Լրահոս
Հասարակական
14:00
27.02.25
411

Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: