Լրահոս
Քաղաքական
21:19
26.02.25
236

Թրամփի վարչակազմի հետ աշխատում է ՀՅԴ-ն՝ արցախցիների և ռազմագերիների վերադարձի հարցերով

 

135-ամյա Դաշնակցության 35-րդ ժողովն է այսօր սկսվել Երևանում: Չորս տարին մեկ տեղի ունեցողը ժողովը կուսակցության բարձրագույն ժողովն է: Դրան մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչներն աշխարհի մի քանի տասնյակ երկրներից: Առաջիկա օրերին նրանք ընտրելու են կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի անդամներին: Ովքեր էլ լինեն Բյուրոյի կազմում, Դաշնակցությունը խոստանում է՝ Հայ Դատի, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացից երբեք չի հրաժարվելու: