Լրահոս
Միջազգային
21:01
26.02.25
227

Իսրայելը ռմբակոծում է Սիրիան՝ զենքը վայր դնելու պահանջով. ՑԱՀԱԼ-ի մահացու հարվածները

 

Ներքաղաքական արյունալի բախումներից հետո Սիրիան նորից խաղաղություն է երազում: Առավոտյան ռմբակոծվել է երկրի հարավը: Իսրայելի բանակը նպատակ է դրել ապառազմականացնել Սիրիան: ՑԱՀԱԼ-ի օդուժն անգամ մայրաքաղաք Դամասկոսի երկինք է հասել: Բռնկված նոր էսկալացիայից հետո Թել Ավիվից շնորհակալություններ են ուղարկվում Վաշինգտոն՝ խաղաղության խոստումներով իշխանության եկած Թրամփին: