մեսսին երկար կարիերա են ունեցել: Մեսսին և Ռոնալդուն արդեն 18 կամ 19 տարի է՝ իրենց բարձունքում են, և դա վկայում է նրանց ծայրահեղ նվիրվածության, նրանց հիանալի ֆիզիկական պատրաստվածության և մրցունակության մասին, որն անկասկած միմյանց ավելի մեծ բարձունքների է մղում: Կարծում եմ, որ դա լավագույն մրցակցություններից մեկն էր ցանկացած մարզաձևում, և մենք շատ բախտավոր ենք, որ դրան ականատես եղանք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մորգանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:Ավելին19:3026.01.25 -
ՔաղաքականԲոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Սաղաթելյան«Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ:Ավելին19:0026.01.25 -
ՔաղաքականԽոսում ես, բայց ոչ ոք չի հավատում, լուրջ չի վերաբերում. Սևակ ՀակոբյանՆույնը՝ մնացյալ թեմաներով․ եթե մարդն արդեն այդպիսի ըկալում ունի, որ իր խոսքը կոպեկի արժեք չունի, էլ ի՞նչը վերլուծես, խորանաս, մեկ է՝ անիմաստ է, էսօր սենց է ասում, վաղը դեմքի նույն վստահությամբ կասի հակառակը:Ավելին18:3026.01.25 -
ԻրավականՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ հանդիսացող նյութերի տարածումիցՄարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Շատ հաճախ անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է և ոչ իրավաչափ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով: Երեխայի անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանվեն անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ, բարձրացնել իրազեկվածությունը, ի թիվս այլնի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների և դրանք խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։ Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարնինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:Ավելին18:0026.01.25