Լրահոս
2025-02-09
-
ՔաղաքականԲա ասում էիք` ժողովրդի իշխանությունն եք, ինչո՞ւ եք կտրվել ժողովրդից. Ոսկան Սարգսյան«Երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գույքահարկը ավելացրել է 70 տոկոսով, փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը 5 տոկոսից դարձրել է 10 տոկոսի, նոտարական ծառայությունների վճարն ավելացնել է 20 տոկոսով, Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձրել է 300, դրանից հետո՝ 150 դրամ,այդ թանկացումներից առաջ հարցրե՞լ է Նիկոլ Փաշինյանի հռչակած Հայաստանի 3 միլիոն վարչապետերիս կարծիքը, ինչո՞ւ այդ խնդիրներից որևէ մեկով հանրաքվե չի անցկացվել։Ավելին23:5809.02.25 -
ԻրավականՄայրը 16 անգամ վնասել է 9 օրական երեխայի գլուխը, նորածինը մահացել էԳայանե Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր նորածին դստերը կյանքից զրկելու համար։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ծննդկանը գտնվել է հոգեճնշող իրավիճակում, քանի որ վերջինիս ամուսինը մասնակցում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին։ Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի տներից մեկում ապօրինաբար Նարե Օ․-ին դիտավորությամբ զրկել է կյանքից: Միայն 2024 թվականի օգոստոսի 30-ին է մորը մեղադրանք ներկայացվել և վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Գործը մակագրվել է Միքայել Գրիգորյանին։ Գործի նյութերի համաձայն՝ ամուսնու՝ պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված Գայանե Հ․-ի մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում, որն էլ իր հերթին նպաստել է նրա մոտ գրգռված վարքագծի դրսևորմանն ու հանգեցրել է նորածին երեխայի՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված, 9 օրական, կենդանածնության փաստի արձանագրման պահից մինչև 1 ամսական չհանդիսացող Նարե Օ․-ի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխին առնվազն 16 անգամ, իսկ մարմնի այլ հատվածներին առնվազն 9 անգամ ներգործելով և նրան մահացու վնասվածքներ հասցնելով: «․․․Գայանե Հ․-ն երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ նրան դիտավորությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող գլխի շրջանի քերծվածքների, գլխի մաշկի տակ, աջ քունքամկանում՝ արյունազեղումների, գլխուղեղի կարծր և փափուկ թաղանթներում՝ տարածուն արյունազեղումների, գլխուղեղի հիմային մակերեսի, ուղեղաբնի ընդգրկմամբ՝ ենթակարծրենային, ենթաոստայնային արյունազեղումների, արյունահավաքների, մանր և խոշոր օջախային ներուղեղային, հարուղեղաբնային ու ներուղեղաբնային արյունազեղումների, գլխուղեղի խիստ արտահայտված այտուցի ձևով փակ, բութ գանգուղեղային վնասվածքներ, որոնք իրենց հերթին առաջացրել են նորածնի գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում: Այդ կերպ Գայանե Հ․-ն, գտնվելով հոգեճնշող վիճակում, 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ նորածին՝ 2020թ. հոկտեմբերի 28-ին ծնված Նարե Օ․-ին զրկել է կյանքից»,-նշվում է գործ նյութերում: Քրեական գործը դատարան է հասել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Գայանե Հ․-ն միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ։ Մեղադրյալը միջնորդել է նաև դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով՝ հայտարարելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է մեղադրանքի հետ, պնդում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները: Գայանե Հ․-ն ևս մեկ անչափահաս զավակ ունի, 2018 թվականի ծնված որդին։ Նրա և սկեսուրի հետ է բնակվել Արարատի մարզի իրենց տանը։ Ամուսինը 2020 թվականի նոյեմբերի 8-ին պատերազմական գործողությունների ժամանակ ստացել է վիրավորում։ Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Մեղադրողը սակայն Վերաքննիչ բողոք է ներկայացրել, Վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Գայանե Հ․-ի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով։ Վերաքննիչ դատարանում դեռևս նիստեր չեն նշանակվել։ Գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:5009.02.25 -
ՀասարակականՓրկարարները քարշարկման եղանակով բեռնատարները դուրս են բերել արգելափակումիցՓետրվարի 9-ին, ժամը 11:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, ճանապարահատվածում առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ժամը 11։45-ից մինչև 18։11-ն ընկած ժանակահատվածում քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 28 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը. խցանումից դուրս է եկել և երթևեկությունը շարունակել 155 մարդատար և 165 բեռնատար ավտոմեքենա:Ավելին23:3009.02.25 -
ԱշխարհԻտալիայում կինը սայթաքել է թանգարանում և վնասել 16-րդ դարի նկարըԻտալական Բրեշիա քաղաքում թանգարանի այցելուն պատահաբար ընկել և վնասել է 16-րդ դարի նկարը, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Giornale di Brescia տեղական թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի Վերածննդի դարաշրջանի նկարիչներին նվիրված ցուցահանդեսում, և վարպետ Մորետտոյի աշխատանքը վնասվել է։ Կտավի մի կողմում պատկերված են երկու անհայտ սրբեր, իսկ մյուս կողմում՝ Մարիամ Աստվածածնի պատկերը՝ Կարգապահների արմատական կրոնական շարժման ներկայացուցիչների հետ։ Տեղական լրատվամիջոցները տարածել են վնասված կտավի լուսանկարը:Ավելին23:0009.02.25 -
ՄիջազգայինԱֆղանստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման մասինՔաբուլի և Թեհրանի միջև հարաբերությունները զգալիորեն ընդլայնվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին Աֆղանստանում իշխանության եկավ Իսլամական Էմիրությունը (ԻԷԱ, անվանումը, որն օգտագործում է պետությունը ներկայիս կառավարության օրոք), կիրակի օրը ասել է ՄԷԳ-ի փոխարտգործնախարար Մոհամմադ Նաիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ելույթ ունենալով Քաբուլում՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, նա ընդգծել է, որ «բարձրացել է նաեւ երկկողմ համագործակցության մակարդակը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ անվտանգության ոլորտներում»։ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ցանկանում է ընդլայնել և ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ընդգծում է հարաբերությունների շարունակման ու խորացման կարևորությունը քաղաքական, մշակութային, անվտանգության և տնտեսական ոլորտներում», - ասել է դիվանագետը Ariana լրատվական պորտալից։ Ըստ հրատարակության՝ Քաբուլում Իրանի դեսպանի պաշտոնակատար Ալիռեզա Բիգդելին նույնպես նշել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը փոխշահավետ համագործակցության լույսի ներքո։ Նա ասել է, որ «Թեհրանը պատրաստ է համագործակցել Աֆղանստանի հետ տարբեր ոլորտներում, հատկապես ահաբեկչության ու թմրանյութերի դեմ պայքարում»։ «Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը երկու երկրների՝ Իրանի և Աֆղանստանի միջև համագործակցության ևս մեկ կարևոր ոլորտ է: Ներկայումս երկու երկրները համագործակցում են միմյանց հետ ահաբեկչության տարբեր ձևերի դեմ պայքարում»,- ասել է Բիգդելին։ Իրանցի և ՄԷԳ-ի բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները պաղեստինցիների վրա։ Նրանք կոչ են արել իսլամական երկրներին միավորվել՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ 2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբները (Թալիբանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ ահաբեկչական գործունեության համար) ուժեղացրեց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտավ Քաբուլ և հաջորդ օրը պատերազմ հայտարարեց։ Աֆղանստանի այն ժամանակվա նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը։ Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկյան զորքերը լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ տալով Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայությանը մոտ 20 տարի:Ավելին22:3009.02.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Երևանում. բնակիչները պահանջում են խաղահրապարակը չվերածել քարե դամբարանիԱյսօր՝ փետրվարի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթի վարչական շրջանի Արշակունյաց փող թիվ 30, 32 Լազոյի փողոցի թիվ 4, 6 շենքերի, Կաշեգործների փողոցի սեփական տների մեծ թվով բնակիչներ ի նշան բողոքի հերթական անգամ հավաքվել էին դեռ սովետական տարիներից նշված շենքերի և Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում ու արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինայնը, երկար ու ձիգ շաբաթներ իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելով, առաջիկայում թույլատրելու է, որպեսզի խաղահրապարակը իրենց բոլոր խնդրանք-հորդորներին՝ բարեկարգելու փոխարեն ավիրեն ու տեղը 18-հարկանի բազմաբնակարան շենք կառուցեն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները դիմում էին Երևանի քաղաքապետին՝ հորդորելով իրենց թաղը չդարձնել քարե շինությունների հավաքատեղի։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին22:0009.02.25 -
ՍպորտՀայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն ենՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շարունակում են ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5-ական միավոր: Հայ շախմատիստներից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։Ավելին21:3009.02.25 -
Հասարակական1 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզումԱյսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Կանաչուտ-Մրգանուշ գյուղերը կապող խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները, ապա, ըստ գյուղացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան հողամասում՝ բախվելով քարե շինությանը։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին21:0009.02.25 -
ՔաղաքականԱննա Հակոբյանը կրում է աթաթուրքի գլխարկ. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ամեն անգամ զարմացնում է հայ հանրությանն օրիգինալ, հատուկ իր համար կարված հագուստով: Այս անգամ էլ նա ԱՄՆ այցից վերադառնալիս` բաժանվեց ամուսնուց, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինքը մնաց` Դոհայում, ինչ որ արարողությունների մասնակցելու: Բնականաբար, նրա ամեն քայլը նկարահանում են, տեսանյութեր են պատրաստում, տեղադրում ֆեյսբուքում և տիկտոկում: Այս անգամ նա տղամարդու կոստյումով էր և օրիգինալ գլխարկով: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դա թյուրքական ժողովուրդների և հատկապես թուրք տղամարդկանց բնորոշ գլխարկ է, որին մենք ֆեյս ենք ասում, թյուրքական այլ ժողովուրդներ` տյուբետեյկա: Այն հատկապես սիրում էր կրել թուրքերի առաջնորդը` Աթաթուրքը: Սիմվոլների լեզուն սիրող Փաշինյանների ընտանիքը կամա թե ակամա` թուրքակսն ժամանակաշրջանի սկիզբն է թերևս ազդարարում` նաև հագուստով, գրում է «Հրապարակ»-ը։Ավելին20:3009.02.25 -
ՀասարակականՏան դուռը չի փակում պատերազմում անհետ կորած Արմենի մայրը. «Պիտի զանգի, ասի՝ Երևանում եմ»Վերջին անգամ ավելի քան 4 տարի առաջ է որդու հետ խոսել Սրբուհի Մատինյանը: Պատերազմից Արմենը տուն չի եկել: Ոչ մի հուսադրող լուր չի ստացել ո՛չ կառավարությունից, ո՛չ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ո՛չ էլ գերությունից վերադարձած տղաներից: Որրդուն սպասող մայրը չի հուսահատվում. 4 տարի է՝ սրտի ու տան դռները չի փակում:Ավելին20:0009.02.25 -
Հասարակական14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից. Oragir.NewsՓետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հակոբյանը։ Նա Մարտունի քաղաքից էր։Ավելին19:3009.02.25 -
ՔաղաքականԻ՞նչ կարող էին քննարկել Մակրոնն ու Էրդողանը․ Հակոբ ԲադալյանՔաղաքագետ Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երկու օր առաջ խոսում էի մերձավորարեւելյան «փասիանսում» Ֆրանսիա-Թուրքիա հնարավոր դասավորության մասին, հղվելով այն իրողությունից, որ Սիրիայի նոր նախագահ Ալ Շարաայի Թուրքիա այցից եւ Էրդողանի հետ հանդիպումից երկու օր անց Շարաայի հետ հեռախոսազրույց է ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Եվ ահա, դրանից երկու օր անց էլ կայանում է Մակրոն-Էրդողանն հեռախոսազրույց: Նրանց վերջին հեռախոսազրույցը դեկտեմբերի 18-ին էր, սիրիական իրադարձությունների թեմայոբ, երբ Սիրիայում նոր էր տեղի ունեցել «ասադափոխությունը»: Ի՞նչ կարող էին քննարկել Մակրոնն ու Էրդողանը՝ Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ հաջորդական շփումներից հետո՝ նախ Էրդողանը, հետո Մակրոնը, իսկ հետո նրանք շփվում են իրար հետ: Այդ հաջորդականությունը վկայում է, որ Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցը ավելի շուտ ինչ որ համաձայնությունների մասին է, քան հակառակը: Տպավորություն է, որ Ալ Շարաային նույնիսկ որոշակի կապող օղակ է եղել նրանց միջեւ, առնվազն այդ դրվագում: Հարցն այն է, թե ինչ ժամանակի ու տարածության համար է այդ «կապը», որովհետեւ մեզ համար թերեւս էական է՝ այն «կհասնի՞» Կովկաս, թե ոչ»։Ավելին19:0009.02.25 -
ՔաղաքականՍյունիքից մի հատված կտրվի Ադրբեջանին, եթե չունենանք դիվանագիտական մինիմալ կարողություններով իշխանություն․ Օսկանյան«Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքավ, այն ժամանակ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և Արևելքում, և Արևմուտքում։ «Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ»,-ասաց Օսկանյանը։ Ըստ ՀԳ նախկին նախարարի, այժ պետության առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ «Հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել»,- ասաց նա։ Օսկանյանի խոքսով՝ Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանությունների անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։ Եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն, ըստ նախկին նախարարի, սահմանազատման քողի տակ կորցնելու ենք Հայաստանից լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխվելու են, Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը, Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։ Նա նշեց, որ ԱՄՆ Պետդեպի հրաապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես։ «Երբ Ժնևում Քոչարյանն ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից, մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից»,-հայտարարեց Վարդան օսկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին18:3009.02.25 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերինՔամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վ։Ավելին18:0009.02.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. վարելու ընթացքում հրդեհ է բռնկվել «Kia»-ումԱյսօր՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյուրջյան փողոցի 11/4 հասցեի դիմաց հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 66-ամյա Գագիկ Պողոսյանի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ավտոմեքենայում կրակը բռնկվել է, երբ ինքն այն վարելիս է եղել։Ավելին17:3009.02.25 -
ՀասարակականԳիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել՝ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել. բնակիչ. News.amՍտեփանավանի Աշոտաբերդ թաղամասում նախօրեին խոշոր հրդեհից զոհվածը տարեց կին է՝ Արեւիկ Ցաքանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհված շենքի բնակիչներից Լեւոն Մարգարյանը, որը մանրամասներ պատմեց դեպքից: «Գիշերը ժամը 4-ին շուխուռ են դրել, որ շենքը վառվում է, մարդ կա իրեն պատուհանից է դուրս գցել, մարդ կա դուրս է եկել, կա մեկ զոհ, մեկ հոգի էլ ծանր վիճակում է: Մնացածը, փառք Աստծո, կարողացել են դուրս գալ»,- պատմեց նա: Բնակիչը պատմեց, որ տանը մի փոքր գումար է ունեցել, ոսկեղեն, կահույք է եղել բնակարանում, որը ամբողջապես վնասվել է: «Երեք սենյականոց էր իմ բնակարանը, որից մեկ սենյակը, խոհանոց, բաղնիք, զուգարանը լրիվ չկա, էդ կարգի է: Հրդեհի ուղղությունը երկորրդ մուտքից է եկել, մեր մուտքը առաջինն է: Ես երկրաշարժի ժամանակ մեկ սենյականոց տուն եմ կորցրել, ինձ սա տրամադրեցին եւ ասացին, որ ընդամենը երեք տարով է»,-ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում, որոշ մասն էլ բարեկամների տներում: Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:Ավելին17:0009.02.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը՝ հոսպիտալացվելԱյսօր՝ փետրվարի 9-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մկրտչյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու վարած մոպեդը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է , մոպեդավարն էլ, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։Ավելին16:3009.02.25 -
ՀասարակականԳազազած կենդանիները սարսափ են տարածում Գյումրիում. ե՞րբ կկառուցվի փողոցային շների ապաստարանըԹափառող շները պատուհաս են դարձել գյումրեցիների համար: Գիշեր-ցերեկ փողոց միայնակ դուրս գալ քչերն են համարձակվում: Գրեթե ամեն ամիս մարդկանց վրա շների հարձակման դեպքեր են լինում: Նախկինում հարցը փորձում էին լուծել ստերջացման միջոցով, բայց կենդանասերների պահանջով՝ այդ ծրագիրը չեղարկվեց: Գյումրիի հին խնդրին նոր քաղաքապետը ծանոթ է: Թափառող շների համար ապաստարան կառուցելու խնդրանքով կառավարություն են դիմել:Ավելին16:0009.02.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են սպորտային համալիրի տանիքում բռնկված հրդեհըՓետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատար¬րերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատար-րերի մոտ 100 քմ հատվածը: Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:Ավելին15:3009.02.25 -
ՀասարակականՎահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել բանաստեղծի հիշատակինԱյսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին: Ներկաները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։ Երևանի հմ. 91 դպրոցի աշակերտներն էլ ասմունքել են Տերյանի բանաստեղծություններից։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտներից՝ ինչ են սիրում ընթերցել, արդոք կազմակերպո՞ւմ են քննարկումներ գրական գործերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ ինքն էլ աշակերտների հետ սիրով կմասնակցի որևէ գրքի քննարկման։ Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին15:0009.02.25