Լրահոս

2025-02-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար․ Թաթոյան
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է: Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորներին` չկռվելու համար` այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց: Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր: Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում: Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար: Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր` Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել` հիմքում դա դնելով»։
    23:58
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Եթե Թուրքիան սահմանի բացման նախապայման դնի, մենք պետք է 2 անգամ ավելի շատ դնենք». Մակարյան
    «Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավար Գագիկ Մակարյանը խոսեց Թուրքիա-Հայաստան սահմանների բացման մասով Թուրքիայի ունեցած դիրքորոշման վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը։ Մակարյանը նշեց, որ սահմանի բացման պարագայում Թորքիան կարող է տրանզիտային անցումներից շահավետություն ունենալ և անցումների համար որոշակի տոկոսներով գումար գանձել։ «Թուրքիան փորձելու է տնտեսական շահով մեզ թուլացնել, իսկ մենք պետք է պահենք մեր զգոնությունը այս առումով»։ Նրա խոսքով, եթե Թուրքիան այս գործընթացում նախապայման է դնում, ապա հայկական կողմը ևս պետք է այդպիսի գործելաոճ որդեգրի։ «Եթե Թուրքիան նախապայման դնի, մենք պետք է երկու անգամ ավելի շատ նախապայման դնենք, Երկխոսությունը թող գնա նախապայմանների շուրջ, ո՞վ ասեց, որ Թուրքիան ինչ ասի մենք պիտի համաձայնենք»,- ընդգծեց Մակարյանը։ Բացի այդ կենտրոնի ղեկավարը նշեց, որ սին են այն տեսակետները, թե Թուրքիան իրեն անտարբեր է պահում և սահմանի բացումը իրեն հետաքրքիր չի։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում։
    23:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական քաղաքական հալածանքները․ հայտարարություն
    Հայկական սփյուռքի խոշորագույն կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի վերջ դրվի բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հալածանքներին։ «Որպես աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքի կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ՝ մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու համար աշխարհահռչակ հայ բարերար, հայազգի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական քաղաքական հալածանքները։ 18 ամիս գերության մեջ լինելով զարհուրելի պայմաններում և մեղադրվելով 2020 թվականի պատերազմի և դրա հետևանքների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին լինելու համար ադրբեջանական պետության դեմ հանցագործություններ կատարելու մեջ՝ պարոն Վարդանյանը վերջերս հացադուլ է հայտարարել։ Նրա մտադրությունն է ընդգծել միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու համար իր հիմնարար իրավունքի հետագա խախտումները՝ հանուն արդար դատավարության, որը կհամապատասխանի արդարադատության միջազգային օրենքներին: 2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճ հեռախոսազրույցում պարոն Վարդանյանը նկարագրել է Ադրբեջանի կողմից պատշաճ ընթացակարգերի և միջազգային չափանիշների կոպտագույն խախտումները։ Նա նշեց լուրջ ընթացակարգային խախտումները, որոնք խաթարեցին դատավարությունը և պնեց, որ իր հանդեպ հալածանքները ավելի լայն ջանքերի մի մասն է` քրեականացնելու համար Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայերին սատարող կամ համերաշխություն են ցուցաբերում հայերին: Պարոն Վարդանյանը պատմել է անազատության մեջ իր հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, նրա մասին, որ իրեն ստիպել են ստորագրել կեղծված գործերի նյութերը և զրկվել պաշտպանություն պատրաստելու իրավունքից. դրանք մարդու իրավունքների ոտնահարման և մեղադրական դատավճիռ ապահովելու համար Ադրբեջանի կիրառած սոսկ մի քանի մարտավարություններից են: Ցավոք սրտի, հայ բանտարկյալների նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ պարոն Վարդանյանի նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին անպատասխան մնաց, ինչը էլ ավելի լուրջ հետևանքների հանգեցրեց։ Վարդանյանի ներկա հացադուլը ոչ միայն բողոք է, այլ նաև ահարկու նախազգուշացում. շարունակական լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական ազատազրկվածների վիճակը: Մենք կոչ ենք անում ձեզ վճռական դիրքորոշում ընդունել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու համար արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ ուշ չէ։ Մենք խնդրում ենք ձեզ պահանջել. — Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար — Անհապաղ և մանրակրկիտ քննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների համար՝ արդար դատավարության վերաբերյալ։ — Դատական ​​վարույթների թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ապահովելով անկախ միջազգային դիտորդների և օրինական ներկայացուցիչների հասանելիությունը: — Հրատապ գործողություններ՝ Ադրբեջանին ստիպելու կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հալածանքները։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր վճռական գործողություններին այս հրատապ խնդիրը լուծելու համար և մեծապես կգնահատենք ձեր ժամանակին հաղորդել մեզ ձեր ջանքերի և արդյունքների վերաբերյալ: Հարգանքով՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն «Ազնավուր» հիմնադրամ «Աֆեյան» հիմնադրամ «ԱՐԲԱՆԵ» համահայկական ծրագրերի հիմնադրամ Հովնանյան ընտանիքи հիմնադրամ Օրրան Teach For Armenia Իրավական պաշտպանության հայկական ճակատ Թուֆենկյան հիմնադրամ «Մենք ենք մեր սարերը»,- ասված է միջազգային հանրությանն ուղղված կոչում։
    23:30
    27.02.25
    Ավելին
  • Միջազգային
    Ճակատագրական 6 ժամ՝ Ստամբուլում. Պուտինին դուր են գալիս Վաշինգտոնի հետ շփումները
    Ստամբուլում ավելի քան 6 ժամ տևած բանակցությունների արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա: Միայն հայտնի է, որ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների պատվիրակություններքը լքել են Ստամբուլում Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրը, որտեղ ընթանում էին բանակցությունները՝ Ռուսաստանում ու ԱՄՆ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունները վերաբացելու շուրջ:
    23:15
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տուգանքների նախընտրական մեղմացում. վարորդների միավորներն ուզում են 9-ից դարձնել 13
    Վարորդների տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախագիծը խորհրդարանական ընդդիմությունը նախընտրական քայլ է համարում՝ ընտրողներին սիրաշահելու համար: «Հայաստան» խմաբկցության պատգամամավր Գեղամ Մանուկյանին կասկածելի է թվացել, որ նախագծի համահեղինակները ծառայողական մեքենաներով շրջող Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահն են, նաև նախկինում ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, այժմ պաատգմավոր՝ Արմեն Խաչատրյանը:
    23:00
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գնաճի կրիտիկական մակարդակ. քաղաքացիները դատարկ գրպաններով են պատասխանում Փաշինյանի թվերին
    Գնաճը տնտեսական աճի ցուցանիշ է. սա է Հայաստանի ղեկավարի պատասխանը բոլոր դժգոհություններին: Ապրանքների գները միջինը 2-3 անգամ բարձրացել են: Մարդիկ կան, որ պարտքով փող են վերցնում խանութից առաջին անհրաժեշտության ապրանքները առնելու համար, բայց անփոփոխ են աշխատավարձերը, ինչը տնտեսագետների խոսքով էլ ավելի տեսանելի ու անհաղթահարելի է դարձնում գնաճը:
    22:52
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՊԵԿ նախագահը կգործուղվի Վրաստան
    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մարտի 5-7-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի): ՊԵԿ նախագահը Թբիլիսի կգործուղվի՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
    22:45
    27.02.25
    Ավելին
  • Տնտեսական
    Ռուբլին աճ է գրանցում. հնարավոր է՝ դոլարի, եվրոյի և ռուբլու բալանսը վերականգնվի
    Ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական ռուբլու գահավիժումը, կարծես, կանգ է առնում: Ռուբլու աննշան արժևորումը տնտեսագետները պայմանավորում են Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ, որը բոլորովին նոր իրավիճակ կարող է ստեղծել համաշխարհային տնտեսությունում: Կանխատեսումներ կան, որ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ առաջիկայում կարող է որոշակիորեն բալանսավորվել:
    22:35
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբդուլլահ Օջալանը PKK–ին կոչ է արել զինաթափվել
    Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր զինյալ խմբավորմանը վայր դնել զենքերը, լուծարվել՝ Թուրքիայի հետ խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press–ը: Թուրքիայում բանտից ուղարկված իր ուղերձում Օջալանն ասել է, որ կուսակցությունը պետք է համագումար անցկացնի և որոշի լուծարվել։ «Գումարեք համագումարը և որոշում կայացրեք։ Բոլոր խմբավորումները պետք է զենքերը վայր դնեն, իսկ PKK-ն պետք է լուծարվի», - ասել է Օջալանը հայտարարության մեջ, որն ընթերցել են քրդամետ կուսակցության քաղաքական գործիչները, որոնք օրվա սկզբին այցելել են Օջալանին: 75-ամյա Օջալանը 1999 թվականից բանտարկված է Ստամբուլի մերձակայքում գտնվող կղզում գտնվող բանտում:
    22:30
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Նա գտել է Ադրբեջանին բավարարելու նոր բանաձևը. Փաշինյանի վտանգավոր հրաշագործությունը
    Դեժավյու է առաջացնում Փաշինյանի՝ չորեքշաբթի արած հայտարարությունը՝ առաջարկ է արել Բաքվին, որ ընդունելի է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Վերլուծաբանները հիշեցնում են, որ Արցախի հարցով էլ Փաշինյանը մի լուծում էր փնտրում, որ պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար. Արցախը հայաթափվեց:
    22:20
    27.02.25
    Ավելին
  • Իրավական
    Երևանում թալանել են ՔԿ հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչության պաշտոնյայի «Lexus»-ը
    Փետրվարի 25-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Կարեն Փթուկյանը, ով հայտնել է, որ թալանել են իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Տեղում Կ. Փթուկյանը ոստիկաններին հայտնել է, որ փետրվարի 24-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08:10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակի ավտոկայանատեղիում կայանված՝ իրեն պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ իրեն պատճառելով նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փթուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին պետն է, ով օրերս Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
    22:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը
    Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Ըստ աղբյուրի՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
    22:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց. հայտարարություն
    Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 3-ից: Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
    21:45
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բա ըտենց կլինի՞, ընկերներ. փող «քերելու» նոր տեղ կամ Փաշինյանը հասավ կրիպտոարժույթին
    Կրիպտո-գործարքները վերահսկելու նախագիծ է այսօր հաստատել կառավարությունը: Նախագիծը մշակվել է այն բանից հետո, երբ Փաշինյանն իմացել է՝ ինչ է կրիպտոչենջը ու հետաքրքրվել, թե ինչպես են իրենք վերահսկում կրիպտո-առքուվաճառքը:
    21:30
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տելեգրամյան էջի միջոցով թմրաշրջանառության երեք դեպք է բացահայտվել
    Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Ոստիկանության հաղորդմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրանյութով և ծխախոտի տուփի մեջ լցված մարիխուանա։ Օտարերկրացիներից երկուսը ձերբակալվել են, ձեռնարկվում են միջոցառումներ երրորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Փետրվարի 13-ին Կումայրիի համայնքային ոստիկանները Սողոմոն Թեհլերյան փողոցում, այս դեպքում` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը 14 հազար դրամով ձեռք է բերել նույն էջի միջոցով` անձնական օգտագործման համար։ Հաջորդ օրը, փետրվարի 14-ին, նույն փողոցում և նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա մեկ այլ երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ։ Երիտասարդը հայտնել է, որ այն ևս ձեռք է բերել տելեգրամյան նույն էջի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    21:15
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եվս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ․ Բաբայան
    Փաստաբան Արսեն Բաբայանն իր էջում գրում է․ «Այսօր դատավոր Արամյանի նախագահությամբ ևս մեկ քայլ առաջ անցանք «վարչական հսկողություն» խափանման միջոցի ճիշտ նպատակով կիրառելու ուղղությամբ: Մասնավորապես, փաստաբան Նարե Նոնարչյանի միջնորդության բավարարմամբ դատարանն արձանագրեց, որ այդ խափանման միջոցի կիրառման համար էլեկտրոնային սարքերի (բրասլետ) կիրառումը չպետք է լինի ինքնանպատակ եւ այն դեպքում, երբ խափանման միջոցի պայմաններում չկան այնպիսի սահմանափակումներ, որոնց հսկողությունը պահանջում է այդ բրասլետը, ապա այն չպետք է կիրառվի: Թեև Մեսրոպ Եսայանն ընդհանրապես չպետք է ենթարկվեր քրեական հետապնդման, սակայն այդ խափանման միջոցի նպատակային եւ իրավաչափ կիրառման իմաստով սա իրապես մեկ քայլ առաջ է»:
    21:05
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչպես են գողերը մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի բնակարան. մանրամասներ․ ArmLur
    Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից: Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
    21:00
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Պուտինի բանավոր ուղերձը
    ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը՝ երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Էրդողանը Մատվիենկոյին ընդունել էր Ստամբուլում՝ Դոլմաբահչե պալատում։ Մատվիենկոն փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։ «Դաշնության խորհրդի նախագահը Թուրքիայի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը՝ երկկողմ հարաբերությունների և ընթացիկ միջազգային օրակարգի վերաբերյալ: Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների և երկու երկրների ղեկավարների որոշումների կատարման ուղղությամբ համատեղ աշխատանքի մասին ձեռք բերված պայմանավորվածության մասին»,- ասվում է հայտարարության մեջ: Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին ռուսական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։
    20:45
    27.02.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Հայ-թուրքական սահմանը բացվո՞ւմ է. ինտրիգային լուրեր, մռայլ և խանդավառ կանխատեսումներ
    Հայլուր 20։30 Հայ-թուրքական սահմանը բացվո՞ւմ է. ինտրիգային լուրեր, մռայլ և խանդավառ կանխատեսումներ
    20:30
    27.02.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքերը գրկաբաց սպասո՞ւմ են. հայ-թուրքական սահմանի գինը որոշվում է Անկարայում և Բաքվում
    Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգն էլ է շարունակում մշուշոտ մնալ: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը չի հաստատում մամուլում հայտնված տեղեկությունը, թե մարտի 1-ին բացվելու է հայ-թուրքական 32 տարի փակ սահմանը: Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Թուրքիայի որոշմանն են սպասում:
    20:20
    27.02.25
    Ավելին