Լրահոս
2025-02-11
-
ՀասարակականՍարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսումԱյսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս են բերել և տեղափոխել անվտանգ վայր:Ավելին16:1511.02.25 -
ՔաղաքականԵս էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ ԴանիելյանԵս էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք` նախաձեռնությու՞ն, ստորագրահավա՞ք, այսօր ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով Արտակ Զեյնալյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին16:0011.02.25 -
ՀասարակականԿարևոր․ փորձարկվելու է էլեկտրական շչակԱյս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին15:4511.02.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզի տներից մեկում. մայրն ու հաշմանդամ որդին տարհանվել ենԱյսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը: Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը: Տեղում ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի տեսուչներ Հրաչյա Գևորգյանը, Արթուր Սարգսյանն ու Աղվան Հարությունյանը, ովքեր այս պահին պարզում են տան սեփականատիրոջ, ներսում գտնված կնոջ և նրա որդու ինքնությունը: Պարզվում են նաև հրդեհի պատճառները: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ տունը պատկանում է զինվորականի և ներսում եղել են նրա կինն ու հաշմանդամ որդին ու եթե գյուղացիներն ու հրշեջները ուշ գործեին, տունն ամբողջությամբ կվերածվեր մոխրակույտի, մայրն ու որդին էլ փրկվել են շնորհիվ նրանց:Ավելին15:3011.02.25 -
ԱռողջապահականՀայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆՀայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է: ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։ ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշում է, հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։ Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․ - խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ, - անկառավարելի բարձր ջերմություն, - կրկնակի փսխումներ, - հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը», - արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ, - ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։ Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը: ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատուն ընդգծում է, որ նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ: Պետք չէ նաև մոռանալ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում։Ավելին15:1511.02.25 -
Քաղաքական«Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկելու ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ կապված նախաձեռնությանըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարություն է տարածել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի մասին որում ասվում է. «ՀՀ Ազգային Ժողովի սույն թվականի փետրվարի 11-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության ընթացակարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածով և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով: Ըստ այդմ` Եվրոպական Միությանը, որպես վերպետական միջազգային կազմակերպության, անդամակցելու գործընթացը մեկնարկելու իրավասությունը պատկանում է կառավարությանը, իսկ անդամակցության համար անհրաժեշտ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունումը` Ազգային ժողովին: Անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է հանրաքվեի միջոցով, որով անմիջականորեն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: Օրենքի նախագիծը իրավական առումով անհեթեթ փաստաթուղթ է, քանի որ այն չի համապատասխանում օրենքին ներկայացվող պահանջներին և ո’չ ավելացնում, ո'չ պակասեցնում է վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ օրենսդրական պահանջները: Նախագիծն իր էությամբ հայտարարություն է, բայց ոչ օրենք, քանի որ այն չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ որևէ իրավասուբյեկտի համար: Ավելին, նախագծում պարունակվող «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» արտահայտությունը ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ Եվրոպական Միությանը՝ որպես վերպետական միջազգային կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կարող է արտահայտվել միայն անմիջականորեն` հանրաքվեի միջոցով: Ազգային ժողով ներկայացված օրինագիծը, սակայն, ելնում է այն բանից, որ Ազգային ժողովը օրենք ընդունելու միջոցով կարող է սահմանել, որ դրանով արտահայտվում է ԵՄ-ին անդամակցելու` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հետ կապված Ազգային ժողովը կարող է արտահայտել միայն իր սեփական կամքը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը: Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ դրույթը որևէ նորմատիվ տարր իր մեջ չի պարունակում: Այն չի պարտադրում և չի կարող պարտադրել կառավարությանը` սկսելու անդամակցության վերաբերյալ բանակցություններ Եվրոպական Միության հետ: Նման պարտադրանքը կհակասի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման սկզբունքին, քանի որ միջազգային պայմանգրեր կնքելու կամ չկնքելու լիազորությունը պատկանում է բացառապես գործադիր իշխանությանը, իսկ առանձին տեսակի միջազգային պայմանագրերի վավերացումը` Ազգային ժողովին: Ուստի ևս մեկ անգամ ընգծում ենք, որ գործընթացն ինքնին հակասում է Մայր օրենքին։ Այսպիսով՝ իրավական առումով ներկայացված օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։ Հաշվի առնելով գործընկեր պետությունների հայտարարությունները, ինչպես նաև միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի բազային սկզբունքները՝ ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը վտանգում է մեր տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ԵԱՏՄ շուկաների հետ իրականացվող ազատ առևտուրը։ Իր էությամբ դատարկ և ձևական այս գործընթացը ոչ միայն չի կարող որևէ դրական արդյունքի բերել Հայաստանը, այլ նաև սպառնում է լրջագույն տնտեսական հետևանքներ առաջացնել մեր երկրի և մեր քաղաքացիների համար։ Կարևոր ենք համարում նաև նշել, որ «օրինագիծը» կարող է առաջացնել աշխարհաքաղաքական բացասական հետևանքներ հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհակարգի տուրբուլենտականության պայմաններում անմտություն է օրենսդրական մակարդակում արտաքին քաղաքականության ճկունության սահմանափակումը։ «Խաղաղության խաչմերուկի» մասին հորջորջող վարչախումբը այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությանը մտցնում է աշխարքաղաքական փակուղու մեջ։ Հավելենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես հանդես է եկել Եվրոպական Միության հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչի ապացույցներից է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement - CEPA), որը կնքվել է 2017 թվականին և ցայսօր հանդիսանում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնարար փաստաթուղթը, որը գործող վարչախմբի կողմից գործնականորեն և լիարժեքորեն կյանքի չի կոչվում։ Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ սույն «օրինագիծը» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է, որը միտված է հիմնազուրկ սպասումներ ստեղծելու։ Մյուս կողմից փորձում են պատրանք ստեղծել, թե արդարությունը, հանդուրժողականությունը և մարդու իրավունքների պաշտպանությունն են իրենց գլխավոր արժեքը, բայց ոտնահարում և ոչնչացնում են դրանք։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար շոշափելի և իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին15:0811.02.25 -
ԱշխարհՈրդերով բուրգեր. ավստրիական արագ սննդի աշխարհահռչակ ցանցի ապշեցուցիչ խոհանոցըԱվստրիական Burger արագ սննդի աշխարհահռչակ ցանցը ցնցող բուրգերներ է առաջարկում ամենահամարձակներին: Որդերով բուրգերները գովազդվում են որպես սպիտակուցներով հարուստ սննդի այլընտրանք:Ավելին15:0011.02.25 -
Արտաքին քաղաքականությունՊեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանըՌուսաստանը պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը, բայց ողջունում է նաև կողմերի ինքնուրույն քայլերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, փոխանցում է ТАСС-ը: Սիմոնյանը հայտարարել է, որ ՌԴ-ի մասնակցությունը կարգավորմանը «քիչ հավանական է»՝ անցյալի փորձի մասին «վատ հիշողությունների» պատճառով: «Տարբեր մակարդակներով Երևանից մենք հայտարարություններ ենք լսել այն մասին, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա, և Երևանն ու Բաքուն ի վիճակի են արդեն իրենք շարունակել բանակցությունները մինչև այդ գործընթացի ավարտը։ Պահպանելով ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը՝ մենք կողջունենք նրանց ինքնուրույն ջանքերը», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։Ավելին14:4511.02.25 -
ՀասարակականԱլավերդիում ոստիկանները քաղաքացուն հորդորել են շալվարն իջեցնել, ապա ծեծել են ու ձերբակալել․ «Հրապարակ»Փաստաբան Հակոբ Ճարոյանը «Հրապարակ»-ին պատմել է, որ ոստիկանական մի քանի ավտոմեքենաներով շրջափակել եւ կանգնեցրել են քաղաքացի Զորայր Շահվերդյանի ավտոմեքենան եւ հայտնել, որ պետք է խուզարկություն իրականացնեն, խուզարկելուց հետո անցել են քաղաքացուն խուզարկելուն, հորդորել շալվարն իջեցնել, իբր թմրանյութ են փնտրում:Ավելին14:3011.02.25 -
Զինված ուժերՊապիկյանը Հնդկաստանում ՊՆ նախարարների կոնկլավին է ներկայացրել ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության շուրջԱշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է պաշտպանության նախարարների՝ Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին14:1511.02.25 -
ՀասարակականԱվշարի գինու գործարանում հրդեհ չի եղել. հերքում ենՄամուլում այսօր հրապարակումներ եղան, թե Ավշարի գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի քանակությամբ կոնյակ է այրվել։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ավշարի գինու գործարանից հայտնեցին, որ որևէ հրդեհ չի եղել։ «Հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասում, որը գտնվում է գործարանից մոտ 2 կմ հեռավորության վրա»,-տեղեկացրին գործարանից։Ավելին14:0011.02.25 -
ՔաղաքականԲա Արծվաշենը ո՞ւր է․ պատգամավորը՝ ՆԳ փոխնախարարինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հարց ուղղեց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանին․ «ՆԳՆ-ում որոշել են մոդայից հետ չընկնելով՝ Հայաստանի ուրվագիծը կախել պատից։ Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից, մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, լավ, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում՝ Արծվաշենն ո՞ւր է»։Ավելին13:4511.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:Ավելին13:3011.02.25 -
ՔաղաքականԱղազարյանը Նիկոլ Փաշինյանի նկարը հեռացրել է ԱԺ իր սենյակի պատից. ArmLurՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով վերջերս սկանդալայի ձևով հեռացվեց ՔՊ խմբակցությունից։ Աղազարյանի հետ զրուցել ենք նրա և նույն ճակատագրին արժանացած Հակոբ Ասլանյանի ՄԱՍԿ կուսակցության ստեղծումից և առաջիկա պլաններից։Ավելին13:2011.02.25 -
ՄիջազգայինԵրեխաների մահճակալները վառում են,որ տաքանան. աղետի համար Նեթանյահուին նույնիսկ Քնեսեթում են մեղադրումԸստ ՀԱՄԱՍ-ի՝ Թել Ավիվը խոչընդոտում է ոչ միայն տեղահանված պաղեստինցիների վերադարձին, այլև մարդասիրական բեռների՝ Գազա մուտքին: Իսկ առանց հումանիտար օգնության՝ տուն վերադարձող հազարավոր մարդիկ սովամահ կլինեն փլատակներում:Ավելին13:1511.02.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայում․ այրվել են ավտոպահեստամասեր, բակում կայանված «BMW»-նՓետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։Ավելին13:0411.02.25 -
ՄիջազգայինԹրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք Իրանի հարցով», - ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը հավելել է, որ կնախընտրեր այնպիսի գործարք կնքել, որը «նրանց (Իրանին) վնաս չի պատճառի»: ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունն զգալիորեն անգործունակ է, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում և պատրաստ՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջը: «Կարծում եմ՝ նրանք նյարդայնանում են, կարծում եմ՝ նրանք վախեցած են», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։ Ավելի վաղ նախագահ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է վերականգնել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Իրանի հետ գործը զինված դիմակայության հասցնել և կցանկանար Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր կնքել առճակատումից խուսափելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո:Ավելին12:5511.02.25 -
ՀասարակականՈվքեր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիրՊետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։ Այսպիսով, եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք․ 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ, 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ), hամարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու, 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, Միաժամանակ, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք)։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։Ավելին12:4511.02.25 -
ՔաղաքականՈ՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը. Aravot.amAravot.am-ի տեղեկություններով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվելու Գարիկ Ծատուրյանը։ Վերջինս ոլորտի երկարամյա աշխատողներից է, ժամանակին եղել է նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալը։ Վերջին տարիներին աշխատում էր ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում։Ավելին12:3511.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայթյուններ և հրդեհ Սարատովում՝ ուկրաինական հարձակման պատճառով. խոցվել է 40 ԱԹՍՀայլուր 12։30 Պայթյուններ և հրդեհ Սարատովում՝ ուկրաինական հարձակման պատճառով. խոցվել է 40 ԱԹՍԱվելին12:3011.02.25