Լրահոս
2025-02-20
-
ՀասարակականԵրևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel Zafira»-ն ու «Lada Priora»-ն. կան վիրավորներԱյսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին10:3020.02.25 -
ՔաղաքականԻ՞նչ ունենք այսօր. պարտված ու պառակտված Հայաստան, հանձնված Արցախ և խորը հիասթափություն. Տիգրան ԱբրահամյանԱրցախյան շարժումը համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց ՀՀ-ի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «37 տարի այս օրը` սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը: Այս շարժումը միայն Արցախի, նրա ինքնորոշման ու պայքարի մասին չէր, այն համազգային գործընթացի ամբողջությունն էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որը բերեց Հայաստանի անկախությանը, Արցախի ինքնորոշմանը, պատերազմում էլ` հայ ժողովրդի հաղթանակին: Ի՞նչ ունենք այսօր: Պարտված ու պառակտված Հայաստան, հանձնված Արցախ և խորը հիասթափություն: Արդյո՞ք մենք` որպես ժողովուրդ, սպառել ենք մեր պայքարի ու դիմադրության ռեսուրսը: Միանշանակ` ոչ: Մեր հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների պայմաններում, ո՞րն է ելքը: Ճանապարհն առաջին հերթին անցնում է համարձակության, վճռականության ու դիմադրության միջով: Այս ամենի թշնամին է վախկոտությունը, պառակտումը, փողն ու պաշտոնը կյանքի նպատակ հռչակելը, հիասթափությունը, հանձնվողականությունը, գաղափարներին ու ընկերներին դավաճանելը, դահիճների հետ գործ բռնելն ու ժողովրդի հետ պատահած դժբախտության հետ համակերպվելը: Ուժ կգտնե՞նք վերածնվելու: Բացառապես կախված է մեզանից, որովհետև սա պայքար է հայի գոյությունը պաշտպանելու և ուժեղ պետություն կառուցելու համար: Այս խորհրդանշական օրը առաջին հերթին պետք է հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք բոլոր այն անձանց, ովքեր պայքարեցին ու հաղթեցին: Հավերժ փառք մեր նահատակներին»,-գրել է նա։Ավելին10:2420.02.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են հացատանը բռնկված հրդեհըՓետրվարի 20-ին, ժամը 02։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորատուս գյուղի Դերենիկ Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 04։20-ին։ Այրվել է հացատան տանիքից մոտ 60 քմ հատվածը։Ավելին10:1520.02.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԱռաջիկայում բուհերի ուսման վարձավճարները կբարձրանան:Ավելին10:0520.02.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0020.02.25 -
Մամուլի տեսությունՍրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածները թաղապետարանում․ «Հրապարակ»Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան: ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։Ավելին09:4820.02.25 -
Մամուլի տեսությունԱռաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան. «Հրապարակ»Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան: Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի` բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահմանն է ֆիքսվել, որ բուհերը կամայականություն չդրսեւորեն: Սահմանվել է, որ տարեկան 1 միլիոն դրամից ավելի չի կարող լինել ուսման վարձը:Ավելին09:4520.02.25 -
Մամուլի տեսությունՌոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 50 լրատվամիջոց: Բազմաթիվ լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել են մամլո ասուլիսը, ինչը վկայում է երկրորդ նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ «Փաստը» ուսումնասիրեց ուղիղ հեռարձակմամբ լուսաբանած բազմաթիվ լրատվամիջոցներից 16-ում հանրային հետաքրքրության դիտումների պատկերը՝ ասուլիսից 48 ժամ անց՝ փետրվարի 19-ին։Ավելին09:4220.02.25 -
Մամուլի տեսությունՓոխվարչապետի գրասենյակն արձագանքում է սահմանազատման հարցին. «Ժողովուրդ»Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենեւին ընդունելի չէ»»:Ավելին09:3920.02.25 -
ՔաղաքականՀիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան. Սերժ Սարգսյանի ուղերձը` Արցախի վերածննդի օրվա առթիվՀիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ ուղերձում։ «Հիշողությունը մեր ուժն է ▪️դիմակայելու վերահաս վտանգներին, ▪️վերանորոգվելու կորուստների ցավից, ▪️խուսափելու անցյալի սխալներից, ▪️վերարժևորելու ներկան, ▪️հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին, ▪️պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար: Հիշողությունը առաջ գնալու մեր ուղենիշն է. ▪️Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը: ▪️Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին: Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ ▪️հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը, ▪️չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը, ▪️թոթափելու անտարբերությունը, ▪️հաղթահարելու վախերը, ▪️չկորցնելու զգոնությունը, ▪️անվրեպ հաշվարկելու վտանգները, ▪️կրկին հասնելու հաղթանակի: Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։ Մենք հիշում ենք»:Ավելին09:3620.02.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3420.02.25 -
Մամուլի տեսությունՓարաքարի ընտրություններին քրեական միջադեպերն անխուսափելի կլինեն. «Հրապարակ»Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։ Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝ 48.94% ձայներ եւ ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձեւավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, եւ ձեւավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։Ավելին09:3020.02.25
2025-02-19
-
ՔաղաքականԻտալիայի Սենատը ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված» բանաձևՐոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը:Ավելին23:5219.02.25 -
ՔաղաքականԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողն ու Ալեն Սիմոնյանը ժողովրդավարության մասին են զրուցել«Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները:Ավելին23:3019.02.25 -
ՔաղաքականՈրպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում. Ոսկան ՍարգսյանԿարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսական ուղերձը հղվել է Իլհամ Ալիևի պահանջով, որպեսզի արցախյան շարժման 37-ամյակի նախօրյակին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարի Արցախից, ՀՀ Սահմանադրությունում տեղ գտած Անկախության հռչակագրից հրաժարվելու, նոր Սահմանադրություն ընդունելու և ընդհանրապես «իրական Հայաստանի» անվան տակ Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստակամության մասին։ ՆԻկոլ Փաշինյանը լավ գիտի, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն կդառնա իր վստահության հանրաքվեն։ Նա, որպես քաղաքական գործիչ, սպառված է, պարզապես ժամանակ է ձգում»։Ավելին23:1419.02.25 -
ՀասարակականԿրթությունից է նաև կախված քաղաքացի-պետություն հարաբերությունների որակը․ ՆԳ նախարարն ընդունել է դպրոցականներիԳիրք նվիրելԿրթությունից է նաև կախված քաղաքացի-պետություն հարաբերությունների որակը․ ՆԳ նախարարը ընդունել է դպրոցականների ու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:Ավելին22:5819.02.25 -
ՄիջազգայինՍպառնալիքի տակ են հայերը նախագահ ընտրող Աբխազիայում. ներողություն՝ հայհոյանքից հետոԱբխազիայում նախագահական ընտրություններից հետո քավության նոխազ է դարձել հայ համայնքը: Սոցցանցերում մեղադրում են հայերին՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող թեկնածու Բադրի Գունբային ընտրելու համար: Հայերի հասցեին սպառնալից հայտարարություններ է արել երկրորդ փուլ անցած թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակիցը, հետո՝ ներողություն խնդրել:Ավելին22:4519.02.25 -
ՄշակույթՆրա ծրագրերն ուղղված էին Ցեղասպանության հետևանքով խնդիրների լուծմանը․ Թումանյան ազգային գործիչըՈրբահավաք և որբախնամ գործունեությունից բացի Հովհաննես Թումանյանը նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած այլ խնդիրների լուծմանը:Ավելին22:2819.02.25 -
ՔաղաքականԱկանջ կտրելը էթիկական է, Արցախն ուրանալը՝ ոչ. ՔՊ-ական բարքերԵվրոպային Հայաստանի ժողողվրդավարությունը ապացուցելու գործի՞ք, թե մահակ՝ ընդդիմադիրների ազատ խոսքը ճնշելու համար. ՔՊ-ականները թարմացրել են Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ունենալու իրենց նախաձեռնությունը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը վստահ է, որ իշխանությունն ուզում է էթիկայի հանձնաժողովի միջոցով փակել այն պատգամավորների բերանը, որոնք քննադատական խոսք կհնչեցնեն, օրինակ, Գեղամ Մանուկյանի պես կհայտարարեն, որ Արցախն ուրացողը դավաճան է:Ավելին22:2319.02.25 -
ՄիջազգայինՎրաստանի համար «3+3» հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է». ԼավրովՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է, որ Վրաստանի համար «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է»։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։Ավելին22:1019.02.25