Լրահոս
2025-02-20
-
Քաղաքական«А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում. Արմեն ԱշոտյանՏնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձին. ««Ես դավաճան չեմ, ես «գաղափարախոս» եմ». սա էր մոտ մեկ ժամվա ընթացքում Նիկոլը փորձում լցնել մեր գանգատուփերի մեջ, թեպետ իրականում այդ զազրելի՝ իր բովանդակությամբ եւ փնթի՝ իր փաթեթավորմամբ կուտը ավելի շուտ մոխրագույն (գորշ) գայլի 14 երանգների մասին էր։ «А теперь я Наташа» մասկարադը չի աշխատում, քանզի գլխաշորի տակից ակնբախ են «Գյուլչատայի» դիմագծերը։ Այս հակահայկական օպերացիան վաղուց էր տեսանելի, եւ միայն ընթացիկ ամսվա մեջ երկու անգամ դրան անդրադարձել եմ՝ տարբեր ձեւաչափերով։ 1. «Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձևավորված «սոցիալ-հոգեբանությանը», և ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։ Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։ Այսպես են վարվել և վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան և այլն։ Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաև ոչ ինտելեկտուալ պոտենցիալ, և ոչ էլ բարոյական հեղինակություն»։ 01.02.2025 2. «Ակնհայտ է, որ Փաշինյանը գաղափարական հիմք է փորձում ստեղծել սեփական իշխանությունը երկարաձգելու և Հայաստանը թուրքական աշխարհին ծախելու համար»: 04.02.2025 Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն և հասանելիություն։ Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։ Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։Ավելին13:3020.02.25 -
ՔաղաքականՎարդգես Գասպարին ձյան տակ պառկած բողոքում է Սամվել Վարդանյանի նկատմամբ «ստոր բռնության» դեմ. Aravot.am«Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը վերադարձ է դեպի նողկալի անցյալ». «Առավոտին» ասել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն այսօր պառկած բողոքի ցույց էր անում դատարանի առջև: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված Սամվել Վարդանյանն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 2024 թ. ապրիլի 15-ի գիշերը իր նկատմամբ իրականացված բռնության մասին։ Սամվել Վարդանյանը պատմել էր, որ երբ ոստիկանության ավտոմեքենան կանգնել էր՝ քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել էին, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն, դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված 3 անձինք մեքենայից հանել էին Սամվել Վարդանյանին, տարել մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել ծնկել, գլխից բռնած հարվածել գետնին, որից հետո հարվածել էին ձեռքերով: Ծեծը զուգորդվել էր սեռական բնույթի հայհոյանքներով: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին13:2020.02.25 -
ՀասարակականՈւշադրություն․ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 21-ին Լոռու մարզի «Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին13:1520.02.25 -
ՄիջազգայինԹրամփը «վախեցրել է» Մեքսիկային. միգրանտների ապաստարանները գրեթե դատարկ ենՄիացյալ Նահանգները շարունակում է ապօրինի միգրանտներին արտաքսելու քաղաքականությունը: ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող միգրանտների ապաստարանները գրեթե դատարակ են, բայց Վաշինգտոնը վստաահեցնում է՝ շարունակելու է երկիրը մաքրել ապօրինի միգրանտներից:Ավելին13:0720.02.25 -
Իրավական«Range rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել զենքը, չորս կրակոց արձակել և վիրավորել. ինչ էր կատարվել․ ArmLurՍրանով պայմանավորված Էդգար Մանուկյանը, Էմիլ Մարկոսյանը և Գեղամ Յուրիկի Ներսիսյանը քաշքշել են զենքը, որի ընթացքում Էմիլ Մարկոսյանը զենքի փողը պահել է դեպի ներքև, իսկ Գեղամ Յուրիկի Ներսիսյանը նշված զենքից արձակել է ավելի քան չորս կրակոց, որի հետևանքով Էմիլ Մարկոսյանին պատճառվել Է թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք։Ավելին13:0020.02.25 -
ՀասարակականՕգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու անվտանգության կանոններըՀայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս: ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև. - Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ - Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: - Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը: - Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ - Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից: - Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին: Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։Ավելին12:5020.02.25 -
ՄիջազգայինԱՀԿ-ն հայտարարել է Գազայում պոլիոմիելիտի պատվաստումների վերսկսման մասինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Գազայում մեկնարկում է պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստումների նոր արշավ, քանի որ վիրուսը դեռևս առկա է այնտեղ և վտանգ է ներկայացնում երեխաների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ «Պատվաստումները կմեկնարկեն փետրվարի 22-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 26-ը: Մինչև 10 տարեկան ավելի քան 591 000 երեխա կպատվաստվի պոլիոմիելիտի դեմ», - նշվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը X հարթակում պարզաբանել է, որ այս արշավը «մեկնարկել է կեղտաջրերի նմուշներում պոլիոմիելիտի վիրուսի հայտնաբերումից հետո, ինչը նշանակում է, որ այն առկա է շրջակա միջավայրում և վտանգի տակ է դնում երեխաներին»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ պոլիոմիելիտի պատվաստանյութերն «անվտանգ են», և որ պատվաստման առավելագույն քանակ չկա, քանի որ «յուրաքանչյուր դեղաչափն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն, որն անհրաժեշտ է բռնկման ժամանակ»: Գազայի հատվածում պատվաստման առաջին արշավն իրականացվել է 2024 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ 25 տարվա ընթացքում հաստատվել էր պոլիոմիելիտի առաջին դեպքը։Ավելին12:4520.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սարսափելի ցավ՝ մեծ հպարտության օրը. Արցախյան շարժման 37-ամյակը՝ ԵռաբլուրումՀայլուր 12։30 Սարսափելի ցավ՝ մեծ հպարտության օրը. Արցախյան շարժման 37-ամյակը՝ ԵռաբլուրումԱվելին12:3020.02.25 -
ՀասարակականԼՂ-ից բռնի տեղահանվածների «070» ծածկագրով անձնագրերը դառնում են անվավեր, երբ նրանք ծանուցում են ստանում ՀՀ քաղաքացիություն ստանալու մասինՀայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հորդորում է ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Այն պահից, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը ստանում է ծանուցում առ այն, որ ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նրա «070» ծածկագրով անձնագիրը դառնում է անվավեր, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոշակ ու նպաստ ստանալու, բանկային գործարքներ կատարելու, այլ երկրի վիզա ստանալու կամ արտերկիր մեկնելու հետ կապված։ Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանուցումը ստանալուց անմիջապես հետո դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար․ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում անհրաժեշտ է ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հիշեցնում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված և արագացված ընթացակարգով։ Այդ նպատակով Երևանում անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10 հասցեով), իսկ մարզերում՝ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (անձնագրային բաժիններ): Դիմելու համար նախօրոք հերթագրվելու կարիք չկա․ սպասարկումն իրականացվում է կենդանի հերթի ձևաչափով»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են․ 1) դիմում-հարցաթերթ (լրացվում է տեղում), 2)անձը հաստատող վավեր փաստաթուղթ («070» ծածկագրով անձնագիր), դրա պատճենը և ԺՊ վկայական, 3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր), 4) ծննդյան վկայականը և դրա պատճենը, 5) եթե անձը կրում է ամուսնու ազգանունը՝ ամուսնության վկայականը և դրա պատճենը, ինչպես նաև ամուսնու անձնագրի պատճենը, 6) 28.11.1981 թ․ հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերի, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականի կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Օտար լեզվով փաստաթղթերը պետք է թարգմանվեն հայերեն և վավերացվեն նոտարի կողմից։Ավելին12:2020.02.25 -
ՀասարակականԿիրառվել է 128 վարչական տույժ, պետությանը հասցված վնասը կազմել է ավելի քան 430 մլն դրամԲԸՏՄ-ն ներկայացրել է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողության արդյունքները՝ 2024թ.-ի կտրվածքով: Արձանագրվել է՝ 160 իրավախախտման դեպք, որից՝ 62 ձկնաբուծություն 35 էլեկտրաէներգիայի արտադրություն 23 հասարակական սննդի, հյուրանոցների, զվարճությունների և հանգստի կազմակերպում 17 ջրամատակարարում, ջրօգտագործում 23 այլ Կիրառվել է՝ 128 վարչական տույժ, 68,500,000դր. տուգանք Հաշվարկվել է` 431,159,194դր. պատճառված վնաս Կասեցվել է՝ 80 գործունեություն՝ առանց թույլտվության ապօրինի ջրօգտագործման հիմքով։ Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրօգտագործման հետևանքով կանխվել է շուրջ 790լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11,000,000խմ ապօրինի ջրօգտագործում։Ավելին12:1520.02.25 -
ՄիջազգայինՖրանսիայի վարչապետը վեցերորդ անգամ հաղթահարել է անվստահության քվեն խորհրդարանումՖրանսիայի խորհրդարանի ստորին պալատը (Ազգային ժողով) փետրվարի 19-ին հավանություն չի տվել վարչապետ Ֆրանսուա Բայրուի նկատմամբ անվստահության քվեին, որը նախաձեռնվել էր Սոցիալիստական կուսակցության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Figaro-ն։ Թերթը գրում է, որ «ինքնաբուխ» քվեարկությունը, ինչպես և սպասվում էր, ձախողվեց առանց աջ «Ազգային միավորման» աջակցության՝ ստանալով 181 «կողմ» ձայն այն դեպքում, երբ կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 289 ձայն։ «Սա վեցերորդն է վերջին հինգ շաբաթվա ընթացքում: Եվ սա խորհրդարանական ողջ պատմության ընթացքում ամենամեծ «սպիտակ թելով կարված» անվստահության քվեն է», - ասել է Բայրուն՝ արձագանքելով Սոցիալիստական կուսակցության նախաձեռնությանը։ Նա սոցիալիստական խմբակցությանը մեղադրել է պարզապես «աչքի ընկնելու» ցանկության մեջ: Նախագծի քննարկման ժամանակ սոցիալիստների մեծամասնությունը լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի Բայրուի կոշտ արձագանքի դեմ։ Վեցերորդ անվստահության քվեի մասին առաջարկը ներկայացրել էին սոցիալիստները, սակայն ավելի վաղ նրանք հրաժարվել էին աջակցել նախորդ անվստահության քվեները: Խմբակցության 66 պատգամավորները, որոնք ստորագրել էին նախագիծը, կառավարությանը մեղադրում էին «ծայրահեղ աջերի կործանարար կրքերին տրվելու մեջ»։ Սոցիալիստները հատկապես վրդովված էին միգրացիայի վերաբերյալ Բայրուի հայտարարության պատճառով, երբ նա միգրացիան համեմատել էր ջրհեղեղի հետ:Ավելին12:0020.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.02.2025Մամուլի տեսություն 20.02.2025Ավելին11:5620.02.25 -
Քաղաքական«ՌԴ անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումն իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆՀՀ ՆԳ նախարարությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱՊՀ կառավարության ղեկավարների` անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին կանոնակարգի շրջանակներում կատարվել է հետախուզվողի փաստաթղթավորում։ «Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։ Հայտնում ենք, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժին: ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին (2015թ. Դուշանբե) կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնում։ Նշված կանոնակարգի 7-րդ գլխի 48-րդ կետի պահպանմամբ՝ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է նշված անձի փաստաթղթավորումը հետախուզման կապակցությամբ և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում, հետախուզվողն ազատ է արձակվել: Ներքին գործերի նախարարությունը մշտապես բաց է համագործակցության համար և հորդորում ենք հնարավոր ապատեղեկատվությունը կանխելու նպատակով նախևառաջ տեղեկատվությունը ճշգրտելու և պարզաբանելու համար դիմել Ներքին գործերի նախարարություն»,- հայտնում են նախարարությունից։Ավելին11:5020.02.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․39 դրամ:Ավելին11:4520.02.25 -
ՔաղաքականՊետք է հետևողականորեն մերժել Սահմանադրության փոփոխության օրակարգը․ այս օրակարգը բացառապես թուրքական պահանջ է․ ԳեղամյանՊետք է հետևողականորեն մերժել Սահմանադրության փոփոխության օրակարգը․ այն կապ չունի հայերի ու ՀՀ-ի շահերի հետ, այս օրակարգը բացառապես թուրքական պահանջ է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։ Դա իմ գործն է։ Ցավոք, ամեն օր ես տեսնում եմ, թե ոնց են այդ երկու երկրում մշակում Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք չեն մնում թղթի վրա. դրանք շատ արագ վերածվում են ծրագրերի, որոնց մասին մեր հանրությունը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ մեզ ուղղված հարվածը հասնում է տեղ ու մեզ հերթական կորուստը պատճառում։ Ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես են ծրագրվում Հայաստանի դեմ նոր պահանջները և որն է դրանց իրական նպատակը, այլ ոչ թե այն, թե ինչ են մեզ ու արտաքին աշխարհին հայտարարում։ Տեսնում և համոզվում եմ, որ այդ պահանջները ոչ մի կապ չունեն մեզ հետ խաղաղություն հաստատելու հետ։ Թուրք-ադրբեջանական կողմում կա բացառապես մեկ նպատակ՝ թուլացնել, մաշեցնել և բառիս ուղիղ իմաստով վերացնել հայկական պետությունը։ Ու չկա որևէ մեկը, որ կարող է հակառակում համոզել կամ առավել ևս՝ ապացուցել դա։ Չկա՛։ Այս պահին Հայաստանի դեմ դրված պահանջների ցանկը մեծ է։ Սահմանադրության փոփոխությունը՝ մեր սահմանադրության թուրքացումը դրանցից ընդամենը մեկն է, որը նպատակ ունի իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար։ Ես տեսել եմ տասնյակ թուրքական քննարկումներ, հոդվածներ, ելույթներ, որտեղ նշում են, թե ինչու է դա պետք իրենց։ Իմիջիայլոց, Թուրքիան 1990-ականներից միշտ էլ փորձել է այս թեման ընդգրկել քաղաքական բանակցությունների օրակարգում, բայց Հայաստանի բոլոր իշխանություններից հանդիպել է կոշտ պատասխանի և ետքաշվել։ Այսօր պետք է հետևողականորեն մերժել սահմանադրության փոփոխության օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի։ Որևէ պարագայում չպետք է մտնել նույնիսկ վերացական քննարկման մեջ այդ թեմայով։ Սահմանադրությունը փոխելու օրակարգը բացառապես թուրքական պահանջ է, որն էլ ավելի է մեզ թուլացնելու։ Հայաստանի անկախությունն ու անվտանգ ապագան Թուրքիայի պահանջով չի ձևավորվում։ Ուստի դեմ եմ վիլեյաթեցմանը, դեմ եմ թրքացմանը։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը կմտածի սահմանադրության մասին միայն այն ժամանակ, երբ դա իսկապես պետք լինի, այլ ոչ թե Անկարայից ու Բաքվից եկած հրամաններով»,-գրել է նա։Ավելին11:3920.02.25 -
ԱրցախՆիկոլիզմի գաղափարախոսությամբ առավել քան պարզ հայտարարվում է պետություն չունենալու մասին. Մետաքսե ՀակոբյանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «1988 թ.-ի փետրվարի 20-ին Արցախյան շարժումը ծնվեց։ Ծնվեց ազատության, ազգային ինքնության պահպանման և արդարության վերականգնման նպատակով ու դարձավ ազգի միասնականության խորհրդանիշը։ 37 տարի առաջ հավատում էինք, որ Արդարության հաղթանակն անարյուն է լինելու, սակայն ստիպված եղանք մեր բնօրրանում ապրելու իրավունքը հաստատելու համար պարտադրված պատերազմների ահուսարսափն ապրել, հազարավոր հերոս նահատակների կորուստը սգալ։ 37 տարի անց, շուտով արդեն 2 տարի, մեր Հայրենիքը օկուպացված է բարբարոս ադրբեջանի կողմից առանց հայերի, մենք՝ զրկված մեր տներում, Արցախում ապրելու բնական իրավունքից, Մայր Հայաստանում իշխանությունների ձեռամբ արժանապատիվ ժամանակավոր կեցության հնարավորությունից։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայրենակիցները բաքվի բանտերում են, կեղծ մեղադրանքներով դատավարությունների զոհեր են, իսկ Արդարությունն ու Արժանապատվությունը՝ լուռ։ 1988-ի փետրվարի 20-ը գլխավորն է վերահաստատում, որ Արցախի հայության վերադարձի իրավունքն անօտարելի է, որ պետք է առանց թուլանալու շարունակել պայքարել Արդարության հաղթանակը հաստատելու համար։ Հակառակ դեպքում աշխարհը մեզ հենց մեր թուլությունը չի ների, նման ղեկավար ունենալը չի ների, որը փետրվարի 20-ին ընդառաջ իրական նիկոլիզմի գաղափարախոսությունն է հրամցնում, որտեղ առավել քան պարզ հայտարարվում է պետություն չունենալու մասին և բաքվի բռնապետի հրահանգով ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ «նոր պետության» ստեղծման մասին։ Ակամայից հիշեցի այդ նույն ղեկավարի գոռ ու գոչյունը. «Արցախը Հայաստան է և վերջ»… Արցախն ապրում է այնտեղ, որտեղ արցախցիներն են, որտեղ կա Արցախի վերադարձի անկոտրում հավատն ու պայքարը։ Հավերժ փա’ռք բոլոր նրանց, ովքեր նվիրվել են Արցախի ազատության պայքարին։ Մենք պիտի’ վերադառնանք…»։Ավելին11:3020.02.25 -
ՔաղաքականՆոր նշանակում՝ քննչական կոմիտեումՌաֆայել Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ։ Ռաֆայել Գագիկի Սարգսյանի կենսագրությունը Ծնվել է 1990թ. հունիսի 28-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2020-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ, 2016-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ, 2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր, 2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, V-IX.2012թ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) բաժանմունքի օպերլիազոր, 2011-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների գծով պայքարի) բաժանմունքի օպերլիազոր։ Կրթություն 2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության բակալավրիատը, 2014թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Իրավագիտություն» (մանկավարժություն) ֆակուլտետի մագիստրատուրան։ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Ճանաչվել է 2024 թվականի տարվա լավագույն քննիչ: Այլ տվյալներ Ամուսնացած չէ:Ավելին11:1920.02.25 -
ՀասարակականԵրևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 45-ամյա տղամարդը մահացել էԵրեկ՝ փետրվարի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենայիվ վնասվածքով մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել հրազենային վնասվածքով, «սրտի կանգ» ախտորոշմամբ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 45-ամյա Վահագն Մկրտչյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ով լինելու մասին տեղեկություն, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ տեղեկություններ չենք հարապարակում:Ավելին11:1520.02.25 -
Մամուլի տեսությունՉաշխատելու համար պատիժ չկա․ «Փաստ»Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում է աշխատաժողով անցկացնել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Ընդ որում, քանզի այդ ընկերությունների թիվը հազարից ավելին է, կա նաև վերապահում՝ «ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով»: Ժամանակը ցույց կտա, թե քանիսը կմասնակցեն դրան, իսկ հիմա արդեն կա տեսակետ, որ այս աշխատաժողովը ոչ թե կիրառական, գործնական, այլ բացառապես PR նպատակ ունի՝ առաջիկա ընտրությունների համատեքստում:Ավելին11:0020.02.25 -
ՏնտեսականՊԵԿ-ը 2025 թվականի հունվարին ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով: Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է 5.9 մլրդ դրամով կամ 21.8%-ով: Այսպիսով, հարկային և մաքսային մարմիններն ընդհանուր հավաքագրել են 253.4 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 20.6 մլրդ դրամ: Արդյունքում, հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով պետական բյուջե մուտքագրվել է 232.8 մլրդ դրամ:Ավելին10:4520.02.25