Լրահոս

2025-03-01
  • Քաղաքական
    Հաստատ Քոչարյանը չի տվել իշխանությունը Փաշինյանին. ո՞վ, ինչո՞ւ է լարում դրությունը ընդդիմադիր թևում
    2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններով կանխվել է երկիրը փաշինյանական տիպի մտավոր կառուցվածք ունեցող խմբակին հանձնելու գործընթացը: Այդ մասին «5-րդ ալիքի» եթերում համոզմունք է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը: Հարցազրույցում Բագրատ Միկոյանը անդրադարձել է նաև երկրորդ նախագահի վերջին մեծ ասուլիսից հետո նրա դեմ քարոզչությանը, որին, ըստ նրա, միացել են նաև ՀՀԿ-ամերձ շրջանակները:
    21:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լարված իրավիճակ՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ
    ՖԱՖ անդամները կրկին պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մելիքբեկյանի հրաժարականը։
    21:38
    01.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Հասուն տղամարդու ապտակ՝ փոքր տղային. արձագանքներ՝ Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպմանը
    Թրամփ-Զելենսկի-Վենս սկանդալային բանավեճից վիրավորված են ուկրաինացիները: Նրանք պնդում են, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի պահվածքը անարգալից է եղել ոչ միայն Զելենսկիի, այլև ուկրաինացի զինվորների ու ժողովրդի նկատմամբ: Ռուսները շնորհակալ են Թրամփին, իրենց խոսքով, Զելենսկիին վերջապես տեղը դնելու համար:
    21:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դժվար է պատկերացնել՝ ինչերի միջով է անցնում Ռուբենը․ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում «Ազատության» հրապարակում
    Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: «Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։ Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։ Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։ Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։ Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ...»,- գրել է նա:
    21:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 34-ամյա վարորդը «BMW X5»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել
    Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    21:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վազաշենի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ. Ոսկան Սարգսյանն ահազանգում է
    Իջևան համայնքի Վազաշեն գյուղից տեղեկացա, որ Վազաշենի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները այդ հողերի մի մասում ամեն տարի ցորեն են ցանում: Այս մասին ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Այդ հողերը Ադրբեջանի վերահսկողության տակ են 30 տարի։ Ադրբեջանական զինուժի վերհասկողության տակ են գտնվում նաև Իջևան համայնքի Բերքաբեր, Նոյեմբերյան համայնքի Կոթի, Դովեղ Բարեկամավան, Բերդավան, Բերդ համայնքի Մովսես և այլ գյուղերին պատկանող հողեր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նախկինում տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզից ընդհանուր ինչքա՞ն տարածք է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզի տարածքից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մակերեսի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ համարվում է սահմանային գոտի, իսկ պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ հարող սահմանային գոտու հատվածը համարվում է սահմանային շերտ: Նշված տարածքները համարվում են հատուկ նշանակության հողեր: Համաձայն ՀՀ կառավարության «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշման 1-ին կետի ժ) ենթակետի, հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով պետական լիազոր մարմիններ են սահմանվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հետևաբար, առաջարկում եմ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան գերատեսչությանը»»։
    20:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վախերի դարպասը բացվո՞ւմ է. տագնապ և հույսեր՝ հայ-թուրքական սահմանին
    Հայլուր 20։30 Վախերի դարպասը բացվո՞ւմ է. տագնապ և հույսեր՝ հայ-թուրքական սահմանին
    20:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սկանդալային նոր ձայնագրություն․ եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում, ծխում եք
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում սկանդալային ձայնագրություն է հրապարակել: Ձայնագրության մեջ, ինչ-որ անձինք վարորդներին ապօրինի հրահանգներ են տալիս։ Նրանց հրահանգում են չվարել ավտոբուսները, եթե անգամ 1 ուղևոր չի վճարում ուղեվարձը։ «Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում, ծխում եք»,-ձայնագրության մեջ նման հրահանգ են տալիս վարորդներին։ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհակալություն Ձեզ միասնական ու համախմբված լինելու համար։ Լսե՛ք ու համոզվեք, որ վարորդները ստանում են ապօրինի ու պարտադրված հրահանգներ։ Վարորդներ ջան, Տղերք ջան ապրե՛ք, բայց նաև հասկացեք, որ էս մարդիկ ձեզ օգտագործում են սեփական գրպանները լցնելու համար»,-ձայնագրությանը կից գրել է Գևորգ Ստեփանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    20:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած վթարից
    Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
    20:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ Պահքը
    Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (1-ին դ․) և Կյուրեղ Երուսաղեմացին (4-րդ դ․): Բուն Բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիները և Ծաղկազարդի տոնը միասնաբար կազմում են Մեծ Պահքի «Ոսկե շղթան»: Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով»,-ասված է հաղորդագրության մեջ։
    19:45
    01.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հենց մտավ Լեննական, ոտքը կպոկեմ. Փաշինյանին մերժում են, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ գովում
    Գյումրիից քայլարշավով Երևան հասած ու իշխանափոխություն արած Փաշինյանը հնարավո՞ր է մարտի վերջին նույն հաղթարշավով Գյումրի վերադառնա՝ որպես հանրապետության երկրորդ քաղաքի իշխող ուժ:
    19:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում փլատակների տակից դուրս է բերվել ավելի քան 20 զոհվածի դի
    Փրկարարները Գազայի հատվածում վերջին երկու օրերին փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 20 զոհվածների մարմիններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: «Վերջին երկու օրերին Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 23 զոհվածների մարմիններ, որոնցից 21-ը դուրս է բերվել փլատակների տակից: Եվս երկու մարդ մահացել է, իսկ 48-ը վիրավորվել են»,- նշվում է հաղորդագրությունում: Այսպիսով, Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 48 հազար 388-ի, վիրավորվել է 111 հազար 803 մարդ: Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը գործում է հունվարի 19-ից: Այն հաստատվել է իսրայելցի պատանդներին պաղեստինցի կալանավորներով փոխանակելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումներն ազատ են արձակել ողջ մնացած 30 պատանդների և իսրայելական կողմին են փոխանցել 8 զոհվածների մարմինները։ Փոխարենը Իսրայելն ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների: Իսկ իսրայելական բանակը լքել է Գազայի հատվածի ներքին շրջանները: Ներկայումս ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ է մնում 59 պատանդ: Պաշտոնական տեղեկություններով՝ նրանց գրեթե կեսն արդեն մահացել է: Կողմերի միջև համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում: Գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները, որի արդյունքներով ենթադրվում է ամբողջությամբ ավարտել ռազմական գործողությունները, իսրայելական զորքերը դուրս բերել Գազայից և ազատել բոլոր պատանդներին, դեռևս պաշտոնապես չեն սկսվել:
    19:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տնակ է այրվել․ այն վերածվել է մոխրակույտի
    Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ, հայտնում է Shamshyan.com-ը։ Փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փայտե տնակը շահագործվում էր՝ որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։ Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։
    19:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բերբոկը կոչ է արել անհապաղ հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ երեք միլիարդ եվրոյի օգնությունը
    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Գերմանիայի խորհրդարանին կոչ է արել անհապաղ հաստատել Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ երեք միլիարդ եվրոյի օգնությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ ծագած վեճի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովսոտի»-ն։ Թրամփն ու Զելենսկին հանդիպել են նախօրեին Վաշինգտոնում։ Հանդիպումը վերածվել է վեճի։ Ինչպես հայտնում է Fox News-ը, Թրամփը բանավեճից հետո «դուրս է շպրտել» Զելենսկուն՝ անհարգալից վերաբերմունք զգալով։ Հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը չեղարկվեց։ Թրամփը նաև ասել է, որ չի տեսնում Զելենսկու ցանկությունը լուծելու Ռուսաստանի հետ հակամարտությունը։ «Մենք պետք է ևս մեկ անգամ մեծացնենք Գերմանիայի աջակցությունը Ուկրաինային և անմիջապես: Ես կոչ եմ անում Բունդեսթագում ներկայացված բոլոր դեմոկրատական ​​կուսակցություններին հաստատել երեք միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային, որը նախկինում արգելափակված էր», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բերբոքը: Հեռարձակումն իրականացվել է նախարարության յութուբյան ալիքով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գերմանական Spiegel ամսագիրը, Շոլցի գրասենյակը, իբր, հետաձգում է Ուկրաինային 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը, ինչի կողմնակիցն են Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը և անմիջականորեն հակամարտության մեջ ներգրավում ՆԱՏՕ-ի երկրներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կլինի։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավված են հակամարտությունում, այդ թվում՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում անձնակազմի վերապատրաստմամբ։ Կրեմլը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զենք մղելը չի ​​նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
    18:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խառնակչություններ՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ. ո՞վ սկսեց և ինչո՞ւ
    Հայլուր 18։30 Խառնակչություններ՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ. ո՞վ սկսեց և ինչո՞ւ
    18:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երկրպագուների պահվածքի պատճառով «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ. ՀՖՖ
    Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
    18:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ամբողջությամբ վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված շուրջ 20 միլիոն դրամի վնասը
    Գլխավոր դատախազությունը 2024 թվականի ապրիլի 3-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 10 հազար 665 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12 հազար 18 քմ հողատարածք: Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 20 միլիոն 986 հազար դրամի վնասը 2025 թվականի փետրվարի 28-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին հաստատել է Հ.Ա.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվել է կայացած
    Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համարվում է կայացած, քանի որ օրվա առաջին կեսին քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է բնակչության 43 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Նա նշել է, որ արդեն իսկ քվեարկել է 62 հազար 852 քաղաքացի: Հաղորդվել է նաև, որ ընտրությունների ընթացքին հետևում են մոտ 130 միջազգային դիտորդներ Ռուսաստանից, Եվրոպայից և Լատինական Ամերիկայից։ Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած Բադրա Գունբան (երկրի փոխնախագահը) և էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության առաջնորդ Ադգուր Արձինբան։ Աբխազիայում ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների առնվազն 25 տոկոսը։
    17:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազից թունավորման դեպք՝ Արագածոտնում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց
    Փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներատորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
    17:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում վերադարձնելու նպատակով մտերիմին հանձնված, մոտ 3 մլն դրամ արժողությամբ հիդրոմուրճը վերջինը վաճառել է այլ անձի
    Փետրվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Խ․-ն և հայտնել, որ իրենց ապրանքը առանց իրենց հարցնելու ինչ-որ ընկերություն վերցրել և տեղափոխել է այլ տարածք, որը ինքը հայտնաբերել է և արժեքը մոտ 3 մլն 500 հազար դրամ է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Շուբին Ս․-ն հայտնել է, որ 2024թ-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ իր մտերիմ, Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ջ․-ին տվել է իրեն պատկանող հիդրոմուրճը՝ հետագայում վերադարձնելու նպատակով, սակայն պարզել է, որ նա նշված հիդրոմուրճը նախնական տվյալներով վաճառել է մեկ այլ անձի՝ պատճառելով իրեն շուրջ 3 մլն դրամի նյութական վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
    17:15
    01.03.25
    Ավելին