Լրահոս
Իրավական
19:15
27.02.25
376

«Չաղ Ռուստամի» ազատ արձակումը կբողոքարկվի. դատախազություն․ News.am

Img default alt hy

Դատախազությունը կբողոքարկի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամ»-ի ազատ արձակումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցի Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։