Լրահոս

2025-02-11
  • Img default alt hy
    Իրավական
    «Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունվարի հաշվետվությունը
    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 26,74 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 126 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 111 պարագա, 8 wi-fi սարք, 39 կտրող-ծակող առարկա, 208,5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։ Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
    12:15
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը. սա դեռ սկիզբն է․ պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոդան փոխվում է. անսահման պոպուլիզմն իր տեղը զիջում է վայրենի կապիտալիզմին։ Պրոգրեսիվ աճող սուտն ու հանրության մանիպուլիացիաները էլ արդյունք չեն տալիս։ Դիմակի տակից երևում է օրվա իշխանական խմբակի արդեն իրական և հրեշավոր դեմքը։ Հասանք տեղ։ Եվ ուրեմն, եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը։ Այլևս «մեղավոր են» հռչակվել բոլորը. աշխատող աղքատը, միայնակ կենսաթոշակառուն, անապահով ընտանիքի անդամը, փոքր բիզնեսով մի կերպ ապրող քաղաքացին, օրնիբուն աշխատող և մի կերպ գոյատևող գյուղացին, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցը, ում թոշակն ու նվազագույն աշխատավարձը այս տարի էլ չի բարձրանում, սակայն կրկնապատկվում է շրջանառության հարկը, օտարերկրյա դրամական փոխանցումները հարկվելու են, շարունակաբար աճում են գույքահարկն ու աղբահանության վճարը, տրանսպորտի ուղևարձը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները։ Եվ սա դեռ սկիզբն է...»:
    12:04
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 7 պատահար․ 9 մարդ վիրավորվել է
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հանցանք կատարած անձին աջակցելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և դատավարական փաստաթղթեր կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    12:00
    11.02.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 11.02.2025
    Մամուլի տեսություն 11.02.2025
    11:48
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել շինանյութի պահեստում
    Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում և բակի 150 քմ տարածքում, ինչպես նաև կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում և «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին և 2-րդ հարկերի հատվածում: Ըստ նախնակա տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, պարզվում է:
    11:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով. Սուրենյան
    «Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
    11:30
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել. Ասողիկ աբեղա Կարապետյան
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս իր հոգևո դասի, միշտ իր ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով, ամեն բան անում է ի շահ Հայրենի երկրի, ի վայելումն հարազատ ազգի և ի զորացումն պետության: Այս մասին իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է հասկանալ, քաջ գիտակցել, որ մենք ունենք պետականություն և ինքնիշխան պետություն՝ յուր կարգով ու սարքով: Առկա լրջագույն խնդիրների բարվոք լուծման և ազգային-պետական շահերի պահպանության ու պաշտպանության համար հարկ է, որ ի մի գան բոլոր պետական գործիչներն ու քաղաքական, հասարակական ուժերը: Որքա՞ն կարելի է պատերի ու ստվերների տակ ծվարած՝ ոչինչ չասող կոչեր և ուղերձներ հնչեցնել... Ամեն բան արժեզրկելու հետևանքը՝ ինքնաոչնչացումն է: Հայոց Եկեղեցին իր աղոթքով, իր խոսքով, իր գործով անշեղ և հաստատակամ ընթանում է առաջ՝ պահելով ու պահպանելով հայ քրիստոնյա ինքնությունն ու արժեհամակարգը: Եվ սա օրինակ է բոլորին՝ պարզ քաղաքացուց մինչև վերին պետական գործիչ. անանձնական կյանքով ապրելու և այս արևի ներքո սեփական դեմքով ու Հայրենիքով հարատևելու: Շիտակ և փրկարար կլինի, որ ոմանք գնան և իրենց անձերի խղճի զանգակները հուժկու հնչեցնեն: Աստված մեզ ապավեն և օգնական. թող օրհնյալ ու բազմարդյուն լինեն քաջ, հավատարիմ և անսակարկ գործող հայորդյաց մտքի, ձեռքի ու գործոց արարումներն ի պանծացումն Հայկազյան երկրի և պայծառություն հայոց ազգի:
    11:15
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2. «Ժողովուրդ»
    6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին: Տեղեկացնենք, որ 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար) 2005-ին ձեռք բերած հողակտորը Հարություն Մանուչարյանը այնուհետեւ 2008 թվականին վաճառել է ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին 94 մլն 550 հազար դրամով (մոտ 242 հազար ԱՄՆ դոլար)։
    11:00
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարազդատ Հարությունյանն ընտրվել է փաստաբանների պալատի խորհրդի անդամ
    2025թ. փետրվարի 10-ին կայացած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին փաստաբան Վարազդատ Հարությունյանն ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ: «Նախ շնորհակալ եմ ինձ քվե տված 620 փաստաբան գործընկերներիս: Շնորհավորում եմ ընտրված իմ մյուս 11 գործընկերներիս: Ոգևորված եմ ընդհանուր ժողովի մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով` ժողովին մասնակցել է 1550 փաստաբան, որոնք, բացի խորհրդի անդամների ընտրությունը, նաև իրենց քվեարկությամբ ընդունել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարություն»,- Facebook-ում գրել է Հարությունյանը։
    10:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
    Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքը նոր պատգամավոր ունի։ Ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանի մանդատը տրվեց Արմինե Խերանյանին, ով երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։
    10:38
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է․ «Իրավունք»
    ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է, ներքին պառակտումներն այլեւս անկառավարելի բնույթ են ստանում։
    10:30
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    2018 թ-ի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում:
    10:24
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։
    10:15
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց. «Ժողովուրդ»
    2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքի տակ հայտնված գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է քննչական կոմիտեում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները:
    10:08
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեբաստիա փողոցում բախվել են «Lada»-ն ու «Nissan»-ը. վերջինս էլ մխրճվել է խանութի մեջ. կան վիրավորներ
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  փետրվարի 11-ին, ժամը 01:01-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբըը։ Պարզվել է, որ բախվել են «Lada» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1996 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոպահեստամասերի խանութի ցուցափեղկին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ա․-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս և ուղևոր Խ․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Lada» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
    10:00
    11.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Կրթական նոր ծրագրեր և անակնկալներ. մրցանակ է ստացել «Էլբակյան» կրթահամալիրը
    Կրթական նոր ծրագրեր է առաջարկում «Էլբակյան» կրթական համալիրը: Վստահության ևս մեկ աստիճանով հարստացած կրթահամալիրը իր հուսալի գործընկեր «Էկո փեն» ընկերության հետ իր վերջին նորություններով է կիսվում «Հայլուր»-ի ռեպորտաժում:
    09:55
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Aero India ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ: Հիշեցնենք, որ նախարարն աշխատանքային այցով Հնդկաստանում է։
    09:50
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կրճատել են աշխրհազորայինների գումարը. «Հրապարակ»
    Երեկ ահազանգ ստացանք, որ աշխարհազորայինների վարձատրությունն էականորեն կրճատել են` նախկին 200 հազար եւ ավելի գումարը դարձնելով 120-130 հազար դրամ։ Հիշեցնենք, որ աշխարհազորայինները կամավորականներ են, որոնք պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ եւ սահման են պահում, դիրքեր են բարձրանում` հերթափոխով։ Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, խնդիրը ոչ այնքան փողն է, որքան պետության՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ «Երեւանի փողոցներում փայտիկ պտտեցնող, միջնակարգ կրթությամբ պարեկները, փաստորեն, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ սահման պահողները՝ երեք անգամ պակաս»,- ասում էր մեզ դիմած աշխարհազորայինը։
    09:42
    11.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ովքե՞ր են ներգրավվել Աղազարյանի և Ասլանյանի կուսակցությունում. «Հրապարակ»
    ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ որեւէ կերպ չանդրադառնալ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանն ու նրանց կոչերին: Գրել էինք, որ հրահանգվել է անգամ խորհրդարանական հարցուպատասխանի ֆորմատում չպատասխանել երբեմնի կուսակիցների հարցերին կամ ձեւական պատասխաններ տալ` լղոզելով նրանց հարց-դիտարկումները։ Այդուհանդերձ, Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը որոշել են «Տերն ու ծառան» հեքիաթի օրինակով նյարդերի պատերազմ մղել։
    09:39
    11.02.25
    Ավելին