Լրահոս
2025-02-21
-
ՀասարակականՍարսափելի վիճակ՝ Ավինյանների եռահարկ առանձնատան մոտ. ո՞վ է ստիպել Կամազի վարորդին աղ ցանել այնտեղՔաղաքը կոլապսի մեջ էր դեռ հինգշաբթի երեկոյան: Հանրային տրանսպորտ և տաքսի գտնելը ճոխություն էր: Բազմաթիվ վթարներ են երեկ եղել մայրաքաղաքում: Դրանցից մեկն էլ Նորք Մարաշում էր: Ավինյաններին պատկանող տան ճանապարհին կայանված մեքենաներին էր բախվել Երևանի քաղաքապետարանին պատկանող բեռնատարը: Բախումից մեքենաներից մեկում նստած կինը կոտրվածքներ է ստացել, այսօր նրան վիրահատել են: Բեռնատարի վարորդի հետ բացառիկ հարցազրույց է արել «Հայլուր»-ը: Վարորդ Ռոբերտը Լիլիթ Խալաթյանին վստահեցրել է, թե վթարի մեղավորը ինքը չէր: «Հայլուր»-ը պարզել է, որ անիվները ձմեռային չեն եղել:Ավելին19:2921.02.25 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է փաստաբանական գործունեությունը«․․․ Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն, անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես, թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է՝ անկախ նրանից՝ ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեքսանյանը:Ավելին19:1921.02.25 -
ՔաղաքականՊապիկյանը և ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ«Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։Ավելին18:5821.02.25 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ ԱկոպյանՊետությունը ամեն ձև պետք է խրախուսի միջազգային հեղինակների, արտասահմանյան մասնագետների տպագրությունը հայկական հանդեսներում։ Այս մասին Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց դասախոս Ցոլակ Ակոպյանը՝ անդրադառնալով անցյալ տարի կառավարության ընդունած Գիտական կադրերի ատեստավորման կարգին, ըստ որի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ հրապարակվելու հիման վրա:Ավելին18:4221.02.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ամենադաժան տեսարանի նոր մանրամասները. Երևանը՝ ձյան մեջ, ԿԱՄԱԶ-ը՝ Ավինյանի տան մոտՀայլուր 18։30 Ամենադաժան տեսարանի նոր մանրամասները. Երևանը՝ ձյան մեջ, ԿԱՄԱԶ-ը՝ Ավինյանի տան մոտԱվելին18:3021.02.25 -
ՀասարակականԱրգելափակումից դուրս է բերվել 359 տրանսպորտային միջոց, 877 քաղաքացու ցուցաբերվել օգնություն (տեսանյութ)Փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։Ավելին18:2421.02.25 -
ՏնտեսականՆախորդ տարվա նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․9%-ով2024թ․ Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 10 տրլն 127 մլրդ 165․9 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա 9 տրլն 505 մլրդ 221․6 մլն ՀՀ դրամի համեմատ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։Ավելին18:1321.02.25 -
ԻրավականՍրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներումՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրներն էին, որոնց շտկմանն ուղղված աշխատանքներին էր տեղում ծանոթանում նախարարը:Ավելին18:0021.02.25 -
ՀասարակականԱրմավիր-Էջմիածին ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և շրջվելԱյսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Կարապետյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։Ավելին17:4521.02.25 -
ՔաղաքականՋորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնըԱմերիկահայ համայնքի երկարամյա ակտիվ գործիչ Ջորջ Աղջայանը ստանձնել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով տևական ժամանակատահված այդ պատասխանատվությունը ստանձնած Րաֆֆի Համբարյանին։Ավելին17:3021.02.25 -
ԱշխարհԱվտոբուսներ են պայթեցրել Իսրայելում. զանգվածային հարձակման փորձԶանգվածային հարձակման փորձ է տեղի ունեցել Թել Ավիվի արվարձաններից մեկում: Երեք ավտոբուս է պայթել: Իրավապահները ավտոբուսներում եբրայերեն, արաբերեն գրություններ են գտել: Իսրայելի ոստիկանությունը չի բացառում, որ պատահածը ահաբեկչություն լինի: Չպայթած սարքեր են հայտնաբերվել ևս երկու ավտոբուսում: Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:Ավելին17:2521.02.25 -
ԻրավականԱնցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 վթար․ 26 մարդ ստացել է մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:Ավելին17:2121.02.25 -
Կրթություն և գիտությունԵս սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ ԱրզումանյանԱմենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է: Հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում աշխարհում: Այսինքն՝ կարող են գրվել անգլերեն հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, որովհետև հետաքրքիր չեն, ասենք՝ մեր գրողների մասին: Այս մասին Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով անցյալ տարի կառավարության ընդունած Գիտական կադրերի ատեստավորման կարգին, ըստ որի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ հրապարակվելու հիման վրա:Ավելին17:1421.02.25 -
ՔաղաքականՀՀ փոխվարչապետը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։Ավելին17:0021.02.25 -
ՔաղաքականՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:Ավելին16:4921.02.25 -
ԻրավականԲուժակին վնաuվածք հասցրած 44-ամյա տղամարդը ձերբակալվել էՓետրվարի 21-ին ժամը 06․40-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին16:3521.02.25 -
ՀասարակականԱռավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբանԱռավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության պատճառով:Ավելին16:1721.02.25 -
ՀասարակականՊՆ ճաշարանի խոհանոցում բռնկված հրդեհի մարումից անմիջապես հետո այն նորոգվել էՓետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ, և այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:Ավելին16:0821.02.25 -
ՀասարակականԵրուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում տղամարդը կացինով հարձակվել է կնոջ վրաԵրուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացինով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել 50-ն անց կնոջ վրա, հայտնում է The Jerusalem Post-ը՝ Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը հղումով:Ավելին15:5921.02.25 -
ՀասարակականՍոցցանցերով խարդախության հերթական դեպք․ քաղաքացուն պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնասՓետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս մասին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին, հաղորդում է Shamsnhyan.com-ը:Ավելին15:4521.02.25