Լրահոս

2025-03-02
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արտաշատ» ԲԿ-ում մահացել է մարզի ամենատարեց՝ 105-ամյա բնակչուհին
    Փետրվարի 27-ին Արարատի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը։ Այդ օրը՝ ժամը 09:10-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
    13:18
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Էդվարդ Ասրյանն այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա
    ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։
    13:00
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը
    «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային  հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր մեծ պատիվ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։
    12:47
    02.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հակառուսական դոզայով՝ եվրաօրենք. Բրյուսել գնացող իշխանության «իրական պլանը»
    Եվրոպական ժողովրդավարության հասցեին Թրամփի քննադատությունը կարծես վախ է գցել Եվրամիության անդամության գործընթաց սկսող Հայաստանի իշխանության մեջ: ՔՊ վերջին նիստից մամուլ արտահոսած տեղեկության համաձայն՝ ՔՊ-ականները առաջ են քաշել խորհրդարանում սկսված գործընթացը կասեցնելու անհրաժեշտությունը, սակայն մերժում են ստացել Փաշինյանից:
    12:36
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգենտինայի հայկական վարժարաններ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան:
    12:19
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարձր ենք գնահատում ՀՀ ԱԳՆ-ի հետ ձևավորված կառուցողական փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանատուն
    Շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին ուղերձ է հրապարակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։
    12:00
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արթմեդ» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 68-ամյա կինը այրվածքներ է ստացել
    Փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ջերմային կոնտակտային այրվածք աջ ծնկափոսի շրջանում, 3-րդ Բ աստիճան՝ մոտ 0.3% մարմնի մակերես, 20 օր ուշացումով հետվիրահատական» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
    11:32
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    11:16
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է
    Պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ Պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն Բարեկենդան: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, ինչը հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը պատկերված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքի պատմությամբ:
    11:00
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակում մեքենա է այրվել. վարորդին տեղափոխել են հիվանդանոց
    Մարտի 2-ին՝ ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    10:49
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ, մարտի 3-ին և 6-ին ՝ 15-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    10:30
    02.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    02.03.25
    Ավելին
2025-03-01
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են. Հակոբ Բադալյան
    «Ուկրաինայի շուրջ իրավիճակը ինքնաբերաբար Հայաստանի վրա պրոյեկցելը, եթե պարզապես տեղեկատվա-քարոզչական էֆեկտի ակնկալիք չէ՝ ինչը բնականաբար կարող է լինել շատ հասկանալի քաղաքական հաշվարկ, ապա իրական քաղաքական իմաստով կարծում եմ «գետնից կտրված» է»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա համոզմամբ, Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են: «Այո, ռուս-ամերիկյան և մասնակիորեն նաև Չինաստանի ներգրավվածությամբ գործարքի ընթացքը իր ազդեցությունն ունենալու է այդ թվում նաև մեր ռեգիոնի համար, բայց այստեղ «հոսքագծային» ավտոմատացված ազդեցություն չէ»,-գրում է նա։
    23:58
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում կինը փորձել է «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում իրացնել կեղծ 100 դոլարանոցներ․ նա ձերբակալվել է
    Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում կատարվում է գործարք, իսկ գումարի մի մասը կեղծ է, հայտնում է Shamshyan.com-ը: Արդեն տեղում փոխանակման կետի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Ա․-ն հայտնել է, որ իր հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Անահիտ Կ․-ն մոտեցել է նշված հասցեում գտնվող իրենց մասնաճյուղ և փորձել փոխանակել 7 հազար 900 դոլար, որը ստուգելու ընթացքում պարզվել է, որ թվով 9 հատ 100 դոլարը կեղծ է: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից Անահիտ Կ․-ն կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Անահիտ Կ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
    23:40
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Այգեվան գյուղում
    Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:01-ին, մարվել՝ 22:15-ին:
    23:20
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սպերցյանը վնասվածք է ստացել
    «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում ստացած վնասվածքից հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Armsport-ի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետովի» պաշտպանի հետ բախման ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
    23:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը
    Նորվեգիայի կառավարությունը մտադիր է խնդրել խորհրդարանին մեծացնել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտոյերը։ «Այսօր կարող եմ ասել, որ մենք մոտ ապագայում կվերադառնանք խորհրդարան՝ աջակցությունն ավելացնելու առաջարկով»,- ասել է Շտոյերը: Անցյալ տարեվերջին Նորվեգիայի խորհրդարանը համաձայնություն էր տվել 2025-ին Ուկրաինային ռազմական և քաղաքացիական աջակցության համար ծախսել ընդհանուր 3.12 միլիարդ դոլար (35 մլրդ կրոն), իսկ 2023-2030 թվականներին՝ ընդհանուր առմամբ 155 մլրդ կրոն: Շտոյերը մարտի 2-ին Լոնդոնում կհանդիպի եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Հանդիպումը նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
    22:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը սպառնում է վերսկսել գործողությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջին անգամ ելույթ ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հրադադարի մասին հայտարարելուց հետո, սպառնացել է վերսկսել գործողությունները ՔԱԿ-ի դեմ, եթե կուսակցությունը դիմի խարդախության կամ հետաձգի գործընթացը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված եւ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին, որը ցմահ պատիժ է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում: Միաժամանակ ՔԱԿ-ն հայտարարեց, որ պատրաստ է համագումար հրավիրել, որտեղ կքննարկի ինքնալուծարման հարցը, բայց միայն իր ղեկավարի անձնական ներկայությամբ։ Օջալանն ավելի վաղ կոչ էր արել զինյալներին համագումար հրավիրել և դրա արդյունքներից հետո հայտարարել կուսակցության ինքնալուծարման և նրա ստորաբաժանումների զինաթափման մասին։ ՔԱԿ-ն ընդգծել է, որ հրադադարն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի հարձակվել ՔԱԿ-ի ստորաբաժանումների վրա։ «Մենք մեղավոր չենք լինի, եթե մեզ տված խոստումները չկատարվեն, եթե փորձեն դիմել այնպիսի հնարքների, ինչպիսիք են հետաձգումը, քողարկումը, եթե փորձեն թոզ փչել մեր աչքերին... Եթե հարկ լինի, մենք մեր ներկայիս գործողությունները կվարենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք ոչնչացրել վերջին ահաբեկչին և քարը քարի վրա չենք թողել ։ Երկրի եւ ազգի շահերը վեր են ցանկացած հաշիվներից», - հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով իֆթարում (երեկոյան զրույց)։ Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության ներկայացուցիչները հինգշաբթի ընթերցել են բանտում ցմահ պատիժ կրող ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ խմբավորման զինյալներին ուղղված դիմումը։ Նա կոչ է արել նրանց ցրվել և զինաթափվել։ Քրդական «PYD» (Ժողովրդավարական միություն կուսակցություն) զինված խմբավորումներն այնուհետև հայտարարեցին, որ պատրաստ են վայր դնել զենքերը, եթե իրենց թույլ տան քաղաքական գործունեություն ծավալել Թուրքիայում։ Թուրքիայի կառավարությունն ակնկալում է, որ ՔԱԿ-ի լուծարումը կտևի երկու-երեք ամիս, հայտնում է CNN Türk-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Օջալանը բանտից նման կոչ է անում ՔԱԿ-ին։ ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։
    22:30
    01.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խուժանությունը կբռնի ստեղ. հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը բացվո՞ւմ է
    Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետում այսօրվանից ծառայությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահ զորքերը: Նիկոլ Փաշինյանն է ռիլ տարածել սահմանապահների ծառայության անցնելուց՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի դաշնային ծառայության զորքերին՝ 2022 թվականին հիմնանորոգումից հետո «Մարգարա»-յում ծառայություն իրականացնելու համար: Նա պարզաբանել է, որ մարտի 1-ից Հայաստան ելք և մուտք գործող մարդկանց սահմանային հսկողությունը այդ անցակետում կիրականացվի բացառապես հայկական ուժերով՝ չնշելով սակայն, թե արդյոք Թուրքիան համաձայնել է բացել սահմանը:
    22:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն․ Սուրենյան
    Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10...+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
    22:00
    01.03.25
    Ավելին