Լրահոս
Հասարակական
21:00
01.03.25
272

Երևանում 34-ամյա վարորդը «BMW X5»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Img default alt hy

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: