Լրահոս

2025-02-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ ասելիքը կարող է վնասակար լինել հենց գերիների համար. Հակոբ Արշակյան․ News.am
    Գերիների հետ կապված հայտարարություններ արդեն հնչել են, ես դրանց որեւէ բան չեմ ցանկանում ավելացնել եւ չեմ ցանկանում ավելացնել ոչ թե նրա հաար, որ ասելիք չկա, այլ նրա համար, որ իմ ասելիքը կարող է վնասակար լինել հենց նրանց՝ գերիների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան՝ խոսելով Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների մասին: «Այսօր շատ է նաեւ խոսվում, որ արձագանք չկա, եւ այլն, եւ այլն, ես ուզում եմ ասեմ, որ սիրելիներս, արձագանքը չի կարող ինքնանպատակ լինել կամ ասենք պատվախնդրության հարց լինել, արձագանքը պետք է լինի էնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներով, որպեսզի չվնասի, վնաս չհասցնի, արդեն իսկ շատ վատ իրավիճակը էլ ավելի չվատթարացվի: Սա է իրականում սկզբունքը, որը որդեգրել ենք եւ պիտի խնդրեմ, որ բոլորը այս սկզբունքով առաջնորդվեն, մեր սկզբունքն է չվնասել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ փաստաբանը ահազանգել էր, որ կտրուկ վատացել էր Վարդանյանի ինքնազգացողությունը: Դատավարության ժամանակ արված լուսանկարներում էլ երևում էին խոշտանգումների հետքերը։
    20:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է հիմնարկ թմրամիջոց բերելու համար
    Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 27-ին բնակելի գոտում ծառայության անցնելուց առաջ անձնական խուզարկության են ենթարկել Է․ Ն․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով 3 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 4,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող զանգվածներ։ Ենթասպան ձերբակալվել է «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
    20:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան
    Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    19:52
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ավելի մեծ ամոթ չի լինում. գերիներին խոշտանգելով՝ Բաքուն նվաստացնում է հայերին
    Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատից հրապարակված լուսանկարներն ու նրա փաստաբանի ահազանգը՝ Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգների մասին, անզորության զգացողություն են առաջացնում Հայաստանում: Իրավապաշտպանները պահանջում են միջազգային հանրության կոշտ արձագանքը՝ Բաքվի խոշտանգումներին:
    19:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանում գտնվող ավտոտեխսպասարկման կետում
    Փետրվարի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է 18։36-ին։
    19:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Չաղ Ռուստամի» ազատ արձակումը կբողոքարկվի. դատախազություն․ News.am
    Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցի Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
    19:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու կռվելուց ես խոսում․ սիրուն չի, Սարիկ ջան․ Արտյոմ Ղարաղազարյան
    Սարիկ ջան, քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու կռվելուց ես խոսում. այս համապատկերում հեչ սիրուն բան չի ստացվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը: «Սիրուն չի, Սարիկ ջան.... Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում և հասարակության շրջանում, երբ անձն արտահայտվում է առանց երկար-բարակ մտածելու։ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, երբ հայտարարում է, որ մարդիկ չեն կռվել, դրա համար են Արցախը հանձնել, ի՞նչ տրամաբանությամբ է այդ արտահայտությունն անում, որպես փրկի՞չ շեֆի, որպես դատավո՞ր կռված տղերքի, որպես ի՞նչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պարոն Մինասյանն անձամբ ռազմի դաշտում չի եղել։ Արժի՞ արդյոք, թեկուզ որպես քաղաքապետի թեկնածու, այս օրերին արծարծել մի թեմա, որից լավ չես հասկանում։ Քո շեֆն ամբողջ օրը խաղաղությունից է խոսում, դու կռվելուց ես խոսում։ Ու էս համապատկերում հեչ սիրուն բան չի ստացվում, թե ձեզ համար, թե լսողների»,-գրել է նա:
    19:06
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանում է
    ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ընթացքը՝ անդրադարձ է կատարվել նախորդիվ իրականացված աշխատանքներին, նախանշվել են առաջիկա անելիքները: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
    19:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահ Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Արգենտինա և Ուրուգվայ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կգտնվի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
    18:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր աղետի տագնապ. Հայաստանի ու Ադրբեջանի համար 100 % ընդունելի առաջարկ ունի Փաշինյանը
    Հայլուր 18։30 Նոր աղետի տագնապ. Հայաստանի ու Ադրբեջանի համար 100 % ընդունելի առաջարկ ունի Փաշինյանը
    18:27
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ե՞րբ Թրամփը պետական ​​այցով կմեկնի Մեծ Բրիտանիա. Sky News
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեկ տարվա ընթացքում պետական ​​այցով ժամանել Միացյալ Թագավորություն՝ հանդիպելու միապետ Չարլզ III-ի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մեկ տարվա ընթացքում սպասվում է Դոնալդ Թրամփի պետական ​​այցը՝ թագավորի հետ հանդիպելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ըստ լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հավանաբար, Թրամփին կհանձնի Չարլզ III-ի հրավերի նամակը հինգշաբթի օրը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հինգշաբթի ժամանել է ԱՄՆ՝ բանակցելու ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ԱՄՆ մաքսատուրքերը, Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը և Չագոս արշիպելագի ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու գործարքը:
    18:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Վարդանյանի ներկայիս հիրավի հեռատես ու հարգանքի արժանի կեցվածքը ինձ չի զարմացնում. Գևորգ Դանիելյան
    Արդադարադտության նախկին նախարար, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է. «Թե ինչու է, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը թիրախավորվել ադրբեջանական շինծու դատավարությամբ, դժվար չէ կռահել, թեպետ՝ մյուսների վիճակն էլ գրեթե նույնն է։ Թե ինչու է ադրբեջանական իշխանությունը դա անում բացահայտ, չթաքցնելով կտտանքների հետքերի տեսարանները, դա էլ է հասկանալի։ Հասկանալի է նաև, թե ինչու են մեր սրտացավ հայրենակիցները ակամա սահմանափակվում միայն զգացմունքային արձագանքներով, խորքային խնդիրները չնկատելուն միտված այդպիսի միակողմանի մթնոլորտ ձևավորելը՝ քաղտեխնոլոգիայի տեսանկյունից, առանձնակի բարդություն չի ներկայացնում։ Այլ է խնդիրը հայրենական իշխանությունների մասով, ըստ էության, ոչ ոք չի ակնկալում, որ իրենք կկարողանան ազատ արձակել բացառապես ազգային ազատագրական օրինական պայքարիմ մասնակից նախկին պաշտոնյաներին, բայց և չի ակնկալում, որ բավարարվեն ընդամենը կտտանքների ակնհայտ փաստերն արձանագրելով։ Հանրային իշխանությունների պատասխանատվությունը հենց այս փուլում չափազանց մեծ է, քանզի բուն մեղադրանքը ուղղված է ոչ այնքան ռազմագերիներին, որքան մեր Երկրի ողջ քաղաքականությանը, դրա ներկա և նախկին պատասխանատուներին և, վերջապես՝ Երկրի հետագա պատասխանատվությանը։ Միջազգային կոչված ամորֆ կառույցների աջակցությամբ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն ծախու պատմաբանների, այլև արդեն շինծու դատավարությամբ անվարան կեղծում են անցած տարիների ողջ պատմությունը, Հայաստանից կերտում են ֆաշիստական երկրի համբավ, ինչը չի կարող, մեղմ ասած, անհետևանք մնալ։ Արդեն հիմա հարկ է միջազգային բոլոր գործիքակազմով բարձրաձայնել այդ խնդիրը, գոնե հասնել նրան, որ հստակ ձևակերպվի, արձանագրվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։ Հ.Գ. Ռուբեն Վարդանյանի ներկայիս հիրավի հեռատես ու հարգանքի արժանի կեցվածքը ինձ չի զարմացնում, մի շրջան մենք միասին եղել ենք Գերագույն Հոգևոր Խորհրդի աշխարհիկ անդամներ, ուստի անձամբ գիտեմ, թե ով ով է»։
    18:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Առաջիկայում տնտեսական ակտիվության տեմպն էլ ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ 1. ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%` 4.3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։ Առաջիկայում ակնկալվում են տնտեսական ակտիվության էապես ավելի ցածր տեմպեր, քան արձանագրվել է 2024-ին (կգործի նաև այսպես կոչված բազայի էֆեկտը՝ 2025-ի ցուցանիշները կհամեմատվեն 2024-ի՝ ոսկու վերաարտահանման գործոնի հաշվին արձանագրված բավական բարձր ցուցանիշների հետ)։ 2. Արձանագրվել են խոշոր բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների գծով։ Ինչպես արտահանման, այնպես էլ արդյունաբերության ծավալներն էականորեն նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության (ոսկու վերաարտահանման) ծավալների էական նվազմամբ։ Իրականում արտահանման, ինչպես նաև արդյունաբերության ծավալների նվազումը սկսել էր դեռևս նախորդ տարվա կեսերից: Սակայն խոշոր բացասական ցուցանիշները սկսում են արձանագրվել, երբ ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածներում արձանագրված բարձր ցուցանիշների հետ։ Արդյունքում այս տարվա առաջին ամիսներին ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման և ներմուծման աճի ցուցանիշները կլինեն բացասական։ 3. Պետական բյուջեի եկամուտների աճը 2025-ի հունվարին բավական բարձր է եղել՝ կազմելով 29.4%, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսվա ցուցանիշն ընդամենը 0.8% էր: Բարձր աճը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունվարին բյուջեի եկամուտների աճի տեմպը կտրուկ դանդաղել էր։ Հետևաբար, եկամուտների աճի բարձր տեմպը հետագա ամիսներին չի պահպանվի, քանի որ ցածր բազայի առկայությունը հատուկ է եղել միայն նախորդ տարվա սկզբին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
    17:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ալաշկերտ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
    Էդգար Թորոսյանը ստանձնել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Էդգար Թորոսյանը 2023 թվականին գլխավորել է «Շիրակ», 2022-ին և 2018-ին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբները։ Մասնագետը 2024 թվականի հուլիսից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։
    17:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ զինված ուժերը կստանան հեռահար հիպերձայնային զենք. Defense News
    ԱՄՆ զինված ուժերը մինչև 2025 ֆինանսական տարվա վերջը կստանան հեռահար հիպերձայնային զենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը՝ վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրին։ Ըստ հրապարակման՝ խոսքը վերաբերում է ցամաքային բազավորման հիպերձայնային հրթիռներին, որոնք պետք է համալրեն 17-րդ հրետանային բրիգադի սպառազինությունը։ Նշվում է, որ զենքը պետք է տեղակայվեր դեռ մինչև 2023 թվականի աշունը, սակայն դա տեղի չի ունեցել փորձարկումների ժամանակ հայտնաբերված խնդիրների պատճառով։ 2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնն, ի վերջո, հայտնել էր ԱՄՆ Տիեզերական ուժերի ռազմակայանից ոչ միջուկային հիպերձայնային հրթիռի հաջող թեստային արձակման մասին: Defense News-ը նշում է, որ ԱՄՆ-ն մրցավազքի մեջ է մտել ինչպես հիպերձայնային հրթիռների արտադրության, այնպես էլ նման հրթիռներից պաշտպանող համակարգեր ստեղծելու հարցում. Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն մշակում և փորձարկում են հիպերձայնային զենքեր։
    17:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետական մարմինները մատը մատին չեն խփում․ ո՞ւր գնաս, ումից ի՞նչ պահանջես․ Հովհաննես Իշխանյան
    Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է. «Համաշխարհային ազգ լինելն այլընտրանք չունի 8 օր ա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը Բաքվում հացադուլի մեջ ա, որ մոլորակի վրա ապրող ազգերից մեկին ազատի։ Բայց տանջվում ա։ Ու՞ր գնաս, ումից ի՞նչ պահանջես։ Հայաստանի կառավարություն ու ԱԳՆ գնաս։ Գնալն արդեն աբսուրդ ա, որ պետական մարմինները մատը մատին չեն խփում․ մեռնի էլ ավելի կուրախանան։ ՄԱԿ գնաս։ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները Ադրբեջանի ագրեսիայի դեմ սկի բանաձև չընդունեցին։ ԵՄ գնաս։ ԵՄ-ն միջնորդն էր Արցախի հանձնման։ Նավթը հայից թանկ ա էնտեղ։ Ֆրանսիայի դեսպանատուն գնաս։ Ֆրանսիայի դեսպանը դառել ա ՔՊ-ի պատգամավոր։ Ռուսաստան գնաս։ Ռուսաստանն անելու բան ունենար, Արցախի անկման օրը կաներ։ ԱՄՆ դեսպանատուն գնաս։ ԱՄՆ-ն էն ժամանակ Արցախը տալով էր զբաղված, հիմա զբաղված ա ուժի, ագրեսիայի պաշտամունքը մեծացնելով։ Բա ի՞նչ անես։ Էնքան վիզ դնես մինչև ինքդ դառնաս աշխարհում որոշումներ կայացնող, որ քո մարդն էս օրը չըկնի էն էլ քեզ պաշտպանելու համար։ Երբ դառնաս, դու էլ մյուս ազգերի Ռուբեն Վարդանյաններին տեր կկանգնես։ Ռուբեն Վարդանյանի արած բոլոր քայլերը համապատասխանում են համաշխարհային ազգի ներկայացուցչի արածներին․ մենակ համաշախրահային ազգից կարող էր դուրս գար միլիարդատեր, որ ինքն իրան զոհեր հանուն մյուսների։ Էն պահին, երբ ազատվի Ռուբեն Վարդանյանը, էդ պահին ազատվելու են հայերը՝ դառնալով երկիր մոլորակի բնակիչների արդարության պաշտպանները։ Սա, իհարկե, չի նշանակում, որ էս իրավիճակում դռնեդուռ չպետք է ընկնել: Պետք է, էն մտքով ու կեցվածքով, որ վաղ, թե ուշ էս դռնեդուռն ընկնելու արդյունքում էնպիսին կլինենք, որ այլևս դռնեդուռ ընկնելու կարիք չենք ունենա: Ինչպես դա անում են բազմաթիվ հրաշալի խմբեր, ու Բաբոն տեր ա-ն, վաղը ժամը 12:30 Կառավարության շենքի դիմաց: Ես ներկա»:
    17:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բռնության քաղաքականության շրջափուլերը հայերի նկատմամբ շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ. սեպտեմբեր. ԱԳՆ հայտարարությունը՝ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի կապակցությամբ
    «1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։
    16:45
    27.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Նախագահի «ռուսամետ» թեկնածուին ազատ է արձակել Ռումինիայի դատախազությունը
    Ռումինիայի գլխավոր դատախազությունը ազատ է արձակել չորեքշաբթի բերման ենթարկված Կալին Ջորջեսկուին: Քաղաքական գործչին 6 մեղադրանք է առաջադրվել: Ըստ տեղական մամուլի՝ իրավապահները խուզարկության ժամանակ նրա տանը միլիոնավոր դոլարներ ու զենք էին գտել:
    16:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով
    Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։ «Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող փաստ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում: «Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։
    16:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրեցի երիտասարդը իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը
    Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը մոտը և տանը ապoրինի պահում է զենք-զինամթերք: Նա հրավիրվել է մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ տանը պահում է գազային ատրճանակ, որը պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում երիտասարդը ննջասենյակից ներկայացրել է ապօրինի պահվող «Մակարովի» նմանվող գազային ատրճանակ: Գյումրեցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
    16:00
    27.02.25
    Ավելին