Լրահոս
2025-02-27
-
ՄիջազգայինՎստահ եմ՝ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, և մենք կվերադառնանք քաղաքակիրթ հաղորդակցությանը․ ՄատվիենկոՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վստահ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերսկսման շուրջ բանակցությունները հաջող կանցնեն։Ավելին15:4527.02.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լոռիում ցրտահարվել է անխնամ մնացած 2,5 տարեկան երեխան. վարույթ է նախաձեռնվելՀայլուր 15։30 Լոռիում ցրտահարվել է անխնամ մնացած 2,5 տարեկան երեխան. վարույթ է նախաձեռնվելԱվելին15:3027.02.25 -
ՄիջազգայինԻսրայելական ուժերն ազատ են արձակել հարյուրավոր պաղեստինցիներիԻսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Նրանցից 37-ը եղել են Արևմտյան ափից, 5-ը՝ Երուսաղեմից և վերադարձվել են Ռամալլահ քաղաք։ Եվս 456 բանտարկյալ վերադարձվել է Գազայի հատված։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները։ Նշվում է, որ վերադարձված պաղեստինցի բանտարկյալների մոտ առկա են եղել մի շարք հիվանդություններ, նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց։ Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ ՀԱՄԱՍ-ը 4 իսրայելցի պատանդների մարմինները հանձնել էր Կարմիր Խաչին՝ որպես Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի յոթերորդ խմբաքանակի մաս: Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և պատրաստակամություն է հայտնել սկսելու հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները։ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը սկսվել է 2025 թվականի հունվարի 19-ին։ Համաձայնագիրը ներառում է 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 42 օր՝ պայմանով, որ հաջորդ փուլի վերաբերյալ բանակցություններ անցկացվեն մինչև ընթացիկ փուլի ավարտը:Ավելին15:1527.02.25 -
ՄիջազգայինՀռոմի պապը չի կորցրել հումորի զգացումը. մարդիկ աղոթում են նրա առողջության համարԱշխարհի կաթոլիկներին շարունակում է անհանգիստ պահել Հռոմի պապի առողջական վիճակը: 88-ամյա Ֆրանցիսկոս պապի համար աղոթքով Արգենտինայից Հռոմ են հասել պապի համերկրացիները:Ավելին15:0027.02.25 -
ԻրավականՓարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետպնդումը դադարեցվել էՓաստաբան Գեղամ Հակոբյանը հայտնում է, որ Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ «Այսօր ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀԿԿՄՎՕՆՀ վարչության պետի տեղակալ Կ. Սերոբյանի 19.02.2025թ. որոշումը, որով միջնորդությունը բավարարվել է, և Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումն ամբողջ ծավալով դադարեցվել է, իսկ կիրառված խափանման միջոցը` վերացվել»,-գրել է Հակոբյանը։Ավելին14:4527.02.25 -
ՄիջազգայինՍտամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջևՍտամբուլում Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև` դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում Բոսֆորի ափին գտնվող Առնավուտկոյ շրջանում՝ ԱԳՆ ներկայացուցիչներից կազմված ռուսական պատվիրակության ժամանումից հետո։ Ինչպես գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը, բանակցությունները կարող են տևել առնվազն հինգ ժամ։ Ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտարարելով հանդիպման մասին, հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքները ցույց կտան, թե որքան արագ և արդյունավետ կարող են երկու կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, բանակցություններում չեն քննարկվելու քաղաքական կամ անվտանգության հարցեր, և Ուկրաինան նույնպես հանդիպման թեմա չի լինի։Ավելին14:3027.02.25 -
ԻրավականԵրեխայի դաստակներն ու ոտնաթաթերը ցրտահարված են եղել, ծնողները հրաժարվել են տանել հիվանդանոց. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելՍտեփանավանում արձանագրված աննախադեպ դեպքի առթիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ծնողների կողմից երեխայի խնամքը ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որով կա մեկ տուժող, այս պահին կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ Լոռիում փետրվարի 21-ին, համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունն ընդհանրապես ջեռուցված չի եղել: Մանկաբույժը երեխայի ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ, երեխան առանց ծնողների, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»: Նշենք, որ 247-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելում համար։Ավելին14:1527.02.25 -
ՀասարակականԿոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավոր կաԱյսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին14:0027.02.25 -
ՔաղաքականՊետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասինՈլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը: «Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին: Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»,- հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չեն համարում։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին: «Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակեցին ՄԻՊ գրասենյակից:Ավելին13:4527.02.25 -
ՀասարակականԹույլ ձյուն է սպասվում Երևանում. Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Ցերեկը կլինի 2-4 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1-ից -3 աստիճան։ Մայրաքաղաքում այսօր գիշերը, ինչպես նաև, մարտի 1-ի ցերեկը, սպասվում է թույլ ձյուն։ Ուժեղ քամի և բուք է սպասվում որոշ մարզերում:Ավելին13:4027.02.25 -
ՍպորտԱրման Ծառուկյանը հրաժարվել է մարտի 9-ին մենամարտել 70 կգ քաշային կարգումԽառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը չի մասնակցի մարտի 9-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC 313 մրցաշարին, որի ընթացքում կարող էր մենամարտել ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ: «Ես չեմ հրաժարվել. ընդունեել եմ մենամարտի առաջարկն անմիջապես, բայց խնդրել եմ այն անցկացնել միջանկյալ քաշում (72,5 կգ), քանի որ մինչև կշռումը մնում է 11 օր։ UFC-ն մերժեց այդ տարբերակը»,- իր սոցցանցերում գրել է Արման Ծառուկյանը։Ավելին13:3027.02.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին13:1527.02.25 -
ՄիջազգայինԳերմանիայի հավանական ապագա կանցլեր Մերցը հանդիպել է Մակրոնի հետԲունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեական-դեմոկրատական միություն/Քրիստոնեական-սոցիալական միություն դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը փետրվարի 26-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում: «Հարգելի Էմանուել Մակրոն, շատ շնորհակալ եմ ձեր բարեկամության և գերմանաֆրանսիական հարաբերությունների նկատմամբ ձեր վստահության համար: Միասին մեր երկրները կարող են մեծ նվաճումների հասնել Եվրոպայի համար», - գրել է պահպանողական քաղաքական գործիչը: Իր հերթին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մերցի և Մակրոնի միջև Ելիսեյան պալատում երեք ժամ տևած զրույցից հետո երկու քաղաքական գործիչները «ցուցաբերեցին կամք՝ գերմանաֆրանսիական հարաբերություններում նոր էջ սկսելու համար»։ Ըստ հայտարարության՝ «բանակցություններն ընթացել են բացառապես բարեկամական մթնոլորտում, մի շարք թեմաների շուրջ ձեռք է բերվել մեծ համաձայնություն»։ dpa լրատվական գործակալությունը նշում է, որ Մակրոնի և Մերցի զրույցի թեմաներից մեկը կարող էր լինել եվրոպական պաշտպանությունը։ Փետրվարի 24-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մակրոնին։ Երկու առաջնորդների զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահն ակնարկել էր, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցություններում։ Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որում կքննարկվեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։Ավելին13:0027.02.25 -
ՀասարակականՓրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոցՓետրվարի 27-ին, ժամը 08։12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհին՝ «Ջիգլսի աղբյուր» կոչվող հատվածում, բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է և առաջացել խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանու հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարը խափանվել է: Փրկարարներն ուղղել են «FOTON» մակնիշի բեռնատարը և քարշակման եղանակով (մոտ 1 կմ) այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:Ավելին12:4527.02.25 -
Հասարակական«Հարեհաս»-ը կօգնի Գեղարքունիքի գյուղերին. ի՞նչ նախագծեր են առաջարկումԳեղարքունիքի 88 գյուղերը կանգնել են կրթական և տնտեսական լուրջ մարտահրավերների առաջ՝ բռնություն, գործազրկություն, կրթական ցածր մակարդակ հատկապես կանանց մոտ, սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ։ «Հարեհաս» զարգացման ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի 88 գյուղերում 6 տարիների ընթացքում կստեղծվեն 176 համայնքային նախագծեր, կանանց 60%-ը կունենա աշխատանք և անվճար կրթություն «Armenian Code Academy»-ում։ Այս խնդիրը լուծելու համար «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է «Հարեհաս» դրամահավաքի նախագիծը՝ արդեն հավաքելով 10 մլն դրամ՝ առաջին 2 գյուղերի համար։ Ճկուն զարգացման ծրագիր՝ հարմարեցված ամեն գյուղի խնդրի լուծմանը. Ամեն գյուղի դասընթացը կազմվելու է առանձին՝ կախված տվյալ գյուղի խնդրից։ Խնդիրները բացահայտվելու են գյուղապետարանի և գյուղացիների հետ համատեղ։ Մշակվելու են կրթական դասընթացներ ու բիզնես նախագծեր՝ վերահսկվելով մենթորների կողմից հաջորդող 3 տարիների ընթացքում։ Ամեն գյուղում անցկացվելու է 3-ամսյա ինտենսիվ դասընթաց տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Անվճար կրթության հնարավորություն «Armenian Code Academy»-ի հետ համատեղ։ Մշտական կապ շահառուների հետ։ «Հարեհաս» ծրագրում կիրառվելու են նաև վալդորֆյան և քննադատական մանկավարժության հիմնադիրներ Ռուդոլֆ Շտայների և Պաուլո Ֆրեյրեյի մեթոդները։ Միացե՛ք. միասին տարածենք մեր ազդեցությունը Գեղարքունիքի մնացած գյուղերում։ «Հարեհաս» զարգացման ծրագիր Երևան, 2025 թ․Ավելին12:3527.02.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Դաժան խոշտանգումներ՝ Բաքվի բանտում. Ռուբեն Վարդանյանի լուսանկարը ցնցել է ՀայաստանըՀայլուր 12։30 Դաժան խոշտանգումներ՝ Բաքվի բանտում. Ռուբեն Վարդանյանի լուսանկարը ցնցել է ՀայաստանըԱվելին12:3027.02.25 -
ՔաղաքականԱՄՆ դեսպանատան գրառումը՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ոգեկոչել է 1988 թվականին Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը: «Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,-նշված է դեսպանատան գրառման մեջ:Ավելին12:2527.02.25 -
ՀասարակականՀերթական մահվան դեպքը` պլաստիկ վիրահատության հետևանքով. Անուշ ՊողոսյանՄ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին Ուիգմորում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:Ավելին12:1527.02.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր. Արմավիրում «Lada Priora»-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսԱյսօր՝ փետրվարի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Դ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոեմքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ դեպի երևան ընթանալիս՝ Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը և ըստ քաղաքաիների օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վիրվորներից Վահան Կ.-ն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Վահան Կ.-ն գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին12:0027.02.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 27.02.2025Մամուլի տեսություն 27.02.2025Ավելին11:5027.02.25