Լրահոս
2025-02-14
-
ՄիջազգայինՀարված՝ ատոմակայանին կամ թունավոր սադրանք. Չեռնոբիլի նոր աղետի համար ռուսներին է մեղադրում ՈւկրաինանՄինչ աշխարհը սպասում է ամենաարյունալի հակամարտություններից մեկի հանգուցալուծմանը, հակամարտող կողմերը փորձում են մինչև բանակցությունները առավելագույն շահեկան դիրքեր գրավել ռազմաճակատում: Ռուսական բանակը հայտնում է Դոնեցկի շրջանում Դաչնոյե և Զելենոյե Պոլե բնակավայրերի գրավման մասին: Ուկրաինայի նախագահը այսօր հայտարարել է, թե ռուսական ԱԹՍ-ները Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին են հարվածել և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ «Հերթական կեղծիք»՝ այսպես է պատասխանել Մոսկվան Կիևին:Ավելին23:2114.02.25 -
ՔաղաքականԴեսպան Մկրտչյանը Հարիս Գեորգիադեսին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերըՀայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի հետ։Ավելին23:1514.02.25 -
ՀասարակականՀունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123 293 փաթեթԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։Ավելին23:0014.02.25 -
ՄիջազգայինՊայթում է Բեյրութը զայրույթից. իրանական օդանավերի վայրէջքն արգելել են Իսրայելի՞ պահանջովԼիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ իշխանությունն արգելել է իրանական Mahan Air և Iran Air ավիաընկերությունների օդանավերի վայրէջքը Բեյրութի օդանավակայանում: Լիբանանցիները կառավարության այս քայլն ընկալել են որպես ճնշում Իսրայելից: Իրանի աջակից «Հըզբոլլահի» կողմնակիցները փակել են Բեյրութի օդանավակայան տանող ճանապարհը և բողոքի ակցիա կազմակերպել՝ բարիկադներ կառուցելով և անվադողեր այրելով:Ավելին22:5414.02.25 -
ՔաղաքականՈրքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ. Վարդան ՈսկանյանԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ընդգծում է՝ մտայնություն է, թե հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի՝ Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։ Բացի այդ՝ առանց ռազմաքաղաքական հավասարակշռության առնվազն վերականգման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղությունը ևս անհնար է։Ավելին22:5114.02.25 -
ՀասարակականՏրանսպորտային բոյկոտը հասել է ուսանողներին. վարորդներն արդեն վիճում են ուղևորների հետԵրևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման 14-րդ օրն է, սակայն մարդկանց մեծամասնությունը չի պատրաստվում համակերպվել դրան: Կրքերն այսօր թեժացել են հենց ավտոբուսում: Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն ասում են, որ քաղաքացիներին վճարել ստիպելու իրավասություն չունեն վարորդները: Քաղաքապետարանը դրա համար հսկիչների է գործի ընդունել:Ավելին22:4314.02.25 -
ՔաղաքականԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանըԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։Ավելին22:3014.02.25 -
ՀասարակականՀայտնաբերվել են Երևանում զինվшծ հшրձшկմшմբ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար հափշտակողներըՓետրվարի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ,կարողացել են հայտնաբերել ու վնասազերծել փետրվարի 12-ին, Երևանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:1014.02.25 -
ՔաղաքականՌուսաստանին Մյունխեն չեն կանչել. Թրամփ-Պուտին սերտ շփումներն անհանգստացրել են ուկրաինացիներինԶելենսկին այսօր հայտարարել է, թե կասկածում է, որ Թրամփը խաղաղության որևէ ծրագիր ունի: Իսկ Կիևում սովորական ուկրաինացիները հոգնել են պատերազմից, սակայն հետքայլ անել չեն ուզում:Ավելին22:0414.02.25 -
ՄշակույթԿապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ:Ավելին21:4414.02.25 -
ՔաղաքականԹե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում․ Վահագն ՍարոյանԻսկ հետաքրքիր է, ինչո՞ւ է պետությունը սեփական հատվածական շահերին ու կապրիզներին ծառայեցնող այս իշխանությունը ստեղծել այդ հակակոռուպցիոն մարմինները, ավելին՝ հակակոռուպցիոն դատարանը, մի՞թե միայն ընդդիմադիրների դեմ ճնշման գործիք բանեցնելու համար, թե՞ կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լավ է ծաղկում ու զարգանում։Ավելին21:3114.02.25 -
ՔաղաքականՓաշինյանը թափահարում է Խաղաղության խաչմերուկը Մյունխենում, ԱՄՆ փոխնախագահը խրատում է ԵվրոպայինԳերմանական Մյունխեն՝ աշխարհի անվտանգությանը սպառնացող հարցեր քննարկելու են ժամանում տասնյակ երկրների ղեկավարներ: Ռուսները Մյունխեն չեն հրավիրվել, բայց համաժողովի նախօրեին Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որը երկու երկրների առաջնորդների առաջին ուղիղ շփումն էր ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր: Մյունխենի համաժողովում թե՛ Ուկրաինան, թե՛ դաշնակիցներն ակնկալում են Նահանգներից պարզաբանումներ լսել՝ ինչպես է Թրամփի վարչակազմը պատկերացնում խնդրի կարգավորումը։ Հայաստանի վարչապետը Մյունխեն է գնացել Խաղաղության խաչմերուկի իր թղթապանակով: Անվտանգության համաժողովին Ալիևն իր արտգործնախարարին է ուղարկել:Ավելին21:2414.02.25 -
ՀասարակականԳառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Toyota Vits»-ը․ կա վիրшվnրԱյսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:1514.02.25 -
ՀասարակականԴատապարտյալների համար հոգևոր միջոցառումներ են կազմակերպվելՀայ Առաքելական եկեղեցին յուրաքանչյուր տարվա փետրվարին նշում է Տյառնընդառաջը՝ քառասուն օրական Հիսուս Քրիստոսին տաճարին ընծայաբերելու տոնը։Ավելին21:0014.02.25 -
ՔաղաքականԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․ Ստեփան ԴանիելյանԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության կարևորագույն հատվածը դրա բիզնես բաղադրիչն է: Քարոզչությունը բիզնես է, որտեղ կան ֆինանսներ, եկամուտներ և կազմակերպչական ցանց:Ավելին20:4514.02.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանի կեղտոտ խաղը. Բաքուն ջրի երես է հանել Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներըՀայլուր 20։30 Ադրբեջանի կեղտոտ խաղը. Բաքուն ջրի երես է հանել Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներըԱվելին20:3014.02.25 -
ՄիջազգայինՊուտինն ու Թրամփը ե՞րբ կհասնեն Հարավային Կովկաս. Ալիևի համար նպաստավոր իրավիճակ էԱշխարհաքաղաքական վերադասավորումների զգայուն պահին հնարավո՞ր է Հայաստանի բախտը բերի: Կովկասագետ Կարեն Իգիթյանի կարծիքով՝ քաղաքական խաղերի հնարավորություն այս պահին Հայաստանը չունի, քանի որ իր անվտանգությունը կապել է հավաքական Արևմուտքի հետ: Իսկ ահա Ադրբեջանն իր գզրոցներում Ռուսաստանին սիրաշահելու բավականին հնարքներ ունի և կօգտագործի հարմար պահին՝ էլի ի վնաս Հայաստանի:Ավելին20:2714.02.25 -
ՀասարակականԴավիթ Խուդաթյանն այցելել է «Հայավտոկայարան», քննարկել զարգացման ծրագիրըՆախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։ Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։Ավելին20:1514.02.25 -
ՀասարակականՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՓետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ավելին20:0014.02.25 -
ՔաղաքականՓաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ է հանդիպել«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:Ավելին19:4414.02.25