Լրահոս

2025-02-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակարանների գները Երևանում սկսել են նվազել․ ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային․ 168․am
    Անխտիր բոլոր վարչական շրջաններում բնակարանների գնաճի տեմպը դանդաղել է։ Բայց թե դրան որքանո՞վ կհաջորդի գների անկումը, ցույց կտա ժամանակը։ Մի բան ամեն դեպքում կարծես միանշանակ է՝ անցած տարվա վերջի դրսևորումները միտված են նրան, որ իրավիճակը զարգանում է հենց այդ ուղղությամբ։ Հատկապես որ, դրա համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել։
    14:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
    14:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
    Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք՝ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ. սուր լեյկոզներ (լեյկեմիաներ), լիմֆոմաներ, նեյրոբլաստոմա. ոսկրամկանային համակարգի ուռուցքներ (սարկոմաներ) և այլն։ Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2017 թվականից իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականին առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ 2024 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 9 երեխայի ալոգեն փոխպատվաստում: Քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ընթացքում մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք է առաջանում։ Քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում նվազում է երեխաների արյան բջիջների քանակը, ինչը կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ: Ուստի, նվիրաբերված արյունը և դրանից ստացված բաղադրամասերն ու պատրաստուկներն անփոխարինելի են քաղցկեղ ունեցող երեխաների բուժման գործընթացում:
    14:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանն ու Դովիլե Սակալիենեն քննարկել են համագործակցության ընթացքը ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։
    14:00
    15.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփին հիացրել է ԱՄՆ փոխնախագահի մյունխենյան ելույթը. ԱՄՆ-ը նորից զգուշացնում է ՀԱՄԱՍ-ին
    Մյունխենյան անվտանգային համաժողովին Եվրոպայի հասցեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քննադատությունը, թե Եվրոպան հեռացել է ժողովրդական արժեքներից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելացրել է իր տեսակետը՝ Հին աշխարհամասին մեղադրելով խոսքի ազատությունը ճնշելու համար: Թրամփը, որ պաշտոնապես Սպիտակ տուն մտնելուց հետո առնվազն շաբաթը մեկ իր աշխատասենյակում ճեպազրույց է ունենում լրագրողների հետ, ուրբաթ նորից դժոխքով է սպառնացել Գազայի հատվածին, եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի իսրայելցի բոլոր պատանդներին:
    13:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեխասում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    ԱՄՆ-ի Տեխասի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 5.23-ին (Երեւանի ժամանակով 8.23-ին) Օդեսա քաղաքից 168 կմ արեւմուտք-հարավ-արեւմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:
    13:30
    15.02.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 15.02.2025
    Մամուլի տեսություն 15.02.2025
    13:25
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Կիևից պահանջում է «շատ կոշտ» համաձայնագիր՝ Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն իրենց փոխանցելու համար
    ԱՄՆ-ը Կիևից պահանջում է «շատ կոշտ» համաձայնագիր՝ Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն իրենց փոխանցելու համար՝ Ուկրաինայի տնտեսության մի մասը սեփականաշնորհելու համար, ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։ Նախօրեին Washington Post թերթը, վկայակոչելով կոնգրեսականներին, գրել էր, որ ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ առաջարկել են նրան ստորագրել փաստաթուղթ, որը ԱՄՆ-ին կփոխանցի Ուկրաինայի դեռևս արդյունահանվող հանքային պաշարների 50%-ի իրավունքները, սակայն նա մերժել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Առավոտյան բոլորը արթնացան և դեռ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել երեկ։ (ԱՄՆ փոխնախագահ J. D.) Վենսը իսկապես հայտարարեց ԱՄՆ-Եվրոպա փոխգործակցության նոր դարաշրջան:... Մեր ռեսուրսների վերաբերյալ շատ կոշտ պայմանագիր կլինի ԱՄՆ-ի հետ, և այնտեղ ակնարկներ կան մեր տնտեսության որոշ մասերի սեփականաշնորհման մասին»,-գրել է Գոնչարենկոն իր Telegram ալիքում։ Նա ընդգծել է բանակի պահպանման, ուկրաինական զինված ուժերի ֆինանսավորման և տնտեսության զարգացման կարևորությունը Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության համատեքստում։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար իրավիճակը դարձել է «շատ բարդ»։ Ուրբաթ օրը Զելենսկին և ուկրաինացի պաշտոնյաները սկսել են հանդիպել Վենսի և ամերիկյան պատվիրակության հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Վենսը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակների խնդիրն է երկխոսություն սկսել ուկրաինական կարգավորման շուրջ։
    13:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄԷ-ն կոչ է անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայի կառավարման մասնակցությունից
    ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարման մեջ իր մասնակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարգաշն այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ ընդգծելով, որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է գերակա լինեն ՀԱՄԱՍ շարժման շահերից։ «Գազայի կառավարումից ՀԱՄԱՍ-ի հեռանալու մասին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի ռացիոնալ խնդրանքը տեղին է, քանի որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է ավելի առաջնային լինեն, քան այդ շարժման նպատակները»,- գրել է Գարգաշը։
    13:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024 թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից: Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է. 1) 412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7 %-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3 %-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
    12:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանն իր զոհերի թիվն է ասում՝ Բաքվի դատարանում. բավարարված միջնորդություն
    Հայլուր 12։30 Ադրբեջանն իր զոհերի թիվն է ասում՝ Բաքվի դատարանում. բավարարված միջնորդություն
    12:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շատերի վրա քրգործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու իրավունքը․ Տիգրան Աբրահամյան
    Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր: Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով: Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործման քաղաքականության դեմ պայքարելու համար: Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը: Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով: Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»,-գրել է նա։
    12:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը
    Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։ «Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև դրական է գնահատել Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում:
    12:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գանձակում բախվել են «Nissan»-ն ու «Լադա»-ն․ կա վիրավոր
    Փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 24-ամյա Հայկ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արամ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    11:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետևից, հրաժարվում են նրանից. «Հրապարակ»
    Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d'Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը:
    11:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․36 դրամ:
    11:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում
    Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
    11:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. բացառիկ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ և Սոթք համայնքներից։
    10:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս. «Հրապարակ»
    Առանց բացառության` բոլոր այն քաղաքացիները, որոնք ողջունել են ուղեվարձի թանկացումն ու վիրավորել բոյկոտողներին, այս օրերին լրատվամիջոցների կատարած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն վարչական շրջանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ են»:
    10:15
    15.02.25
    Ավելին