Լրահոս

2025-01-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել ավտոպահեստամասերի տարածքում
    Այսօր՝ հունվարի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող թաղամասում գործող օգտագործված ավտոպահեստամասերի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
    18:15
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում. Տաթևիկ Հայրապետյան
    Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արդեն քանի օր է, ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ Բոլորովին կեղծ ու անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքացիական առաքելության անդամները «զինվում են ու կամուֆյլաժ համազգեստ հագնում»։ Հիմա էլ արդեն պատգամավոր, Ալիևի ակնառու խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են»։ Հիշեցնեմ, որ տարեսկզբի իր ելույթում Ալիևը ևս ակնարկել էր, որ իրենց «ձեռքերը քոր են գալիս»․․․ Ինչ խոսք, ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում»:
    18:00
    25.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրոպան գայթակղիչ թակա՞րդ է, թե՞ ծիածան, որին չենք հասնի երբեք
    Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը, որը բոյկոտել է ընդդիմությունը և դրական եզրակացություն է ստացել խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովում, կներառվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում:
    17:40
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում նավթի պահեստում հրդեհ է բռնկվել․ չորս մարդ հոսպիտալացվել է
    Փրկարարները հանգցրել են Ղազախստանի կենտրոնում գտնվող Ժեզկազգան քաղաքի նավթի մեծ պահեստում բռնկված հրդեհը, չորս մարդ հոսպիտալացվել է, հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Նավթի պահեստներից մեկի տարածքում այրվել է հատուկ նշանակության երեք ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի է ունեցել պայթյուն, որին հաջորդել է անգարի փլուզումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհված տարածքի հարևանությամբ գտնվող վառելիքի բաքը հովացնելու համար գործուղվել է հրշեջ ծառայության բրիգադներից մեկը։ Այդ ընթացքում մեկ այլ խումբ 100 քմ տարածքում հանգցրել է հրդեհը։ Պատահարի պատճառները պարզվում են։
    17:20
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lada Kalina»-ն, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի և «Lada Kalina» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    17:00
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով
    Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) դիտարկում է պատժի հնարավոր միջոցները՝ ի պատասխան իրենց շարժումն ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Շարժումը դիտարկում է Ամերիկայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, այդ թվում՝ արգելել ամերիկյան նավերի անցումը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, որը կապում է Կարմիր ծովը Ադենի և Արաբական ծովերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ «Անսար Ալլահ»-ը կարգելի մուտքը նաև ցանկացած երկրի նավերի համար, որոնք տվյալ շարժումը կդասեն ահաբեկչական խմբավորումների շարքին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որով սկսվում է Եմենում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթացը։ Ի պատասխան՝ հութիները հայտնել են, որ նման որոշումը հարված է հասցնում Եմենի ողջ ժողովրդին, հետևաբար կվատթարացնի երկրի հումանիտար և տնտեսական իրավիճակը։ Այդ քայլն, ըստ հութիների, վրեժ է Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցելու Եմենի դիրքորոշման համար։
    16:45
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
    Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    16:30
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ
    Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին: Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել: Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ: Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
    16:15
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota»-ն ու «Mitsubishi Pajero»-ն
    Այսօր՝ հունվարի 25-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի բանկերից մեկի հաշվեկշռում և սպասարկում է այդ բանկի կառավարչին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղե և վթարի մեղավորը եղել էլ «Toyota Land Cruiser»-ը:
    16:00
    25.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Անչափահասներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
    Գրավիչ համեր՝ վտանգավոր հետևանքներով: Չնայած Հայաստանում օրենքով է արգելված էներգետիկ ըմպելիքների վաճառքը դեռահասներին, սակայն հնարամիտները դրանց ձեռքբերման տարբեր ուղիներ են գտնում: Շատ հաճախ դա տեղի է ունենում նաև մեծերի անփութության պատճառով: Առողջապահները ևս մեկ անգամ զգուշացնում են՝ կարճաժամկետ հաճույքը մեծ բարդությունների կարող է վերածվել:
    15:40
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը 2020-ի համեմատությամբ ամեն տարի ավելացրել է պաշտպանության բյուջետային ծախսերը․ Վարդան Բալյան
    «Ադրբեջանը, 2020 թվականի պատերազմական տարվա համեմատությամբ, հաջորդող բոլոր տարիներին ամեն տարի ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը: Եթե 2020 թվականին դրանք կազմում էին բյուջեի 14.3, 2022թ-ին՝ 15.03, 2023 թ-ին՝ 16, 2024 թ-ին՝ 17.5, ապա 2025 թվականի Ադրբեջանի պետական բյուջեում այդ ծախսերը հասել են 20.3 տոկոսի:
    15:20
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub
    Ի դեպ, նշենք, որ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ևս այս տեղեկություններից էր խոսել, որ ստանում է Տավուշի մարզից: Նա, մասնավորապես, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ Տավուշում արդեն այս գործընթացը մեկնարկել է, սակայն Գրիգորյանն այնպիսի պատասխան տվեց, որից ոչ մեկ ոչինչ չհասկացավ.
    15:00
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թանկացումը կոլապսի է ենթարկելու տրանսպորտի համակարգը․ 168.am
    Համակարգը չի արդարացնում իրեն, պետք է այնպես փոխվի, որ մարդիկ կարողանան առանց ավելորդ քաշքշուկների ու դժվարությունների օգտվել։ Այս փուլում ուղեվարձ բարձրացնելը, առավել ևս՝ այն տրամաբանությամբ ու չափորոշիչներով, ինչ հիմա են ուզում անել, անթույլատրելի է։ Եվրոպականին համարժեք ուղեվարձեր են ուզում կիրառել՝ հաշվի չառնելով հասարակության սոցիալական վիճակը, եկամուտներն ու վճարունակությունը։
    14:45
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին
    Միացյալ Նահանգների Սենատը Փիթ Հեգսեթին հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հեգսեթի թեկնածությունը հաստատվել է ձայների նվազագույն տարբերությամբ, քանի որ Սենատում մեծամասնություն կազմող ոչ բոլոր հանրապետականներն են սատարել նրա նշանակմանը ամերիկյան վարչակազմի ամենակարևոր պաշտոններից մեկում։ Սենատորները նախկինում կասկած էին հայտնել, թե Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածուն արժանի է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն: Փիթ Հեգսեթը ծնվել է 1980 թվականին Մինեսոտա նահանգում, ավարտել է Փրինսթոնի համալսարանը և Ջոն Ֆ. Քենեդու անվան Հարվարդի պետական կառավարման ինստիտուտը: Նա ԱՄՆ-ի բանակի վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: 2012 թվականին Մինեսոտա նահանգից Սենատ առաջադրվելու անհաջող փորձ է ձեռնարկել, այնուհետև դարձել է Fox News հեռուստաալիքի հաղորդավար: Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է այլ երկրների հետ բանակցի սպառազինությունների վերահսկման շուրջ, իսկ դրա անհնարինության դեպքում ձգտի արդիականացնել իր միջուկային զինանոցը: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1210424
    14:30
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վրկ։
    14:15
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը
    Մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով չեղարկել շաբաթվա սկզբին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված՝ այլ երկրներին օգնություն տրամադրելու դադարեցման մասին հրամանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել ԱՄՆ-ի արտաքին օգնության առկա ծրագրերի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք շարունակել կատարել մեր պարտավորությունները և փրկել կյանքեր», - ասված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատների նամակում: Կոնգրեսականները նշել են, որ Միացյալ Նահանգների համար արտաքին օգնությունը ռազմավարական ներդրում է, որը համապատասխանում է երկրի ազգային շահերին և ապահովում է բազմաթիվ երկրների բնակիչների գոյատևումը, որը կախված է օգնության մատակարարումից: Ավելի վաղ Թրամփը հրաման էր ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։
    14:00
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ
    Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։ Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը և կնպաստի փախստականների իրավունքների պաշտպանությանը։ Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ներառումը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարը վերահաստատել է փախստականների ներառման՝ Կառավարության հանձնառությունը։ Նա ընդգծել է այդ նպատակով Կառավարության, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փոխգործակցության կարևորությունը։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս հաստատել է փախստականների համար կայուն ապագա ստեղծելուն ուղղված՝ ԵՄ հանձնառության շարունակականությունը: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն իր խոսքում վերահաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։
    13:45
    25.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Դու ո՞վ ես, որ մտնես իմ գրպանը. ինչքա՞ն է արժենալու ուղևորատոմսը փետրվարի 1-ից
    Տրանսպորտային սակագնի բարձրացման դեմ պայքարող երևանցիներին միանում են մարզերից՝ անգամ հազվադեպ մայրաքաղաք եկող քաղաքացիները: Եթե Երևանի իշխանություններն ամիսներ շարունակ չլսելու ու չտեսնելու են տալիս իրենց խնդրանք-պահանջ-հորդորները, ապա թանկացմանը «ո՛չ» ասելու ավելի հասկանալի միջոցների են դիմելու մարդիկ:
    13:30
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծննդյան օրը մաhացած հայտնաբերված տղամարդու գործով կան կասկածյալներ,գտնվել է մահացածի հեռախոսը
    Հունվարի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են ոչ միայն Երևանի Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում կատարված սպանությունը, այլ նաև համագործակցելով Շիրակի մարզային քրեական ոստիկանության հետ հայտնաբերել են կասկածյալներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կատարած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ․-ն իր ընկեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Քյարամ Ս․-ի հետ գտնվել է Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի նշված տանը, որտեղ սնվել են, օգտագործելով ոգելիչ խմիչք ևս, ինչի ժամանակ Յուրիկ Շ․-ի և Արտաշես Մ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Յուրիկ Շ․-ն ձեռքերով և ոտքերով, այնուհետև տանը եղած տարբեր առարկաներով, այդ թվում՝ աթոռով, բազմաթիվ հարվածներ է հասցրել Արտաշես Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է Արտաշես Մ․-ի մահվան պատճառ։ Այդ ամենից հետո Յուրիկ Շ․-ն և Քյարամ Ս․-ն հափշտակել են ծեծվածի բջջային հեռախոսը, դուրս եկել տանից և տաքսիով հեռացել։ Այնուհետև հասնելով «Սասունցի Դավիթ» կայարան, գետնանցումում գողացված հեռախոսը վաճառել են Հարություն Կ․-ին, ով գետնանցումի տակ զբաղվում է բջջային հեռախոսների առք ու վաճառքով և վերանորոգմամբ։ Ոստիկանները անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում հայտնաբերում են Քյարամ Ս․-ին, ով կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, իսկ Յուրիկ Շ․-ին ոստիկանները հայտնաբերում են Գյումրի քաղաքում՝ իր 40-ամյա ընկերոջ բնակարանում։ Թե Յուրիկ Շ․-ն, թե՛ նրա ընկեր 40-ամյա Արտյոմ Մ․-ն սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նշված անձինք այնուհետև ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ձերբակալվածների պահման վայր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել էին Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:
    13:15
    25.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․03 դրամ:
    13:00
    25.01.25
    Ավելին