Լրահոս
2025-02-09
-
Հասարակական«Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվելՓետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին14:3009.02.25 -
ՄիջազգայինԿրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին լուրըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Известия»-ին տված մեկնաբանությունում ասել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի մասին տեղեկատվությունը։ The New York Post թերթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, կան բազմաթիվ տարբեր հաղորդակցություններ, որոնք ի հայտ են գալիս: Եվ այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով։ Եվ, իհարկե, այդ հաղորդակցությունների բազմակիության ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանի մասին տեղյակ չլինել։ Ուստի այս դեպքում ես դա չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։Ավելին14:0009.02.25 -
ՀասարակականՏատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում․ News.amՍտեփանավանի Աշոտաբերդ թաղամասի հրդեհի ժամանակ տատ ու թոռ են նետվել պատուհանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհից տուժած բնակիչներից Սամվել Մարգարյանը: «Հրդեհի ժամանակ ես տանը չեմ եղել, զինվորական եմ, թույլատրությունով եկել եմ, հասել ընտանիքիս: Տանը եղել են հայրս, մայրս, կինս ու շունս, փասռք Աստծո ընտանիքիս անդամները կարողացել են դուրս գալ: Էդ պահին որ հասել եմ, հրդեհը դեռ էս հատված չէր հասել, կարողացել ենք անհրաժեշտ հագուստ, փաստաթղթերը դուրս բերել ու էլ ոչինչ չենք հասցրել: Էդ ժամանակ մարդիկ արդեն կիսամերկ, բոբիկ դուրս են եկել: Ես իմացա, որ այն կողմից մի մասը պատուհանից են փորձել դուրս գալ, երկու հոգի՝ տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից, տատիկը ծայրահեղ ծանր վիճակում է, թոռնիկի վիճակը լավ է»,- ասաց նա: Անդրադառնալով հրդեհի բռնկման վարկածներին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ էլեկտրականության խնդիր է եղել: Նա նշեց, որ նման դեպքեր տարիների ընթացքում էլի են տեղի ունեցել, հիմա էլ ծրագիր կա, որ փայտե շենքերի բնակիչներին պետք է տեղափոխեն նոր կառուցված շենք: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում, որոշ մասն էլ բարեկամների տներում: Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:Ավելին13:3009.02.25 -
ՀասարակականՄայրիկի հետ խոսելու միջո՞ց, թե՞ սերունդը կառավարելու գործիք. սմարթֆոնները՝ դպրոցումԳաջեթներից երեխաների կախվածության խնդրի մասին են ահազանգում կրթության փորձագետները, կրկին զգուշացնում՝ տեխնոլոգիական զանազան միջոցները միայն վտանգում են երեխաների զարգացումը: Եվրոպական մի շարք երկրներում պետական ծրագրերով է արգելված սմարթֆոնների կիրառումը դպրոցներում, իսկ Հայաստանում՝ հակառակը: Դպրոցական շատ դասագրքերում QR կոդեր կան, որոնք բացելու, թեմայի մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար երեխան պարտադիր պետք է սմարթֆոն ունենա:Ավելին13:0009.02.25 -
ՄիջազգայինՀամբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբՀամբուրգում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, նա ձերբակալվել է։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ժամը 19:53-ին (շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով 21:53-ին - խմբ.), երկաթուղային կայարանի մոտ գտնվող Նեուգրաբեն շրջանում, անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ։ Երեք ժամ անց փախուստի դիմած հանցագործը ձերբակալվել է... Քաղաքացիական հագուստով ոստիկանները նկատել են, որ մի խումբ մարդիկ վիճում են միմյանց հետ։ Նրանց մոտեցել են ոստիկանները, ինչից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի։ Bild-ի տեղեկություններով ՝ կողոպուտ է տեղի ունեցել։ Փախուստի ժամանակ տղամարդկանցից մեկը կրակ է բացել քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղղությամբ», - գրում է թերթը։ Նշվում է, որ ի պատասխան կրակ են բացել նաեւ ոստիկանները, սակայն միջադեպի հետեւանքով երկու կողմից էլ զոհեր չեն եղել։ Կայարանում դադարեցվել է երթևեկությունը, իսկ քաղաքում լայնածավալ գործողություն է իրականացվել՝ կրակողին բռնելու համար։Ավելին12:3009.02.25 -
ՀասարակականՈւշադրություն․ փորձարկվելու են էլեկտրական շչակներՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ակունք համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:Ավելին12:0009.02.25 -
ՀասարակականԾառայության կազմակերպումը և պայմանները՝ ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում (տեսանյութ)Ծառայության կազմակերպումը և պայմանները՝ ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում: ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել։Ավելին11:3009.02.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենաՓետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին: ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին11:0009.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։Ավելին10:3009.02.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0009.02.25
2025-02-08
-
ՀասարակականԵրևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվելԱյսօր՝ փետրվարի 8-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցի փողոցում ավտոմեքենա են թալանել:Ավելին23:4208.02.25 -
ՀասարակականՓետրվարի 10-ից կգործարկվեն անվճար ուսանողական ավտոբուսները․ Արարատի համայնքապետարանԱրարատ քաղաքի համայնքապետարանից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղով և գրաֆիկով.Ավելին23:2008.02.25 -
ՀասարակականՓետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանըՓետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանըԱվելին23:1208.02.25 -
ՀասարակականԹե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղաները, գիտենք մենք և ականատեսներն, ովքեր հրաշքով են փրկվել. Նաիրա ՄելիքյանԱրցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությանյանին հինգ ու կես տարվա ազատազրկումը 44-օրյա պատերազմում նահատակված «Ցորի» հրետանային դիվիզիոնի զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շատ մեղմ պատիժ է համարում։Ավելին23:0008.02.25 -
ՀասարակականԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Նշավան, Բյուրավան և Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:Ավելին22:4808.02.25 -
ՔաղաքականԱդրբեջանը հայ պատմական կերպարների էլ է դատում. ի՞նչ և ումի՞ց է ուզում ԱլիևըՀայաստանին ճնշելու, նոր զիջումներ կորզելու գործիք են Ադրբեջանի ձեռքում դառնում հայ գերիները: Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մեր մյուս հայրենակիցերի կեղծ դատավարությունը նիստից նիստ նոր մտավախություններ է առաջացնում:Ավելին22:3008.02.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:Ավելին22:1208.02.25 -
ՄիջազգայինՊետք է ավարտել այս հիմար պատերազմը. Թրամփ-Պուտին բախտորոշ հանդիպման օրը մոտ էՊաշտոնական Մոսկվայի լուրը, թե թեժ մարտերից հետո իր վերահսկողության տակ է անցել Դոնեցկի մարզի Տորեցկ, նախկին Ձերժինսկ քաղաքը, հերքում է Կիևը՝ չնայած ռուսական կողմի՝ քաղաքից հրապարակած կադրերի: Այս ֆոնին՝ ԱՄՆ նախագահը նորից է խոսել Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին: Իսկ Զելենսկիի հետ չի բացառել, որ հաջորդ շաբաթ կհանդիպի:Ավելին21:5008.02.25 -
ՔաղաքականՈսկեպարում սահմանազատման նոր փուլն սկսվե՞լ է. տագնապալի լուրեր են հասնում ՏավուշիցՏավուշից սահմանազատումը վերսկսելու՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների այս տարվա հունվարի պայմանավորվածությունից հետո ականազերծման աշխատանքներ են սկսվել Ոսկեպարի եկեղեցու տարածքում: Իրենք՝ ոսկեպարցիները, այս անգամ կասկածելի լուռ են: Ասում են՝ տեղանքն իրենց անհասանելի է:Ավելին21:3108.02.25 -
ՔաղաքականԱկնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը․ Աշոտյան«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:Ավելին21:0208.02.25