Լրահոս
2025-02-11
-
ՔաղաքականՈւզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHubՀանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։Ավելին21:0011.02.25 -
ՀասարակականՈւշադրություն․ կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտը» հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։Ավելին20:4511.02.25 -
ՄիջազգայինԻսպանիայում կալանվել է առագաստանավ, որի վրա եղել է 600 կգ թմրանյութԻսպանիայի ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում կալանել է առագաստանավ, որը տեղափոխում էր 600 կիլոգրամ կոկաին և շարժվում դեպի Կանարյան կղզիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների տարածած մամուլի տեղեկագրում։ «Ազգային ոստիկանության աշխատակիցները կալանել են առագաստանավ, որի վրա եղել է ավելի քան կես տոննա կոկաին: Թմրանյութերի ծովային մաքսանենգության դեմ պայքարի այս միջազգային գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի (DNRED), Մեծ Բրիտանիայի (NCA) և Միացյալ Նահանգների (DEA) իշխանությունները: Առագաստանավը, որը 600 կիլոգրամ կոկաին էր տեղափոխում 19 կապոցների մեջ և շարժվում էր դեպի Կանարյան կղզիներ, կալանել են Հատուկ գործողությունների խմբի (GEO) գործակալները», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ոստիկանության տվյալներով՝ հանցագործներն օգտագործել են Լեհաստանի դրոշի տակ նավարկող զբոսանավը թմրանյութերի խոշոր խմբաքանակ Իսպանիա տեղափոխելու համար։ Զբոսանավը կալանվել է Տեներիֆեից դեպի արևմուտք 800 մղոն հեռավորության վրա: Զբոսանավի կալանումը մի քանի երկրների իրավապահ մարմինների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է: Կարիբյան կղզիներում ֆրանսիական հատուկ ծառայությունների կողմից ստացված տեղեկատվությունը, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետախուզական տվյալների հետ համատեղ, թույլ է տվել պարզել նավի երթուղին և պլանավորել դրա կալանումը: Իսպանիայի իշխանությունները շարունակում են հետաքննությունը՝ բացահայտելու մաքսանենգության ողջ շղթան և հայտնաբերելու հանցակիցներին:Ավելին20:3011.02.25 -
ԱրցախԱդրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղըMonument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել, որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։ Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր (նկ․ 1)։ Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին (նկ․ 2), որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին): Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը): Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։ Մեր արձագանքը Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում ։ Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ):Ավելին20:1511.02.25 -
ՔաղաքականԻշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ ԹևանյանՓոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հիմնավորում են, որ չեն կարող այդպիսի հարկատեսակով աշխատել։ Իշխանությունը որոշել է գլխատել փոքր բիզնեսը»,- ասաց Թևանյանը։Ավելին20:0011.02.25 -
ՔաղաքականՋավախահայերին ՀՀ-ում տուգանելն անթույլատրելի է, մուտքի օրերի սահմանափակումը՝ նույնպես. Գառնիկ ԴանիելյանՕրերս ինձ էին դիմել բազմաթիվ ջավախահայեր, որոնք ՀՀ ժամանելիս բախվում են լրջագույն խնդրի։ Գաղտնիք չէ, որ ջավախահայ մեր հայրենակիցները վերջին տարիներին, հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, Վրաստանի քաղաքացիության հետ մեկտեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Եվ այսպես, երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը ՀՀ տարածքում պարեկների կողմից զանգվածաբար տուգանվում են։ Ճիշտ է, ըստ գործող կարգի՝ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին պարտավոր է ունենալ հայկական վարորդական վկայական, սակայն, կարծում եմ, որ Վրաստանում ապրող, Վրաստանի քաղաքացիություն ու վրացական վարորդական իրավունքի վկայական ունեցող և իբրև Վրաստանի քաղաքացի ՀՀ մուտք գործող մեր հայրենակիցների դեպքում, սա, արդարացի որոշում չէ թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով։ Խնդրի կապակցությամբ դիմել էի Ներքին գործերի նախարարությանը։ Ի պատասխան իմ հրապարակմանը՝ ասվում էր, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ 1 ամսյա ժամկետի սահմանումը բոլորովին չի լուծում խնդիրը։ ՆԳՆ-ին առաջարկում եմ վերանայել ժամկետների հարցը՝ քննարկելով նաև երկքաղաքացիների դեպքում անժամկետ երթևեկության թույլատրումը։ Աբսուրդ է նաև առավոտյան հարցիս ի պատասխան հնչեցրած ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանի այն հիմնավորումը, թե իրենք չեն կարող միայն տվյալ խնդրի համար քաղաքացիության ինստիտուտի ամբողջ բովանդակությունը աղճատել։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ամիսը չի աղճատում, իսկ, օրինակ, 6 ամիսը աղճատում է այդ ինստիտուտի բովանդակությունը։ Իսկ ժամկետների վերանայումը ոչ միայն չէր աղճատի, այլև կամրապնդեր երկքաղաքացիության ընստիտուտը։ Այսպիսի չմտածված որոշումներով կտրում եք մեր հայրենակիցների կապը մայր պետության հետ։ Վիրահայերն ասում են՝ հերիք է մեզ տուգանեք։ Նման պայմաններում մարդիկ հիասթափվելու են և այլևս չգան Հայաստան։ Օգտվելով առիթից, Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել ևս մեկ խնդիր, որին բախվում են ոչ միայն ջավախահայերը, այլև բոլոր այն վիրահայերը, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում են երկքաղաքացի: Ինչպես վերը նշեցինք, Վրաստանում ապրող մեր գրեթե բոլոր քաղաքացիները ունեն ՀՀ քաղաքացիություն։ Եվ այժմ, ստացվում է, որ շուրջ 170․000 վիրահայեր վրացական պետհամարանիշների մեքենաներով չեն կարողանում ՀՀ տարածքում 15 օրից ավելի անցկացնել։ Եվ սա այն դեպքում, երբ նրանցից հազարավորները մշտական սերտ կապի մեջ են ՀՀ-ի հետ՝ պայմանավորված ուսմամբ, բուժմամբ կամ աշխատանքով։ Զավեշտալին այն է, որ ջավախահայ մեր հայրենակիցներին ոչ սահմանային անցակետում, ոչ էլ ՊԵԿ-ի կողմից որևէ լիարժեք հիմնավորում չի տրվում․ խոսվում է միայն ինչ-որ ներքին որոշման մասին։ Ուզում եմ ահազանգել, որ սա վկայում է ոլորտում տիրող քաոսի մասին։ Վերանայե՛ք այս անհասկանալի որոշումները, այլապես, բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ ստեղծում եք արհեստական բարդություններ՝ վիրահայ մեր հայրենակիցների կապը ՀՀ-ի հետ դժվարացնելու նպատակով»,-հայտարարեց պատգամավորը։Ավելին19:4511.02.25 -
ՀասարակականԻնչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ ArmlurՀարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։ Քրգործում որպես մեղադրյալներ ներգրավված են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։Ավելին19:3011.02.25 -
ՀասարակականԵրևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել էԱյսօր՝ փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական: Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները: Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց ցավոք նրան փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն:Ավելին19:1511.02.25 -
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավարը Եվրոպա իր առաջին այցի ընթացքում չի հայտարարի Կիևին օգնություն տրամադրելու մասին. լրատվամիջոցԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը Եվրոպա իր առաջիկա այցի ընթացքում չի հայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը։ Հեգսեթը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան է այցելելու փետրվարի 12-ին։ AP-ին հայտնի է դարձել, որ նա չի հայտարարի Կիևին նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին և, ընդհանրապես, չի նախատեսում հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչներին: Դաշնակիցների հետ առաջիկա հանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը նախատեսում է ավելի շատ լսել: Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա «Ռամշտայն»-ի ձևաչափով հանդիպումը, ինչպես նաև Եվրամիության երկրների և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։Ավելին19:0011.02.25 -
ՔաղաքականԿեղեքում եք փոքր բիզնեսը, անապահով խավին․ ընդդիմադիր պատգամավորՌուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարձր աճի արտաքին գործոնն էապես նվազում է՝ իր հետ բերելով հետագա աճի ապահովման լրացուցիչ լուրջ դժվարություններ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա նշեց, որ 2024 թվականի տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշը կազմել է 8 տոկոս՝ առաջին կիսամյակի համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով, իսկ նախորդ երկու տարիների միջինի համեմատ՝ շուրջ 4 տոկոսային կետով։ «Շարունակվում է գյուղատնտեսության ազատ անկումը։ 2024 թվականին ոլորտն ունեցել է զրոյականին մոտ աճի ցուցանիշ, որը տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 2,5 անգամ։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների շրջանառությունը նվազել է շուրջ 4 տոկոսով։ Արդյունաբերության ոլորտի ընդհանուր աճի ցուցանիշը՝ առաջին կիսամյակի համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, կացության կազմակերպման ծառայությունների ոլորտինը (հյուրանոցներ, հանրային սնունդ և այլն)՝ շուրջ 30 տոկոսով։ Քաղաքական պատվերն ակնհայտ է։ Վիճակագրությունն ամեն գնով փորձում է նկարել ՀՆԱ-ի ընդհանուր աճի 7 տոկոսանոց ցուցանիշ։ Պարզ հարց է առաջանում․ «Եթե ապահովել էք ձեր խոստացած տնտեսական աճը, բա ինչու՞ էք ձեր հաստատած պետական բյուջեից շուրջ 200 միլիարդ դրամի չափով ավելի պակաս հարկեր հավաքագրել, որի հետևանքով էլ բյուջեի պակասուրդն ավելացել է 187 միլիարդ դրամով։»։ Իսկ հիմա էլ շրջանառության հարկի, գույքահարկի բեռի թռիչքաձև աճերով, արտոնությունների վերացումով կեղեքում էք փոքր բիզնեսը, ցածր եկամուտ ունեցողներին, անապահով խավին։ Առաջանցիկ աճել է նաև պետական պարտքը՝ 8,5 տոկոսով (1 միլիարդ ԱՄՆ դոլարով)՝ տնտեսական աճից շուրջ 25 տոկոսով ավելի բարձր չափով։ Հաջորդը՝ արձանագրվում է օտարերկրյա կապիտալի «փախուստ»․ 2024 թվականի ամբողջական ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, սակայն առաջին կիսամյակում արդեն իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել էր 334 միլիոն ԱՄՆ դոլարով, Հայաստանից շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ են դուրս եկել, քան ներհոսքն է կազմել։ Ամփոփելով՝ նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները չեն ավելացել, փոխարենը՝ շեշտակի ավելանում են գույքահարկը, տրանսպորտի ուղեվարձը, աղբահանության վճարը, ինքնազբաղվածների հարկային բեռը, արդեն հարկվում են արտագնա աշխատանքից եկամուտները, իսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափին, շուրջ 75 տոկոսով գերազանցում է միջին կենսաթոշակի չափին, ավելի քան 2 անգամ էլ՝ կենսաթոշակի նվազագույն չափին»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։Ավելին18:4511.02.25 -
ՔաղաքականՈ՞վ է պատասխանատվություն կրելու. պատգամավորը՝ ԵՄ անդամակցության մասինՍրանք օրենքի վարքաբանությանը առնչվող նվազագոււյն պահանջներ են, իրավագիտական տարրական գիտելիքներ, որոնք հասու են իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին:Ավելին18:3011.02.25 -
ԻրավականՍտեփանավանում գտնվող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույցՀունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ու ստացվեց տեղեկություն, որ հեռուստացույցների գողությունը կատարել են ստեփանավանցի 24-ամյա երկու երիտասարդ և Սվերդլով գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ` իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 31-ին 41-ամյա տղամարդը Ստեփանավանի բաժին ներկայացրեց գողացված 6 հեռուստացույց: Յոթերորդ հեռուստացույցի վերաբերյալ նա հայտնել է, թե այն կոտրվել է ու դեն է նետել: «Ֆորդ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ ստեփանավանցի երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին18:1511.02.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ տներից մեկում բռնկված հրդեհի դեպքիցՓետրվարի 11-ին, ժամը 13:48-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: Այրվել են տան տանիքը՝ մասամբ (մոտ 3 քմ), խոհանոցը գույքով (մոտ 12 քմ) և ջերմահարվել են կենցաղային իրեր։Ավելին18:0011.02.25 -
ՔաղաքականԵթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել ՀակոբյանՈրպես ավագանու ընդդիմադիր անդամ, կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, Տիգրան Ավինյանն էլ հրաժարական տար։ Այս մասին ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: «Բայց, քանի որ ապրում ենք ոչ թե իմ երազանքերի աշխարհում, այլ ՀՀ-ում, ես դրան վերաբերում եմ՝ իբրև առողջ գրծընթացի և մեխանիզմի, որն ունի բարձրացող դինամիկա: Լրագրողներն իրենք են մոտեցել քաղաքացիներին և հարցեր ուղղել, նրանց էլ կարող եք հարցնել՝ բոյկոտողները պակասու՞մ են, թե շատանում։ Եթե նրանք պնդում են, որ 2019 թվականին եղել է 478 հազար ուղևորություն, 2014 թվականին՝ 550 հազար ուղևորություն, արդյո՞ք հնարավոր է, որ 2025 թվականին լինի 200 հազար»։ Սամվել Հակոբյանը նշեց, որ այսօր հրապարակվեց հունվար ամսվա ուղևորությունների թիվը, որն, ինչպես բոլորդ գիտեք, ամենապասիվ ամիսն է։ Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը։Ավելին17:4511.02.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ դեմ չէ օրինական ներգաղթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ դեպի ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Ես չեմ ցանկանում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուժեղ սահմաններ եմ ցանկանում», - ասել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով, որ ցանկանում է, որ մարդիկ այցելեն իրենց երկիր, սակայն դա պետք է անեն օրինական ճանապարհով: «Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ և օգտակար լինեն», - նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման արտաքսել անօրինական ներգաղթյալներին։ Թրամփը նաև Պենտագոնին և Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների ժամանակավոր տեղավորման կենտրոնը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում:Ավելին17:3011.02.25 -
ՔաղաքականԶրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Քննարկվել են, մասնավորապես, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը, որի համար երկու բարեկամ երկրներում առկա են բոլոր նախադրյալները:Ավելին17:1511.02.25 -
ՏարածաշրջանԲաքվում Ռուսական տունը դադարեցնում է իր գործունեությունըԲաքվի Ռուսական տունը հայտարարել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պահանջից ելնելով՝ միջոցներ է ձեռնարկում իր գործունեությունը դադարեցնելու համար։ Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Բաքվում Ռուսական տունը, միջոցներ է ձեռնարկում՝ դադարեցնելու իր գործունեությունը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: Փետրվարի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։Ավելին17:0511.02.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ում բացահայտել են կառավարության «ցնցող» ծախսերըԱՄՆ կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասկը, բացահայտել է ԱՄՆ կառավարության «ցնցող» ծախսերը, որոնք չեն հաստատվել Կոնգրեսի կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը: «Այն, ինչ նրանք (DOGE-ի աշխատակիցները - խմբ.) հայտնաբերեցին, կոպիտ ասած, ցնցող է: Կան շատ դաշնային կառավարության ծախսեր, որոնց մասին Կոնգրեսը չգիտեր, չնայած վերահսկելու մեր լավագույն ջանքերին (ծախսերը - խմբ.), դրանց մի մասը թաքնված էր», - ասել է Ջոնսոնը, մեջբերում է Daily Wire-ը: DODGE-ը արտաքին վերահսկիչ մարմին է, որը վերլուծում է հաշվապահական փաստաթղթերը և հայտնաբերում նախկինում թաքնված ծախսերը, ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների ներկայիս նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել էր, որ ԱՄՆ դաշնային ծախսերը խաղաղ պայմաններում հասել են աննախադեպ մակարդակի, բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 6,8-7%-ը։ Նա ԱՄՆ ֆինանսական քաղաքականության ներկա վիճակն անվանել է «անվերահսկելի» եւ մտահոգություն հայտնել հնարավոր հետեւանքների վերաբերյալ։Ավելին17:0011.02.25 -
ՀասարակականԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի ՄասունքըՓետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից: Ձևավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, սկիզբը՝ 10:30-ին: Սիրով հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը: Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:Ավելին16:4511.02.25 -
Իրավական37-ամյա տղամարդը պատրաստել և իրացրել է կեղծ ալկոհոլային խմիչքներՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: «Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը տան նկուղից ներկայացրել է 56 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ։ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին16:3011.02.25