Լրահոս
Հասարակական
22:22
26.02.25
220

Սառը վախեր՝ Երևանում. տանիքներից իջնող և մայթերին փռված վտանգը

 

Երաշտով սպառնացող ջերմ արևին երանի են տալիս երևանիցիներն այսօր, երբ քայլում են օրինակ` մայրաքաղաքի ամենաբանուկ Կոմիտասի պողոտայի սառցակալած մայթերով: Այսօր «Հայլուր»-ի թղթակից Լանա Համբարձումյանն է դժվարությամբ քայլել սահադաշտի վերածված մայթերով, և տպավորություն ստացել, թե արևի ջերմության հույսին է քաղաքապետ Ավինյանը թողել 3 կմ-անոց պողոտայի մայթերի ճակատագիրը: