Լրահոս
2025-02-18
-
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Մալաթիա նահանգի Կալե շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ օջախը գտնվել է 7,24 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով ավերածություններ, տուժածներ չկան:Ավելին11:1518.02.25 -
ՀասարակականԿենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիսԿենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից: «Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։ Ինչպես պաշտպանվել․ Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։ Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։ Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով»,- հայտնում են ԿԲ-ից։ Մանրամասները՝ հետևյալ հղումով։Ավելին11:0018.02.25 -
ՄիջազգայինՏորոնտոյում ինքնաթիռը վայրէջք կատարելիս գլխիվայր շուռ է եկելՏորոնտոյի Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով 18 ուղևոր է վիրավորվել։ Այս միջադեպին նախորդել էին ձյան առատ տեղումներ, ինչի պատճառով մի շարք չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել էին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է կանադական CBC լրատվամիջոցը։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի 17-ի ցերեկը։ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Կանադայի Տորոնտո մեկնող ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։ Ավիավթարից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։Ավելին10:4518.02.25 -
Մամուլի տեսությունԴեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ»Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ «Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:Ավելին10:3018.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՊուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն:Ավելին10:2518.02.25 -
ՀասարակականՄի քանի ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:1518.02.25 -
Մամուլի տեսությունԱնահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները:Ավելին10:0518.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0018.02.25 -
Մամուլի տեսությունՊուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն. «Հրապարակ»Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն:Ավելին09:5318.02.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ»Մի քանի օրից՝ փետրվարի 21-ին, Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները կլինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակը, անձամբ հրահանգել էր լուծարել եւ նոր խորհուրդ ձեւավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել եւ վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք, քանի որ ականջին հասել է, որ որոշ ՔՊ-ականներ շարունակում են նույն ոճով՝ կեղծիքներով եւ ուղղորդումներով ձեւավորել կուսակցական խորհուրդը։Ավելին09:4918.02.25 -
ՀասարակականԵրևանում այրվել է վագոն-տնակ․ կա տուժածՓետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22:24-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 35 քմ)՝ գույքով: Տուժած Գ․ Թ․-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։Ավելին09:4518.02.25 -
Մամուլի տեսություն«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեեւ կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:Ավելին09:4218.02.25 -
ՄիջազգայինԽռովություն՝ Բանգլադեշում. արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և մահակներ է կիրառել ոստիկանությունըՑույցեր են նաև Բանգլադեշի մայրաքաղաքում: Դաքքայի փողոցներ են դուրս եկել ուսուցիչները՝ պայքարելու իրենց աշխատանքային իրավունքների համար: Տարրական դպրոցների ավելի քան 6500 ուսուցիչներ անգործ են մնացել:Ավելին09:3818.02.25 -
Մամուլի տեսությունՀայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն. «Հրապարակ»Խոսքը, հիշեցնենք, բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկ ու տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։Ավելին09:3418.02.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3018.02.25 -
ԻրավականԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում։Ավելին09:2018.02.25
2025-02-17
-
Հասարակական5 տարի անց 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներին հուղարկավորեցին զինվորական կարգով. News.amԳրեթե 5 տարի հարազատները փնտրել են 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներ Գոռ եւ Գեւորգ Հովհաննիսյանների մարմինները, սակայն ապարդյուն: NEWS.am-ի հետ զրույցում զոհվածների հորաքույրը՝ Գոհար Հովհաննիսյանը պատմում է՝ փնտրելու տեղ չեն թողել, սակայն 5 տարի անց միայն մասունքներ են գտել:Ավելին23:3617.02.25 -
ՔաղաքականԹող Ձեր ղեկավարությամբ նոր էջ բացվի․ Արամ Ա Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահինՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային։ Այս մասին հայտնում են Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։Ավելին23:1617.02.25 -
ՀասարակականԿտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարիԵրկու ամսից Արցախից բռնի տեղահանված՝ Հայաստանում ապրող արցախցիները այլևս չեն օգտվի 40+10 աջակցության ծրագրից: Կառավարության նոր որոշմամբ՝ ծրագիրը մինչև տարեվերջ աստիճանաբար կրճատվելու է, դրամական աջակցություն ստանալու են միայն թիրախային խմբերը: Ապրիլին ավարտվող փուլն անորոշության մեջ է թողնելու հազարավոր մարդկանց, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել: Ինչպես Անահիտը, որ հղիության մինչև նախավերջին շաբաթը ծառայել է Պաշտպանության բանակում, երեք մասնագիտություն ունի, բայց հիմա չի կարող մանկահասակ երեխային թողնել տանը մենակ, գնալ աշխատանքի:Ավելին23:0417.02.25 -
ՀասարակականԼույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրըՀունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը։ Հովհաննիսյանների ընտանիքում նորից ծնող դառնալու որոշումը ծանր էր տրվել, բայց սա միակ ճանապարհն էր ինքնահաղթահարման։Ավելին22:5117.02.25