Լրահոս

2025-02-15
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Գերմանիայի ղեկավարը հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում: Օլաֆ Շոլցը նշել է, որ երկրի սահմանադրությունը նախատեսում է արտակարգ իրավիճակներում «պարտքի արգելակ»-ի թուլացման հնարավորություն։ Նա գտնում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով կարելի է արտակարգ իրավիճակ հայտարարել Գերմանիայում: «Պարտքի արգելակ»-ի կանոնն արգելում է երկրի բյուջեից ավելի շատ գումար ծախսել, քան մուտքագրվում է: «Եվրոպայի կենտրոնում պատերազմն արտակարգ իրավիճակ է: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի – խմբ.) մեծամասնությունը պաշտպանելու է դա»,- հայտարարել է Շոլցը։
    17:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պերուում կապիբարայի հագուստով ոստիկանը թմրավաճառի է ձերբակալել
    Պերուում ոստիկանը կապիբարայի զգեստ է հագել՝ թմրանյութ վաճառողին ձերբակալելու համար, հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: «Լուրինում (մայրաքաղաք Լիմայի մոտ գտնվող քաղաք.-Խմբ.) մի խումբ ոստիկան, օգտագործելով քողարկման մարտավարությունը, բռնել է թմրավաճառին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։ Նշվում է, որ կասկածյալը բացել է մուտքի դուռը կապիբարայի հագուստով ոստիկանի առաջ և թույլ է տվել ներս մտնել։ Տղամարդուն անմիջապես բերման են ենթարկել։ Թմրավաճառի մոտ հայտնաբերվել է ապօրինի նյութերի 1700 փաթեթ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Պերուի ոստիկանությունը քողարկված միջոցներ է օգտագործում ձերբակալություններ իրականացնելու համար։ Անցյալ տարի, կաթոլիկ Սուրբ Ծննդից քիչ առաջ, պերուացի ոստիկանը, որը հագնված էր հորինված կերպարի Գրինչի հագուստով, ներխուժեց Լիմայում թմրանյութերի որջ: Այնուհետեւ առգրավվել է մեծ քանակությամբ մարիխուանա։ Իսկ Հելոուինի տոնակատարության ժամանակ ոստիկանները, որոնք հագնված էին կոմիքսների հերոսներ Դեդփուլի և Վուլվերինի կերպարանքով, հյուսիսային Պերուում ձերբակալեցին թմրավաճառների մի հանցախմբի:
    16:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը
    Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում:
    16:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
    16:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ
    Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:
    15:45
    15.02.25
    Ավելին
  • Հասարակական
    Անհուսալի վարկերի ներո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն. ի՞նչ անել «կյանքի դժվարին իրավիճակներում»
    Սոցիալական անարդարություն են տեսնում տնտեսագետները կառավարության անհուսալի վարկերի ներման ծրագրում: Մարդիկ, որոնք երեք և ավելի տարի անհուսալի դասակարգմամբ վարկեր ունեն, պետությունը ներում է նրանց վարկերը՝ մյուսների վճարած հարկերի հաշվին:
    15:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
    Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում, Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն, իսկ «Mercedes»-ի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ասելով, որ ինքը չի տուժել։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։
    15:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որոնց նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումը և մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարժական հավաքները կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի համար։ Յուրաքանչյուր քաղաքացի հավաքներին ներգրավվելու է առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։ Վարժական հավաքների նպատակն է ապահովել պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։
    15:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակարանների գները Երևանում սկսել են նվազել․ ի՞նչ է սպասվում անշարժ գույքի շուկային․ 168․am
    Անխտիր բոլոր վարչական շրջաններում բնակարանների գնաճի տեմպը դանդաղել է։ Բայց թե դրան որքանո՞վ կհաջորդի գների անկումը, ցույց կտա ժամանակը։ Մի բան ամեն դեպքում կարծես միանշանակ է՝ անցած տարվա վերջի դրսևորումները միտված են նրան, որ իրավիճակը զարգանում է հենց այդ ուղղությամբ։ Հատկապես որ, դրա համար բավական նպաստավոր միջավայր է ձևավորվել։
    14:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
    14:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
    Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք՝ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ. սուր լեյկոզներ (լեյկեմիաներ), լիմֆոմաներ, նեյրոբլաստոմա. ոսկրամկանային համակարգի ուռուցքներ (սարկոմաներ) և այլն։ Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2017 թվականից իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականին առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ 2024 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 9 երեխայի ալոգեն փոխպատվաստում: Քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ընթացքում մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք է առաջանում։ Քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում նվազում է երեխաների արյան բջիջների քանակը, ինչը կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ: Ուստի, նվիրաբերված արյունը և դրանից ստացված բաղադրամասերն ու պատրաստուկներն անփոխարինելի են քաղցկեղ ունեցող երեխաների բուժման գործընթացում:
    14:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանն ու Դովիլե Սակալիենեն քննարկել են համագործակցության ընթացքը ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով
    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։
    14:00
    15.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփին հիացրել է ԱՄՆ փոխնախագահի մյունխենյան ելույթը. ԱՄՆ-ը նորից զգուշացնում է ՀԱՄԱՍ-ին
    Մյունխենյան անվտանգային համաժողովին Եվրոպայի հասցեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քննադատությունը, թե Եվրոպան հեռացել է ժողովրդական արժեքներից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելացրել է իր տեսակետը՝ Հին աշխարհամասին մեղադրելով խոսքի ազատությունը ճնշելու համար: Թրամփը, որ պաշտոնապես Սպիտակ տուն մտնելուց հետո առնվազն շաբաթը մեկ իր աշխատասենյակում ճեպազրույց է ունենում լրագրողների հետ, ուրբաթ նորից դժոխքով է սպառնացել Գազայի հատվածին, եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի իսրայելցի բոլոր պատանդներին:
    13:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեխասում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    ԱՄՆ-ի Տեխասի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 5.23-ին (Երեւանի ժամանակով 8.23-ին) Օդեսա քաղաքից 168 կմ արեւմուտք-հարավ-արեւմուտք: Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել:
    13:30
    15.02.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 15.02.2025
    Մամուլի տեսություն 15.02.2025
    13:25
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Կիևից պահանջում է «շատ կոշտ» համաձայնագիր՝ Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն իրենց փոխանցելու համար
    ԱՄՆ-ը Կիևից պահանջում է «շատ կոշտ» համաձայնագիր՝ Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունն իրենց փոխանցելու համար՝ Ուկրաինայի տնտեսության մի մասը սեփականաշնորհելու համար, ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն։ Նախօրեին Washington Post թերթը, վկայակոչելով կոնգրեսականներին, գրել էր, որ ամերիկացի պաշտոնյաները Մյունխենում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ առաջարկել են նրան ստորագրել փաստաթուղթ, որը ԱՄՆ-ին կփոխանցի Ուկրաինայի դեռևս արդյունահանվող հանքային պաշարների 50%-ի իրավունքները, սակայն նա մերժել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Առավոտյան բոլորը արթնացան և դեռ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել երեկ։ (ԱՄՆ փոխնախագահ J. D.) Վենսը իսկապես հայտարարեց ԱՄՆ-Եվրոպա փոխգործակցության նոր դարաշրջան:... Մեր ռեսուրսների վերաբերյալ շատ կոշտ պայմանագիր կլինի ԱՄՆ-ի հետ, և այնտեղ ակնարկներ կան մեր տնտեսության որոշ մասերի սեփականաշնորհման մասին»,-գրել է Գոնչարենկոն իր Telegram ալիքում։ Նա ընդգծել է բանակի պահպանման, ուկրաինական զինված ուժերի ֆինանսավորման և տնտեսության զարգացման կարևորությունը Մեծ Բրիտանիայի կողմից ցուցաբերվող աջակցության համատեքստում։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար իրավիճակը դարձել է «շատ բարդ»։ Ուրբաթ օրը Զելենսկին և ուկրաինացի պաշտոնյաները սկսել են հանդիպել Վենսի և ամերիկյան պատվիրակության հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Վենսը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակների խնդիրն է երկխոսություն սկսել ուկրաինական կարգավորման շուրջ։
    13:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄԷ-ն կոչ է անում ՀԱՄԱՍ-ին հրաժարվել Գազայի կառավարման մասնակցությունից
    ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի Գազայի հատվածի կառավարման մեջ իր մասնակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գարգաշն այս մասին գրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ ընդգծելով, որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է գերակա լինեն ՀԱՄԱՍ շարժման շահերից։ «Գազայի կառավարումից ՀԱՄԱՍ-ի հեռանալու մասին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի ռացիոնալ խնդրանքը տեղին է, քանի որ պաղեստինցի ժողովրդի շահերը պետք է ավելի առաջնային լինեն, քան այդ շարժման նպատակները»,- գրել է Գարգաշը։
    13:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024 թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից: Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է. 1) 412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7 %-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: 2) 4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3 %-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
    12:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ադրբեջանն իր զոհերի թիվն է ասում՝ Բաքվի դատարանում. բավարարված միջնորդություն
    Հայլուր 12։30 Ադրբեջանն իր զոհերի թիվն է ասում՝ Բաքվի դատարանում. բավարարված միջնորդություն
    12:30
    15.02.25
    Ավելին