Լրահոս
Հասարակական
12:45
25.02.25
118

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք

Img default alt hy

Փետրվարի 20-ին՝ ժամը 21։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատարին, ճամպեզրի բետոնե արգելապատնեշին, ապա մոտակա ավտոտնակին և տներից մեկին․ տուժածներ չկան։

Վնասվել է ավտոտնակի շերտավոր դուռը, տան պատուհանը, փլուզվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշից 1 քմ հատված, վնասվել է գազատարը, որից առկա է արտահոսք։ Փրկարարները հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը։