Լրահոս

2025-02-27
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը երեկ փակ նիստ է արել ՔՊ-ակնների հետ և ասել, որ պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել:
    10:08
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրիի ընտրություններին․ «Հրապարակ»
    Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
    10:06
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. վիրավորներ կան (տեսանյութ)
    Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերուկում բախվել են «Volvo» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով թերթի կրպակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են «Opel Zafira»-ում առաջացած կրակը և սահմանազատել տարածքը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    10:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրանի քաղաքացին կոտրվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ
    Տաթև համայնքի տարածքում, ձնաբքի ժամանակ Իրանի բնակիչ Ս.Մ. Ն.Մ.Հ ֊ն իր բեռնաբատար մեքենայի խցիկից իջնելիս սայթաքել է, ընկել, ում Գորիսի պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի ԲԿ։ Լաբորատոր և գործիքային հետազոտութունից հետո բուժառուի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախից 7֊րդ և 9֊րդ կողերի կոտրվածք` առանց տեղաշարժի, հայտնում են Գորիսի ԲԿ-ից։ «Անհետաձգելի բաժանմունքի բժիշկ Արամ Գևորգյանի կողմից ցուցաբերվել է բժշկական առաջին բուժօգնություն, տրվել են համապատասխան խորհուրդներ, հետագա բուժման և հսկողության համար։ Հ.Գ. Պարեկային ծառայության աշխատակիցներն ու բժիշկները էքստրեմալ իրավիճակում են գործունեություն ծավալել։ Գորիսի պարեկային ծառայության աշխատակիցները ձնաբքի դեմ պայքարելով Իրանի քաղաքացուն հասցրել են Գորիսի ԲԿ, իսկ բժիշկները բուժառուի հետ շփվել թարգմանչի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    09:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանը. միջանցքի պահանջից չեն հրաժարվում․ «Հրապարակ»
    Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
    09:38
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նա խոշտանգվել է Բաքվում հայ լինելու և իր իրավունքների պաշտպանության համար. Թագուհի Թովմասյան
    Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանը խոշտանգվել է Բաքվի բանտում:
    09:34
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդները խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցներին
    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է: Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով»,- գրել է նա:
    09:30
    27.02.25
    Ավելին
2025-02-26