Լրահոս
Քաղաքական
19:52
27.02.25
404

Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Img default alt hy

Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումը սկսել Տավուշից, փոխվարչապետը պատասխանել է՝ ընդհանուր կոնսենսուսային որոշում է։

Գրիգորյանը նշել է, որ ժամկետների մասին դեռ հստակություն չկա։ Նա նաև տեղեկացրել է, որ դեռ հարցեր կան քննարկելու հանձնաժողովների ֆորմատով:

Ջերմուկի հատվածում սահմանազատում իրականացնելու հնարավորության հարցին, փոխվարչապետ Գրիգորյանը պատասխանել է․ «Դեռ չի կարող պատասխանել»։