Լրահոս

2025-02-12
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակով ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:29
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական իշխանության նկատմամբ հարգանքի, դատական անկախության մասին ԱԺ ամբիոնից հայտարարություններ անող ՔՊ-ականները հրաժարվում են դատարան ներկայանալ։
    10:14
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան 2- 5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
    10:00
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավանեսյանը հասկացել է, որ Նանուշյանն ու նրա թիմակիցները «թաքնված» պայքար են մղում իր դեմ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ:
    09:55
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «2014թ. հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի սկզբում  ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց ղժղժալ, թե իբր նախորդ օրը  հայ-ռուսական  պատգամավորական  ակումբի քննարկման ժամանակ  հնչել են ինչ-ինչ վիրավորական արտահայտություններ. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդվի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսիլյովի ՀՀ տարածքում... անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»։
    09:50
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են:
    09:44
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են»․ անչափահաս երեխաների ներկայությամբ սպառնացել է նախկին կնոջը, հարվածներ հասցրել
    Հ․ Ա․-ն 2024 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, անչափահաս դստեր ներկայությամբ, նախկին կնոջ հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով՝ վերջին անգամ ես տեսնում մայրիկիդ, տանելու եմ սպանել։ Այնուհետև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդուն արգելված է եղել այցելել իր հետ համատեղ չբնակվող նախկին կնոջը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց, նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակության վայրեր, ինչպես նաև 20 օր ժամկետով 50 մետր հեռավորությունից ավելի չմոտենալ վերջիններիս։ Հ․ Ա․-ն՝ խախտելով նշված անհետաձգելի միջամտության որոշման պայմանները, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում մոտեցել է նախկին կնոջն ու անչափահաս որդուն և սպառանլիքն իրականացնելու իրական վտանգի առկայության պայմաններում, նախկին կնոջ հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով՝ սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են: Գործը դատարան է ստացվել փետրվարի 7-ին։ Հ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշնեով, երկու դրվագ (Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը)։ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ 508-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:30
    12.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
    09:25
    12.02.25
    Ավելին
2025-02-11
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
    Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը ստորագրությամբ՝ առանց կռվելու հանձնել են իրենք և դեռ խոսում են կռվելուց։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա արտահայտությանն արցախցի լրագրողին։ «Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»,-ասել էր Սիմոնյանը։ «Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում։ Առաջին արձանագրումս այն է, որ եթե այս մարդիկ, իրենց չարիքի գլխավորությամբ, բացահայտ խոսում են այս մասին՝ ոլորապտույտ ճանապարհներով մոլորեցնելով արտահայտում են իրենց մտքի եղածը, ապա պատկերացրեք, թե իրենց միջավայրում ինչեր են ասում։ Այն բնութագրի տակ է մտնում այս անձը, որն իրեն տրվել է սեփական դաշինքի և կուսակիցների կողմից։ Երկրորդ պարագան քաղաքական բարոյականության մասին է։ Մենք սպառվել ենք ասելով, որ այս մարդիկ քաղաքական բարոյականություն չունեն։ Եվ այս մարդիկ տարբեր ճանապարհներով հայտնվել են իշխանություն ղեկին և չակերտավոր կերպով կառավարում են մեր երկիրը։ Մեր կյանքերը սրանց են վստահված, նրանք վաղը հանգիստ կարող են շրջվել և ձեզ ասել, թե պետք էր կռվել, մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է, Քարվաճառը և Արցախի մի շարք հատվածներն իրենք ստորագրությամբ են հանձնել՝ առանց կռվելու։ Եվ եթե կռվողների մասին են խոսում, թող իրենք ասեն, թե որտեղ են գտնվել ամբողջ պատերազմի ընթացքում»,- ասել է Սրբազանը։
    23:58
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը
    Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:
    23:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
    Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին: Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։ Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։ Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։ Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս` ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!! Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։ Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։ Շնորհակալություն եւ Աստված բոլորիս պահապան»։
    23:30
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
    Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը գտնվում է իր բնակության հասցեում: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    23:15
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
    Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև շաբաթ օրվա կեսօր ազատ չարձակի պատանդներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ բանակը ներկայումս ուժեր է կուտակում անկլավի ներսում և սահմանների երկայնքով: «Համաձայնագիրը խախտելու և մեր պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հետո երեկ երեկոյան ես հրամայեցի Իսրայելի պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում և շրջակայքում: Այս գործողությունն իրականացվում է այս պահին և կավարտվի մոտ ապագայում»,- ասել է վարչապետը տեսաուղերձում։
    23:00
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել, հայտարարվել է հետախուզում. «Փաստինֆո»
    Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության): «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։ Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում է իրականացվում։ «3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Ավդալյանը։ Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա Ավդալյանը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում եղել է մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։
    22:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
    ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս չունեն Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պենտագոնի ղեկավարն այս մասին հայտարարել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ընթացքում: «Այս պահին կրճատումներ կատարելու ծրագրեր չկան»,- նշել է նա: Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են երկրի նախորդ ղեկավար Ջո Բայդենի պատկերացումներից:
    22:30
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շենքի բակում հայտնաբերված 26-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել
    Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։ Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների մահացածը երրորդ հարկից մինչև իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։
    22:15
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շնչել չէի կարողանում, խեղդվում էի արյան մեջ. դերասանուհի Հասմիկ Խոջյանը պատմել է` ինչու է հայտնվել հիվանդանոցում
    Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս անսպասելի հայտնվել է հիվանդանոցում: Պատճառն ու մանրամասները նա իսնտագրամյան իր էջի միջոցով պատմել է հետևորդներին: «Մի քանի բառով պատմեմ, թե ինչ է եղել ու թե ինչքան շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս, բժիշկներին, ընկերներիս ու ձեզ՝ ձեր անթիվ ուժ տվող նամակների համար. Գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի հատվածում սուր ցավից: Արթնացա լաց լինելով ու մի քանի րոպե փորձեցի շարժվել, բայց չկարողացա: Երբ եկավ Շտապօգնությունը, հրաժարվեցի հիվանդանոց տեղափոխվել, ստորագրեցի, ցավազրկեցին և գնացին: Քնեցի, բայց դրան հաջորդող մի քանի ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ կորցնում էի գիտակցությունս՝ խլանում էին ականջներս, թմրում վերջույթներս, մարմնիս ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում էր: Իսկ, թե երբ էի ուշքի գալիս, չգիտեմ, բայց իմ զգացողությամբ դա տևում էր մի ակնթարթ: Հաջորդ շտապօգնությունը երբ հասավ, արդեն գրեթե ոչինչ չէի ընկալում, բայց հրաշք մասնագետները կարծիքս հաշվի չառան ու ինձ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց: Ջերմությունս 35 աստիճան էր, ճնշումս 70/30, հրաշքով տեղ հասանք ու իմ չարչարանքները տևեցին ևս մի քանի ժամ: ԿՏ հետազոտությամբ որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքը անհապաղ վիրահատությունն էր: Ասել էին, որ մոտ 200 մլ հեղուկ կա: Մի քանի ժամ անց նորից շտապ օգնություն կանչեցին, որ այդ հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոց, որպեսզի ընտանիքիս անդամների սուբյեկտիվ կարծիքով ավելի ապահով ձեռքերում իրականացնեն վիրահատությունը: Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ բժիշկների ու ամբողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը ու դրական վերաբերմուքը կարևոր են անկախ ծագած խնդիրներից: Ճանապարհին ես արդեն գիտակցում էի պահի լրջությունը, չնայած չէի ուզում վիրահատվել, հույս ունեի այլ ելք կգտնեն, բայց այլևս շնչել չէի կարողանում՝ խեղդվում էի արյան մեջ: Հասանք տեղ, անհապաղ նախապատրաստեցին ու տարան վիրահատարան: Այստեղ ես էլ վախեցա, երբ սոնոգրաֆիկ հետազոտության էկրանին նայեցի ու տեսա, որ բոլոր ներքին օրգաններս բառի բուն իմաստով լողում էին արյան մեջ: Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում, բայց ես ու կյանքը սիրում ենք իրար: Վիրահատության ժամանակ հանել են իմ ներսում լցված շուրջ 2 լիտր արյուն, բայց արդարության համար հիշենք, որ 200 միլիգրամը և 2 լիտրը խիստ տարբերվում են իրարից: Օրգաններից մեկը պայթել էր (կույրաղիքը չէր) և սկսվել էր այդ ներքին արնահոսությունը: Հետո, իհարկե, լրացնելու համար ինձ արյուն են փոխպատվաստել ու հիմա ես ապրում եմ: Ժտալով եմ ասում սա, բայց հասկանում եմ, որ դժողքի մեջով անցանք բոլորս ու շնորհակալ եմ Աստծու շռալության համար, որովհետև նմանատիպ ևս մեկ դեպք եղել էր Նարեի ծնվելուց ու էլի «հրաշքով էի փրկվել»: Ապրում եմ, երջանիկ են ու շնորհակալ»,- գրել է Հասմիկ Խոջյանը։
    22:00
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
    Փետրվարի 5-ին կրակոցներին էին հնչել Մերձավանում, ինչի արդյունքում սպանվել էր համայնքի ղեկավարի հորաքրոջ որդին: Միջադեպի արդյունքում այս պահին 6 անձ կալանավորված է եւ գործով անցնող 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկը Ռուզաննա Ղազարյանի որդին է Արմեն Ղազարյանը, որի մայրը կոչով դիմում է մերձավանցիներին չվախենալ ոտքի կանգնել, որ իրենց երեխաների կյանքը չկործանվի:
    21:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես, իհարկե, զարմացած եմ. Անչելոտին՝ Մանչեսթեր Սիթիի անհաջողությունների մասին
    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» խնդիրների մասին: «Ես, իհարկե, զարմացած եմ: Նրանք դժվար ժամանակներ են ունեցել վնասվածքների և կորուստների հետ կապված, բայց հիմա, ինչպես ես տեսա, նրանք շատ մրցունակ թիմ են, ինչպես միշտ: Չեմ կասկածում, որ «Սիթին» ուժեղ է»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Անչելոտիի խոսքերն է մեջբերում Managing Madrid-ը։ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» փետրվարի 11-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
    21:30
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
    Վլադիմիր Զելենսկին փորձում է թաքցնել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի աղետի իրական մասշտաբները՝ պատճառաբանելով Կուրսկի շրջանում պահվող հողերի փոխանակման հնարավորության մասին, բայց նեոնացիստներին այնտեղ սպասում է «հող՝ առանց որևէ փոխանակման մոտ երկու մետր մակերեսով և մեկուկես մետր խորությամբ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ուշադրություն է հրավիրել Զելենսկու խոսքերի վրա, ով ասել է, որ ինքը Մոսկվային կառաջարկի տարածքների ուղղակի փոխանակում՝ հրաժարվելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանում գտնվող հողերից։ «Կուրսկի մարզում գործող նեոնացիստները սպասում են հողի առանց փոխանակման՝ մոտավորապես մեկ մետրից երկուսուկես մետր խորությամբ: Զելենսկին նման հայտարարություններ է անում՝ թաքցնելու համար Ուկրաինայի զինված ուժերի աղետի իրական չափերն այս ուղղությամբ»,- գրել է Զախարովան։
    21:15
    11.02.25
    Ավելին