Լրահոս
2025-02-22
-
ՔաղաքականՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից. ԹաթոյանՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորի սկանդալային մեկնաբանությանը: «Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ: Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում: ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- գրել է Թաթոյանը: Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ֆեյսբուքյան հարթակում ատելության թիրախավորել էր արցախահայությանը գրելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։Ավելին17:0022.02.25 -
ՔաղաքականՆոր նշանակում՝ ներքին գործերի նախարարությունումՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փետրվարի 21-ի հրամանով Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից։ Խաչատուր Իգիթյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա ունի ֆինանսական և իրավաբանական կրթություն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Երևանի «ՄԱՆՑ» համալսարանը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում Իգիթյանը աշխատել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ապա՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ, դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2024 թվականի մարտի 28-ից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։ Խաչատուր Իգիթյանն ունի գիտական հետազոտությունների հարուստ փորձ ֆինանսների և կորպորատիվ ֆինանսական մենեջմենթի ոլորտներում։ Նա հեղինակել է 10 գիտական հոդված և 1 մենագրություն։ Իր ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից արտահերթ կոչման և շնորհակալագրի։ Ամուսնացած է, ունի դուստր։Ավելին16:4522.02.25 -
ՄիջազգայինՉինաստանի ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարըՊեկինի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են պատմական նոր սկզբնակետում, և նրանց համար բացվում են զարգացման փայլուն հեռանկարներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ Չինաստանի միջազգային հարաբերությունների ակադեմիայում տեղի ունեցած՝ «Չին-ռուսական հարաբերությունները նոր դարաշրջանում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ չինացի առաջատար փորձագետները ներկայացրել են Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի միջև ժամանակակից հարաբերությունների զարգացման վերլուծությունը: Միջոցառմանը ելույթ են ունեցել Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը։ «Չին-ռուսական հարաբերությունների համար նոր դարաշրջանում պատմական նոր հնարավորություններ են բացվում», - ասել է Լյու Բինը: Դիվանագետը նշել է, որ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների ղեկավարությամբ երկու երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահությունը շարունակում է ամրապնդվել, պրագմատիկ համագործակցությունը մշտապես պտուղներ է տալիս, մշակութային փոխանակումները ծաղկում են բազմաթիվ առումներով։Ավելին16:3022.02.25 -
ՀայաստանՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի խնդրինՀՅԴ-ն ներկայացրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության ամփոփագիրը: Ամփոփվող ժամանակահատվածում նույնպես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանում արցախահայության սոցիալ-տնտեսական օժանդակության, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության որպես այդպիսին բնորոշման, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացման, պատժամիջոցների կիրառման և այլ ուղղություններով։ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net և www.freearmenianhostages.am հասցեներով գործարկել է տեղեկատվական կայք՝ նպատակ ունենալով հայերեն և անգլերեն լեզուներով բարձրացնել իրազեկվածությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատաիրավական գործընթացների վերաբերյալ։ Այս կայքը կարող է օգտակար լինել Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչպես հայկական, այնպես էլ օտար կազմակերպությունների համար՝ իբրև տեղեկատվական շտեմարան։ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել միջազգային տարբեր կառույցներից ստանալ արձագանքներ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը՝ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննության, իրավունքների լիարժեք հարգման և ազատ արձակման վերաբերյալ։ Մասնավորապես, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագույն քաղաքական կազմակերպություն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների խորհրդարանների անդամներ։ Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Այս օրերին Բաքվում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարությունները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տևական կալանքի տակ մնալուց հետո։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում, երաշխավորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարության չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկյալներին չի տրվել բավարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրված մեղադրանքները և, հետևաբար, օգտվելու իրավական պատշաճ ներկայացվածությունից։ Միջազգային իրավական դիտորդների ներկայությունը հիմնարար կարևորություն ունի»։ Տարբեր շեշտադրումներով Բաքվում ընթացող ձևական դատավարություններին անդրադարձել են նաև կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նույն հանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսը, նույն քաղաքական խմբի անդամ Նաչո Ամոր Սանչեսը։ Դրական ենք գնահատում, որ միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, հունվարի 27-ին հանդես է եկել «Ի հակազդումն տգիտության» վերնագրված հայտարարությամբ՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից թույլտրված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներին, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։ Կանադա Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում հունվարի 30-ին Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում. Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր, Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։ Հունվարի 8-ին Հայ դատի Լավալի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել և կանադահայությանը հուզող մի շարք հարցեր են քննարկել “Parti Québécois” կուսակցության ղեկավար և Քվեբեկի խորհրդարանի անդամ Փոլ Սենթ-Պիեռ Պլոմոնտոնի հետ: Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչները հունվարի 20-ին էլ հյուրընկալել են Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և քննարկել Հայաստանում Կանադայի դեսպանատան աշխատանքին առնչվող հարցեր, ինչպես նաև կանադահայ համայնքին հետաքրքրող այլ հարցեր՝ կապված արցախահայությանն ու Հայաստանին առնչվող խնդիրներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունվարի կեսերին շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությանը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքսանդր Գալիցկու հեղինակած փաստաթուղթն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման հրատապությունը, ինչպիսիք են՝ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքների վերացումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառումը, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումն ու Սիրիայում խոցելի փոքրամասնությունների պաշտպանությունը։ Հայ դատի հանձնախումբը շեշտել է, որ սենատոր Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնում հաստատելը առանցքային հնարավորություն է Միացյալ Նահանգների համար՝ իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնելու արդարության և հաշվետվողականության սկզբունքներին: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նույն ժամանակահատվածում սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հունվարի վերջին և փետրվարի սկզբին օժանդակելով “Save the ArQ” նախաձեռնության անդամներին ամերիկյան օրենսդիրների և նրանց գրասենյակների համար կազմակերպել է հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացվել են Երուսաղեմի հայկական պատրիարքության և նրա կալվածքների շուրջ զարգացումները, հայ համայնքի դեմ առկա սպառնալիքներն ու խտրական դրսևորումները։ Համաքրիստոնեական դիտանկյունից կարևորվել է Երուսաղեմում հայկական մշակութային ժառանգության և հայկական հազարամյա ներկայության պահպանման անհրաժեշտությունը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, փետրվարի 7-ին Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում: Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։ Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը փետրվարի 13-ին շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբբարդի հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ - նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Գաբբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը, օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին: «Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․ Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»․- մասնավորապես նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։ Հունվարի 21-ին Մոնտեբելլոյում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանը Կալիֆոռնիայի պատմական կոթողների ցանկի մեջ ներառելու պաշտոնական արարողությունը՝ նահանգային և քաղաքային պաշտոնյաների, հայ համայնքի հոգևոր առաջնորդների, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների և համայնքային տարբեր շրջանակների մասնակցությամբ։ Հայոց ցեղասպանության հուշարձանը այդ ցանկում ներառելու աշխատանքներն իրականացվել են տևական ժամանակահատված և առաջնորդվել են նահանգային սենատոր Բոբ Արչուլետայի կողմից։ Մեծ Բրիտանիա Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հունվարի 28-ին իրականացրել է իր առաջին դրամահավաքը, որի արդյունքում հանգանակվել է 36․000 բրիտանական ֆունտ։ Այս հաջող ձեռնարկն անշուշտ կնպաստի Հայ դատի հանձնախմբի կարողականությունների զարգացմանն ու համայնքի հետ կապի ամրապնդմանը։ Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոթոնը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենին, Քրիս Լոուն, Էնդրյու Ռոզինդելին և այլոք։ Ավստրալիա Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը դաշնային և Վիկտորիայի նահանգային խորհրդարաններում տարեսկզբին անցկացրել է «հայկական շահերի պաշտպանության շաբաթ», որին որպես հրավիրյալ մասնակցել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գև Իսկաջյանը։ Վերջինս Կանբերայում հանդիպումներ է ունեցել և հայությանը հուզող հարցեր քննարկել սենատորներ Սիմոն Բիրմինգհամի, Մայքլ Սուքարի, Փոլ Ֆլեթչերի, Էնդրյու Բրագի, Սայվ Շարմայի և այլոց հետ։ Նույն ժամանակահատվածում Մելբրոնում և Սիդնեյում անցկացված հանգանակության երեկոների ընթացքում Հայ դատի աշխատանքներն առաջ մղելու համար ընդհանուր առմամբ հանգանակվել է շուրջ 155․000 ավստրալիական դոլար։ Լիբանան Հայ դատի Լիբանանի հանձնախումբը հունվարի 20-ին, լիբանանյան լրատվամիջոցներին հղված նամակով, ներկայացրել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մանրամասները՝ տեղեկություններ տրամադրելով առհասարակ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա։Ավելին16:1522.02.25 -
ՀասարակականԿոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն․ ՆԳՆՁյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։ Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։ Համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։ Փետրվարի 20-21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։ «Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հորդորում են ՆԳՆ-ից:Ավելին16:0022.02.25 -
ՀասարակականԵրևանյան խճուղում մեքենաներ են բախվել. պատճառը մերկասառույցն էԱյսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքեների անվադողերն էլ եղել են ձմեռային։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց և եթե ժամանակին այն մաքրվեր և մշակվեր աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա։Ավելին15:4522.02.25 -
ՄիջազգայինՈւկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ․ ՇոլցԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Շոլցը գրել է X սոցիալական ցանցում։ «Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ։ Եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ»,- պնդել է նա։Ավելին15:3022.02.25 -
Իրավական21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործը՝ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված․ փաստաբան21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործը՝ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված․ խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Ինչպես վերջերս ճշգրիտ նշվել էր՝ Ժողովրդավարական արժեքների մասին չպետք է պարզապես խոսել, այլ դրանցով պետք է իրապես ապրել: Ժողովրդավարական ամենակարևոր արժեքը՝ խոսքի ազատությունն է: Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված: Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում»: Փետրվարի 1-ին Արցախից գիտնական պարոն Ղարիբ Բաբայանն էր: Այսօր ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատւթյան նկատմամբ քրեադատավարական ակնհայտ անհիմն միջամտությունն է: Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում, սակայն դրա որոշակի կանխարգելում կարող է ապահովել այսօր Դատարանը: Տվյալ գործով ըստ հրապարակումների փաստացի իբրև «տուժող» են հանդիսանում բարձր պաշտոն զբացեղնող անձինք: Ամենից շատ քննադատության ենթարկված (այդ թվում հենց օրվա իշխանությունների կողմից նախկինում) դատավորներից է Մնացական Մարտիրոսյանը, և դրանք ԵՐԲԵՔ քրեական գործ չեն դարձել: Խոսքի ազատության միջազգային չափանիշը կրկին պետք է նշել. իրավաչափ են նաև այնպիսի գնահատականները որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստություն են պատճառում: Հետևաբար քննադատությունը, նույնիսկ չափազանց կոշտ ձևով հանրային որևէ պաշտոնյայի նկատմամբ՝ քրեականացնելն աբսուրդ է և չի կարող առնչվել Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության հետ: Ցանկացած նման նպատակին ուղղված խափանման միջոց պետք է մերժվի»,-գրել է նա։Ավելին15:1522.02.25 -
ԱրցախԱրցախում բենզինի պահեստի պայթյունի զոհերն ու անհետ կորածները կարգավիճակ չունեն. քաշքշուկներԱրցախի բռնի հայաթափումից գրեթե մեկ ու կես տարի անց արցախցիները շարունակում են բախվել բազմաթիվ իրավական խնդիրների։ Մարդիկ շարունակում են դատական կարգով վերականգնել իրենց կորսված փաստաթղթերը, ապացուցել, որ բռնի տեղահանված են, շատերը՝ երկրորդ անգամ, որ իրենց հարազատները զոհվել են կամ անհետ կորել: Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունի զոհերը ոչ մի կարգավիճակ չունեն՝ այն դեպքում, երբ նրանցից շատերը ՊԲ զինծառայողներ էին և ողբերգությունից ընդամենը ժամեր առաջ էին դիրքերից տուն եկել:Ավելին15:0822.02.25 -
ՔաղաքականՔՊ-ն մրմռում է․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՔՊ-ն մրմռում է․․․ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում իրենք սիրային մտերմիկ հանդիպում են ունենում թուրքերի հետ։ Միակ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյան-ը, բնականաբար, սիրող սրտերի հանդիպմանը չի մասնակցում։ Փոխարենը, նստաշրջանին իր ելույթներով պահանջում է, որ ԵԱՀԿ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Բաքու, անդրադառնում է Բաքվում հայ գերիների դեմ կիրառվող կտտանքներին ու դատավարություն կոչվող ֆարսին, քննադատում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը։ ՔՊ-ականներն այս ամեն ինչը այլևս չեն կարողանում կոծկել, թաքցնել հայ ժողովրդից։ Իրենց ելույթները կան, իրենց «խաղաղության» աղերսները կան․․․․ Բա պիտի լրատվամիջոցներին ու ընդդիմադիրներին քննադատեն, որ իրենց դիմակը պատռում են։ Այնպես որ իրենց հոգեցնցումները շատ բնական են, մի զարմացեք»։Ավելին15:0022.02.25 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին14:4522.02.25 -
ՔաղաքականԿոչ եմ անում Մարդու իրավունքների զեկուցողին, Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին անհապաղ քայլեր ձեռնարկել. ԳալստյանՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում խոսել է Ադրբեջանի անպատժելիության, Արցախահայության վերադարձի իրավունքի, Միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտների, ԵԱՀԿ ԽՎ հեղինակության, Արցախի գերեվարված ղեկավարության Բաքու մոնիտորինգային խումբ ուղարկելու մասին։ «Իմ երկրում շատերն են կասկածի տակ դնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և նրա ԽՎ-ի ազդեցությունն ու հեղինակությունը՝ համարելով, որ այն հեռացել է իր մեր հայտարարված արժեքներից և պարտավորություններից: Պետք է անկեղծ լինենք և բարձրաձայնենք, որ գնալով խորանում է մեր հռետորաբանության և իրականության, խոստումների և իրական գետնի վրա գործադրված քաղաքականության միջև խզումը, ինչը ծնում է հուսահատության և հիասթափության: Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ էթնիկ հայերը բռնի, ուժի գործադրմամբ տեղահանումից երկու տարի է անցել։ Անտեսելով միջազգային տարբեր կառույցների բանաձևերն ու միջազգային դատարանի որոշումները՝ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտման գործողություն` հարկադրելով բնիկ բնակչությանը՝ ավելի քան 120 000 հայերին լքել իրենց նախնիների երեքհազարամյա հայրենիքը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլ միջազգային կազմակերպություններ ձախողել են՝ պատասխանատվության չենթարկելով Ադրբեջանին ցեղասպանական գործողությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար։ Որևէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ վերադարձը երեշխավորելու համար։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը շարունակում է վերացնել տարածաշրջանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, հայկական ինքնությունը։ Դժվար է հավատալ, որ ցեղասպանությունները մեր ժամանակներում դարձել են դարձել են «նոր բնակա իրողություններ»։ Այսօր, փակ դռների ետևում, միջազգային մարդասիրական բոլոր իրավունքների ոտնահարմամբ Բաքվում տեղի է ունենում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։ Իրավական պաշտպանության բոլոր իրավունքները խիստ խոչընդոտված են։ Կան հիմնավոր զեկույցներ խոշտանգումների և տարրական իրավական պաշտպանության մերժման մասին։ Ելնելով վերոհիշյալից կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին՝ Մարդու իրավունքների զեկուցողին և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին անհապաղ և անմիջական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Սա պայքար է հանուն մարդու համընդհանուր հիմնարար իրավունքների՝ արժանապատվության և ազատության իրավունքի համար: Ադրբեջանին անպատիժ թողնելը հարված է միջազգային իրավական համակարգին և արդարադատությանը։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել Բաքվում ԵԱՀԿԽՎ դիտորդական խումբ գործուղելու հրատապությունը՝ դիտարկելու Ադրբեջանում մարդու իրավունքներն ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պետական և ռազմական ղդեկավարության ապօրինի ազատազրկումը։ Այս ուղղությամբ ուղարկվել են համապատասխան նամակներ։ Ես խորապես հավատում եմ, որ արդյունավետ և բարոյական քաղաքականության հիմքում հայտարարված սկզբուների և նպատակադրումների հավատարմությունն է»,-ասվում է ելույթում։Ավելին14:3022.02.25 -
ՀասարակականՊռոշյան գյուղում բախվել են 2 «BMW»-ները և «Hyundai»-ը․ վերջինի՝ ազգությամբ վրացի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Լիպարիտ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Սեյրան Ա․-ի վարած «BMW» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 33-ամյա Թեյմուրազ Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Թեյմուրազ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին14:1522.02.25 -
ԻրավականԽտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի ԱսլանյանՓաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե՞ հայ»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։Ավելին14:0022.02.25 -
ԻրավականԷդգար Ղազարյանի պաշտպանութունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ն Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնի ամբողջ կազմով։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության տարածած հայտարարությունից։ «Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։ Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։ Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։ Իրավապաշտպաններ՝ Արսեն Բաբայան Սերգեյ Հարությունյան Վարազդատ Հարությունյան Վահան Հովհաննիսյան Ռուբեն Մելիքյան»,-ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք` Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, այն ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ «Էդգար Ղազարյանի գործով դատը կլինի այսօր՝ ժամը 15:00-ին, Մասիվի դատարանում, դատավոր՝ Աբելյան»,-գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին13:4522.02.25 -
ՄիջազգայինԿալիֆոռնիայի նահանգապետը 40 միլիարդ է պահանջում նահանգի վերականգնման համարԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ԱՄՆ-ի իշխանություններից 40 միլիարդ դոլար է խնդրել անտառային հրդեհներից հետո նահանգի վերականգնման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Washington Post-ը։ Նահանգապետն ասել է, որ Կալիֆոռնիայի տնտեսության վրա հրդեհների ազդեցությունը լիովին գնահատելու համար տարիներ կպահանջվեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում հրդեհների վնասը գնահատվում է հարյուր միլիարդավոր դոլարներ։ Հրդեհները սկսվել են հունվարի 7-ին և համարվում են ամենամեծը նահանգի պատմության մեջ։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Մահացել է 25 մարդ։ Օդերևութաբանները հրդեհի արագ տարածման պատճառ են համարում չոր ու քամոտ եղանակը։Ավելին13:3022.02.25 -
ՔաղաքականԿործանարար հետևանքներ են կանխատեսվոււմ. Հայաստանը փոխում է ազգային անվտանգության ռազմավարությունըՁյան դեմ պայքարը, ըստ էության, ձախողած իշխանությունը սկսել է նոր ազգային անվտանգային ռազմավարությունից խոսել, ավելի ճիշտ հայտարարել է, որ վերանայման կարիք ունի հինը, որում առանձնահատուկ տեղ ունեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու Արցախի հիմնախնդիրը: Բացի դա, Ադրբեջանից գրեթե ամեն շաբաթ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչերի ֆոնին՝ այս շաբաթ Հայաստանի վարչապետը, իր խոսքով, գաղափարախոսական ուղերձ է հղել իրական Հայաստանի ժողովրդին ու մեկ ժամ բացատրել, թե ինչու Հայաստանի գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ ու նոր Մայր օրենք ունենալու համար հանրաքվե պետք է անցկացնել:Ավելին13:1522.02.25 -
ՔաղաքականՆիկոլը Գյումրիում զավթած իշխանությունը պահելու օրինական տարբերակ չունի. Անդրանիկ ԹեւանյանԳյումրեցիները մարտի 30–ին հրաշալի հնարավորություն են ստանում Նիկոլին մաքրել ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի պատմության վրայից։ Այս մասին գրում է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Մաքրել Նիկոլին Գյումրիի ու Հայաստանի վրայից Գյումրիում տեղի ունեցած «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էինք «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով, շատ խորհրդանշական ստացվեց։ Այն համընկավ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական օրակարգով սահմանադրական փոփոխությունների մասին անոնսի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրության հետ։ Գյումրին խորհրդանշական է դառնում բոլոր առումներով։ 2018–ին հենց այստեղից սկսեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հետո «ճշտով» հայտնվի վարչապետի աթոռին (Նիկոլը չէր կարող ճիշտ լինել)։ Ու հիմա նույն քաղաքում ընտրություն է լինելու, որի արդյունքները հայտնի են դառնալու հենց այն օրը, երբ Նիկոլը սկսել էր քայլարշավը, որին մինչև Երևան հասնելը միայն «չալո» շունը միացավ, բայց քանի որ մայրաքաղաքում Աննուշկան ձեթը վաղուց թափել էր, ուստի ստացանք թավշյա հեղափոխություն/իշխանահանձնում։ Գյումրեցիները մարտի 30–ին հրաշալի հնարավորություն են ստանում Նիկոլին մաքրել ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի պատմության վրայից։ Մաքրելն այդ պետք է սկսել Գյումրիում ՔՊԿ–ին, դրածոներին, դատարկաբաններին մերժելով։ Դատելով ամենից՝ Նիկոլը Գյումրիում զավթած իշխանությունը պահելու օրինական տարբերակ չունի։ Եթե որոշի «ինչքան ուզեք, այնքան խփեմ» տարբերակն օգտագործել, ապա դա կարագացնի ու ցնցումային կդարձնի փոփոխությունների գործընթացը։ «Մայր Հայաստանն» ակտիվորեն մասնակցելու է Գյումրիում կայանալիք ընտրություններին։ Մասնակցելու է, որ փոխենք։ Փոխենք իշխանությունը տեղական, հետո նաև՝ համապետական մասշտաբով։ Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է նա։Ավելին13:0022.02.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Երևանում․ «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներՓետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դեղատան փողոցի 10 հասցեում գտնվող «Կանտար» հյուրանոցում հյուրերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով մեկը մյուսի բջջային հեռախոսը պատշգամից նետել է, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցից հոգեկան ներգործություն և գույքը վնասելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս․-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռադմեհր Ֆ․-ին և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, նշված հյուրանոցում վերջիններիս միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի արդյունքում միմյանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, որից հետո Սիյոն Ս․-ն վերցրել է Ռադմեհր Ֆ․-ին պատկանող «Samsung» բջջային հեռախոսը և պատշգամից նետել: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին12:4522.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Աղմկոտ նոր մեղադրանք՝ ընդդիմադիր գործչին. Էդգար Ղազարյանին սպառնում է ազատազրկումՀայլուր 12։30 Աղմկոտ նոր մեղադրանք՝ ընդդիմադիր գործչին. Էդգար Ղազարյանին սպառնում է ազատազրկումԱվելին12:3022.02.25