Լրահոս

2025-02-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից․ ամենավատ սցենարն առջևում է․ Վարուժան Գեղամյան
    «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը: Որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նա ընդգծում է՝ ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն անում թուրք-ադրբեջանական կողմին: «Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս-առ-մաս թուրքերը վերցնում են: Կփոխենք իրենց, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ, ամենավատ սցենարն ուրեմն առջևում է: հ.գ. հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»,-գրել է Գեղամյանը։
    11:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մանվել Գրիգորյանին մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացնի դատարանում. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին։
    11:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել է․ «Հրապարակ»
    Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել`  «բիզնեսին չվնասելու» համար։ Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։
    11:24
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռիում 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարություն
    Փետրվարի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ․ Կ․-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար է, որը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի և առողջության համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն փետրվարի 21-ին, համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունը ընդհանրապես ջեռուցված չի եղել: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մանկաբույժը երեխաների ծնողներին, Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան առանց ծնողների շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
    11:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:
    10:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանը մշտապես գտնվել է Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների սպառնալիքների տակ․ Աբրահամյան
    Արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար: Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ: Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը: Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել: Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին: Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»«-գրել է Աբրահամյանը։
    10:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»
    Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Փաշինյանը հորդորել է նոր նախարարին հարցին արագ լուծում տալ»:
    10:20
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    10:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը երեկ փակ նիստ է արել ՔՊ-ակնների հետ և ասել, որ պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել:
    10:08
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրիի ընտրություններին․ «Հրապարակ»
    Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
    10:06
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. վիրավորներ կան (տեսանյութ)
    Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխով փողոցի խաչմերուկում բախվել են «Volvo» մակնիշի և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով թերթի կրպակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են «Opel Zafira»-ում առաջացած կրակը և սահմանազատել տարածքը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    10:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրանի քաղաքացին կոտրվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ
    Տաթև համայնքի տարածքում, ձնաբքի ժամանակ Իրանի բնակիչ Ս.Մ. Ն.Մ.Հ ֊ն իր բեռնաբատար մեքենայի խցիկից իջնելիս սայթաքել է, ընկել, ում Գորիսի պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են Գորիսի ԲԿ։ Լաբորատոր և գործիքային հետազոտութունից հետո բուժառուի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի և որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախից 7֊րդ և 9֊րդ կողերի կոտրվածք` առանց տեղաշարժի, հայտնում են Գորիսի ԲԿ-ից։ «Անհետաձգելի բաժանմունքի բժիշկ Արամ Գևորգյանի կողմից ցուցաբերվել է բժշկական առաջին բուժօգնություն, տրվել են համապատասխան խորհուրդներ, հետագա բուժման և հսկողության համար։ Հ.Գ. Պարեկային ծառայության աշխատակիցներն ու բժիշկները էքստրեմալ իրավիճակում են գործունեություն ծավալել։ Գորիսի պարեկային ծառայության աշխատակիցները ձնաբքի դեմ պայքարելով Իրանի քաղաքացուն հասցրել են Գորիսի ԲԿ, իսկ բժիշկները բուժառուի հետ շփվել թարգմանչի միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    09:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանը. միջանցքի պահանջից չեն հրաժարվում․ «Հրապարակ»
    Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչեւ վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռեւս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու եւ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
    09:38
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նա խոշտանգվել է Բաքվում հայ լինելու և իր իրավունքների պաշտպանության համար. Թագուհի Թովմասյան
    Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանը խոշտանգվել է Բաքվի բանտում:
    09:34
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդները խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցներին
    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է: Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով»,- գրել է նա:
    09:30
    27.02.25
    Ավելին
2025-02-26