Լրահոս
Միջազգային
22:45
22.02.25
410

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է․ նրան արյան փոխներարկում են արել

Img default alt hy

Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնչառական նոպա է ունեցել, նրան արյան փոխներարկում է արվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Ուրբաթ երեկոյան Associated Press գործակալությունը հաղորդել Է, որ Հռոմի Պապը, Ամենայն հավանականությամբ, հիվանդանոցում կմնա առնվազն հաջորդ ամբողջ շաբաթվա ընթացքում: Բժիշկները հերքում են, որ քահանայապետին վտանգ չի սպառնում, սակայն հայտարարում են, որ նրա վիճակը կյանքին չի սպառնում:

Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ Պապի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական:

«Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկարատև ասթմատիկ շնչառական նոպա է ունեցել, որը նույնպես պահանջում է թթվածնի բարձր հոսք: Այսօրվա արյան թեստերը նաև բացահայտեցին թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի նվազում), կապված անեմիայի, սակավարյունության հետ, որը պահանջում էր արյան փոխներարկում»,- ասվում է Վատիկանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փետրվարի 14-ին, հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապն ուղեւորվել է Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցկացնելու եւ հիվանդանոցային պայմաններում բրոնխիտի բուժումը շարունակելու համար: Պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբի սկիզբը։