Լրահոս

2025-01-30
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախկին ՔՊ-ականների հիմնած կուսակցության համագումարը կլինի փետրվարի 8-ին․ «Հրապարակ»
    Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։ Հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի հրավերներ չեն ուղարկվել, կլինեն միայն նորահայտ ուժի 300 պատվիրակները։
    09:41
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն 300 դրամը այլ տեղից է «քերելու»․ «Հրապարակ»
    Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։
    09:38
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է. Փաշինյանի ՍՄՍ-ին են սպասում. «Ժողովուրդ»
    Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»: Նրանք, մի կողմ քաշված, գնում-գալիս են ԱԺ, բայց ոչնչի չեն խառնվում՝ ոչ ներթիմային խոսակցություններում կան, ոչ էլ ԱԺ-ում են ելույթներ ունենում. մյուսների հետ չեն էլ շփվում, մեկուսացած են: Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով: Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»:
    09:34
    30.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անհետ կորածների ծնողներին լրագրողների օթյակում են նստեցնելու․ «Հրապարակ»
    Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաեւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաեւ իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ:
    09:30
    30.01.25
    Ավելին
2025-01-29