Լրահոս
Հասարակական
19:45
01.03.25
458

Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ Պահքը

Img default alt hy

Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (1-ին դ․) և Կյուրեղ Երուսաղեմացին (4-րդ դ․):

Բուն Բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիները և Ծաղկազարդի տոնը միասնաբար կազմում են Մեծ Պահքի «Ոսկե շղթան»:

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով»,-ասված է հաղորդագրության մեջ։