Լրահոս

2025-02-15
  • Միջազգային
    Քաղաքացիական պատերազմի վտանգ՝ Բեյրութում. տասնյակ վիրավորներ՝ անկառավարելի դարձած փողոցում
    Լիբանանում անկառավարելի դարձած փողոցային պայքարը ամեն պահի կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի: Բեյրութում այրել են ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենան: ՅՈՒՆԻՖԻԼ-ը «Հըզբոլահի» աջակիցներին է մեղադրում, որոնց կողմնակիցները բողոքի ակցիա են անում Բեյրութում: Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ Լիբանանի իշխանությունը թույլ չի տվել իրանական երկու ավիաընկերությունների օդանավերին վայրէջք կատարել մայաքաղաքում:
    22:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից
    Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 2007 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    21:40
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Էրդողանին ֆաշիստ են անվանում քրդերը Երևանում՝ ՄԱԿ գրասենյակի մոտ
    Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ազատ արձակելու քրդական պայքարը 26 տարի անց չի մարում: Այսօր էլ իրենց առաջնորդի համար արդարություն պահանջող Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է արել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
    21:20
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի
    ՀԱՄԱՍ-ի զինյալները Կարմիր Խաչի ներկայացուցիչներին են հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի։ Փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավային Խան Յունիս փախստականների ճամբարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իսրայելական աղբյուրները հայտնում են, որ ազատ արձակված պատանդներն են Ալեքսանդր Տրուֆանովը, Սագի Դեկել-Հենը և Աիր Հորնը։ Նրանց ներկայում ուղեկցում են Կարմիր Խաչի աշխատակիցները՝ Իսրայել տեղափոխելու նպատակով։
    21:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    20:45
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սովորական մանիպուլյացիա. Հայաստանի պետական պարտքի մեջ մոլորվել է էկոնոմիկայի նախարարը
    Էժանագին հնարք․ այսպես են բնութագրում տնտեսագետները էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի քայլը: Նախարարը իբր Հայաստանի պարտքի մասին սուտ տվյալներ տարածողներին մերկացնող տեսանյութ է տարածել, թե 12 միլիարդ չէ պարտքը, այլ 5 միլիարդ 962 մլն դոլար: Իրականում Պապոյանի ներկայացրած թիվը Հայաստանի միայն արտաքին պարտքն է, մի այդքան էլ ներքին պարտք ունի կառավարությունը:
    20:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թրամփը դավաճանո՞ւմ է Եվրոպային. Հայաստանի տեղը՝ նոր աշխարհում
    Հայլուր 20։30 Թրամփը դավաճանո՞ւմ է Եվրոպային. Հայաստանի տեղը՝ նոր աշխարհում
    20:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական շահերը սակարկելի չեն. Հովհաննես Ավետիսյան
    Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական հնարավոր փոխգործակցության ինձ համար առաջնահերթ անզիջելի կետերը հետևյալներն են. 1. Հայկական շահերը սակարկելի չեն, դրանց թվում է Ցեղասպանության ճանաչումն ու հետևանքների հատուցումը և Արցախի հայկական լինելը: 2. Պետությունից ռեսուրս գողանալը ծանր հանցանք է, որը ներառում է նաև կոռուպցիան, ինչն էլ ներառում է նեպոտիզմը, կաշառքն ու ռեսուրսնորի վատնումը: 3. Հայաստանի սուվերեն ազգային պետություն մնալը, որը նաև առաջին կետի իրագործումից է բխում: Եթե առաջին կետը անտեսենք սա անհնար է դառնում: 4. Հայաստանի սոցիալական պետություն լինելը: Այսինքն պետությունը բոլորինն է, այլ ոչ միայն մեծահարուստներինը, իսկ մնացյալը այդ մեծահարուստների ճորտերը չեն, ինչպես հիմա: 5. Բանակը և դրան ծառայությունը, իրական անվտանգային համակարգը, որը պարտադիր ունի ռազմական արդյունաբերություն, անսակարկելի առաջնահերթություն են: Մնացյալ հարցերի շուրջ կարող եմ զիջումների գնալ: Ի դեպ առաջին կետից հեռացումը այն հիմնական պատճառն է, որի համար էլ առկա իշխանությունը աներկբա դավաճանական է: Ով դեռ չի հասել այս գիտակցության, ունակ չէ հայկական խնդիրներին առերեսվել և ունակ չէ իրական պատասխանատվություն ստանձնել առկա մարտահրավերների միջով անցնելու և ուժեղացած դուրս գալու համար: Բացի ունակ չլինելու այս հանգամանքը, պետական դավաճանությունը ճանաչելու ունակություն չունեցողները ստացվում է, որ արդարացնում են, և հետևաբար իրենք էլ կարող են, օրինակ Արցախը ճանաչել որպես Ադրբեջան: Սա այն շատ հակիրճ քաղաքական օրակարգն է, որի շուրջ ինքս ծավալելու եմ քաղաքական գործունեություն ցանկացած ունակ և կարող համախոհի հետ»։
    20:15
    15.02.25
    Ավելին
  • Իրավական
    Ադրբեջանի խոստովանությունը՝ դատարանում. Բաքուն ամբողջացնում է հայ գերիների դեմ մեղադրանքը
    Բաքվի դատարանում հայ ռազմագերիների շինծու դատավարության ժամանակ անգամ ադրբեջանցի դատախազների բացահայտումներն են ապտակ Հայաստանի իշխանությունների համար: Ուրբաթ 15-ի գործով դատավարությանը Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանը 205 զինծառայող է կորցրել 2023 թվականի սեպտեմբերին արցախյան մեկօրյա պատերազմի ժամանակ: Սա Ալեն Սիմոնյանի հայտարարած «տիեզերական հիմարության» պատասխանն է, վստահ է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
    20:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վիրավորներ կան
    Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ 2101»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում քննիչ Հ․ Ղազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    19:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի
    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ընդունի այն գործարքները, որոնք կկնքվեն առանց Ուկրաինայի մասնակցության։ «Ո՛չ մի որոշում առանց Ուկրաինայի, ո՛չ մի որոշում առանց Եվրոպայի։ Ես բանակցությունների սեղանից չեմ հանի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ ներկայում թվում է, թե ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, քանի որ նրա կամայականությունները կարող են խոչընդոտել դաշինքի որոշումներին։ «Չնայած այն հանգամանքին, որ հենց Ուկրաինայի բանակն է կանգնեցրել Ռուսաստանին»,- հավելել է նա։ Ուկրաինայի նախագահը նաև անդրադարձել է Եվրոպայի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը՝ ընդգծելով համաեվրոպական զինված ուժերի ստեղծման անհրաժեշտությունը։ «Ժամանակն է ստեղծել Եվրոպայի զինված ուժերը։ Միայն մեր բանակն ունի իրական պատերազմի փորձ, և ԵՄ-ն ինքնուրույն չի կարող հաղթահարել այս մարտահրավերները»,- հայտարարել է Զելենսկին։
    19:30
    15.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մի «դավաճանության ակտ»՝ Մյունխենում. քարուքանդ կլինի՞ Եվրոպան՝ ԱՄՆ փոխնախագահի սուր ելույթից հետո
    Հայաստանի անվտանգային երաշխիքները Արևմուտքում փնտրող փաշինյանական իշխանությունը Հայաստանը նետում է Թուրքիայի գիրկը: Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի ելույթից հայ փորձագետները աշխարհաքաղաքական վերաբաժանումների այս փուլում փոթորիկ են կանխատեսում: Ջրի երեսին են մնալու միայն ընտրյալները:
    19:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել
    ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահ­­­մանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաև այն դեպքերում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտա­դպրո­ցա­կան կազ­­մակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզա­դպրոց­ների և կրթու­­թյան պետա­­կան կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտա­դպրո­ցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, եթե դրանք կատարվել են անկանխիկ։ Կրթական ծրագրերը պետք է երաշխավորված լինեն լիազոր մարմնի կողմից Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները կփոխհատուցվեն այն դեպքում, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ: Սակայն 2024 թվականի մասով կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, այսինքն` 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը: Կփոխհատուցվեն դասագրքերի վարձակալության վճարները Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կկատարվի նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի քան տարեկան 3000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիա­զոր մարմնի կողմից հար­­­կային մարմնին տրամադրված՝ աշա­կերտ­ների և նրանց ծնողների վերա­բեր­յալ տեղե­­կատվու­թյունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Կփոխհատուցվեն ատամնաբուժական ծառայությունների վճարումները Ընդլայնվել է առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը․ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբու­ժա­­կան ծառայությունների համար կատարված վճարումները։ 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ Ի դեպ, եթե սոցիա­լա­կան փաթեթի շահառուներն առող­ջու­թյան ապահո­վագրա­կան փաթեթի դեպքում սոցիա­լա­կան ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել միայն ընտանիքի անդամ­ների համար, ապա ատամ­նա­­բուժական ծառա­յությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատար­ված ծախ­սերի մասով: Փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանվել է պարտադիր պայման․ այսուհետ սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմին Փոփոխությամբ նաև սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ Իսկ առողջապահության պետական կառավարման լիա­զոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ տեղե­­­կատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։ Սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը չի փոփոխվել Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը։ Հետևաբար, Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ։
    19:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթում հաջորդը Փաշինյանն է․ Լիլիթ Գալստյան
    - Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։
    18:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պայթյունից տուժել է Մարտունիի հոգևոր հովիվը. նրան տեղափոխել են Երևան
    Հայլուր 18։30 Պայթյունից տուժել է Մարտունիի հոգևոր հովիվը. նրան տեղափոխել են Երևան
    18:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր
    Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի սրճարաններից մեկի մոտ փետրվարի 14-ին պայթյուն է որոտացել այն բանից հետո, երբ պայուսակով կինը մոտեցել է զինվորականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական Страна.ua կայքը: Ուկրաինական ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 8 վիրավորի մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհվել են պայթյունն իրականացրած կինը և մեկ զինծառայող: Վիրավորված զինվորականներից մի քանիսը ծանր վիճակում են։ Կայքը հայտնում է, որ նույն օրը Նիկոլաևում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն. երկաթուղային կայարանի տարածքում զոհվել է նռնակ պայթեցրած 41-ամյա տղամարդը: Այս տարվա փետրվարի սկզբից Ուկրաինայում գրանցվել են զինվորականների և զինկոմիսարիատների աշխատակիցների ավտոմեքենաների պայթեցման մի քանի դեպքեր:
    18:15
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանախումբը կարող է զրկվել իր ամերիկյան հովանավորներից․ Արմեն Աշոտյան
    «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերականգնմանն ուղղված զարգացումներից» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․ «Բարդ և բազմաշերտ հարց է, որի շուրջ կարելի է մի քանի վերլուծական գրել։ Եթե այս հարցուպատասխանի ձևաչափում փորձեմ անդրադառնալ, ապա սխեմատիկ երեք մակարդակ կտարբերակեմ։ Առաջինը գլոբալն է. ակնհայտ է, որ երկու գերտերությունների միջև շփումների վերականգնումը՝ ընդհանրապես, և ուկրաինական ճգնաժամի լարվածության թուլացումը՝ մասնավորապես, կթեթևացնեն թեժ գեոպոլիտիկ մթնոլորտը, որի քայքայիչ ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում։ Երկրորդը ռեգիոնալ մակարդակն է, որտեղ կթուլանա երկու լարի վրա խաղացող Թուրքիայի կարևորության գործոնը, իսկ Ռուսաստանը կարող է շունչ քաշել և ուկրաինական պատերազմի ընթացքում Հարավային Կովկասի տեղաշարժերի ռևիզիա իրականացնել։ Երրորդը ներհայաստանյան մակարդակն է, որտեղ գեոպոլիտիկ սխալ դրույք կատարած իշխանախումբը կարող է վերջնականապես զրկվել իր ամերիկյան հովանավորներից, մնալ եվրոպացիների նույնիսկ ֆորմալ ֆոկուսից դուրս և վերարտադրվելու համար իր կատաղի պայքարում էլ ավելի հենվել բացառապես թուրքական ազդրի վրա։ Չեմ բացառում նաև, որ Մոսկվայում որոշ շրջանակներ Նիկոլի հանդեպ կփորձեն իրացնել «вернись – я всё прощу» մոտեցումը։ Սակայն բոլոր դեպքերում Հայաստանի ազգային ուժերը վերջին 7 տարիների ընթացքում ամենաբարենպաստ միջավայրը կարող են ունենալ՝ Փաշինյանից վերջնականապես ազատվելու համար։ Այս ամենով հանդերձ՝ կա մեկ խնդիր, որը միավորում է այս երեք մակարդակները. դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու շանսն է, ինչը ճիշտ աշխատանքի դեպքում կարող է դառնալ Ռուսաստան-Նահանգներ վերականգնվող քաղաքական օրակարգի մաս։ Անշուշտ, դա կյանքի կոչվելու շանս չունի, քանի դեռ Հայաստանը ներկայացված է Նիկոլով»։
    18:00
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
    Փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    17:45
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեր Հակոբին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ՝ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից. Sputnik Արմենիա
    Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին Մարտունու բժշկական կենտրոնից։ Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաևդեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Հիշեցնենք` այսօր ժամը 14։00–ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։ Երասխ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ. ՆԳՆ Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:30
    15.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել
    Արդեն 4 օր է Կոտայքի մարզի պարեկները խնամում են վթարի հետևանքով, աջ ոտքի մասում բաց կոտրվածք ստացած վիրավոր ձիուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները արդեն 4 օր է ֆերմաներից խոտ են գնում, կերակրում են ձիուն, քանի որ այն գտնվում է անօգնական վիճակում, չի կարողանում անգամ տեղաշարժվել։ Արդեն մի քանի օր է՝ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները չեն կարողանում գտնել ձիու սեփականատիրոջը, որպեսզի հասկանան թե ինչ պետք է արվի։ Բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը դեպքի մասին տեղեկացրել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանին, ով ժամանել է և իրավիճակին տեղում ծանոթացել։ Ձին երեք տարեկան է և արու է։ SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է նաև Երևանի Կենդանաբանական այգուն, բնապահպաններին, կենդանասերներին, որպեսզի օգնեն փրկել ձիու կյանքը։
    17:15
    15.02.25
    Ավելին