Լրահոս

2025-03-01
  • Img default alt hy
    Իրավական
    Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլար
    Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով, մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվող թիվ ԵԿԴ/0050/01/16 քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ Գ.Մ-ի հանձնարարությամբ` օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ն, նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումն իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2007 թվականի նոյեմբերի 22-ին կազմված ստուգման ակտով ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 3 միլիոն 605 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 299 միլիոն 342 հազար դրամ: Վերոնշյալ վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ի հանձնարարությամբ՝ նույն բաժնի օպերլիազորներ Պ.Հ.-ն և Բ.Ա.-ն նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 2008 թվականին նշանակված ստուգումը կրկին իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում՝ 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 1001538 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ։
    12:00
    01.03.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.03.2025
    Մամուլի տեսություն 01.03.2025
    11:50
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բակո Սահակյանը դատարանում պնդել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ. Տիգրան Աբրահամյան
    Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և՛ նախաքննության փուլում, և´ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները՝ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն արցախցիների օրինական իրավունքն է եղել: Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»,- նշել է Աբրահամյանը։
    11:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուկրաինացիները դառը իրականությանն առերեսվեցին Սպիտակ տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է. քաղաքագետ
    Նա, մասնավորապես, նշել է. «Ազատ Աշխարհն» էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է «Ազատ Աշխարհը»:
    11:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերի բավարարում. բռնագանձման ենթակա գումարի չափը՝ շուրջ 24 միլիոն դրամ
    Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցերից 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել է 11 հայց (2023 թվականին՝ 6 հայց): Բավարարված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 24 միլիոն դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ): 11 դատական ակտերից 9-ը մտել է օրինական ուժի մեջ:
    11:15
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցությունը ռազմագերիների հարցով նամակ է ուղարկել ԵԱՀԿ ԽՎ նախագահին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենօրյա ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարավոր բոլոր լծակները` Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնհայտ ոտնահարված իրավունքներն օր առաջ վերականգնելու և նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով, այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նշել է, որ նամակներ են հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։ Նամակներում, մասնավորապես, շեշտվում է․ «Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։ Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։
    10:50
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն․ «Հրապարակ»
    Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։ Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ իշխանություններին չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ մասունքների փոխանակման հարցում։ Փակ քննարկումից մեկ շաբաթ անց՝  փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում: Հանձնաժողովները ղեկավարում են 2 երկրների ԱԱԾ ղեկավարները:
    10:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քննչական կոմիտեում ստուգումներ են սկսվել. Արթուր Պողոսյանը՝ ենթակայի կարգավիճակո՞ւմ. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին 6 տարի ժամկետով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Պողոսյանը, անմիջապես մասնագիտական շրջանակները սկսեցին քննարկել հարցը, որ Աննա Վարդապետյանի մոտ նա գլխավոր քննիչ է աշխատելու:
    10:30
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 տոննա կոկաինի գործով հետապնդումը էլի երկարաձգվել է. «Ժողովուրդ»
    Կա՛մ նախաքննական մարմինը գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ այն դատարան ուղարկի: Սակայն որոշել են քրեական հետապնդման ժամկետը եւս 1 ամսով երկարաձգել, ու սա առաջին երկարաձգումը չէ:
    10:25
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անդրանիկ Քոչարյանը ստել է անհետ կորած զինվորների ծնողներին․ «Ժողովուրդ»
    Այպիսով, դեռ 2025 թվականի հունվարի 30-ին անհետ կորած զինվորների ծնողներն ԱԺ-ում հանդիպել էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հանդիպումը նախաձեռնել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
    10:20
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել․ «Հրապարակ»
    Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
    10:15
    01.03.25
    Ավելին
  • Առողջապահական
    Բացառիկ առաջարկ՝ «Բեգլարյան» ԲԿ-ից. այստեղ ստեղծվում է նոր կյանք
    «Բեգլարյան» բժշկական կենտրոնը խոստանում է իրականություն դարձնել ամենահամարձակ երազանքները: Նոր վերականգնողական բաժանմունքը՝ գերժամանակակից սարքավորումներով ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, մանկան ճիչ է խոստանում այդ ձայնի երազանքով ապրող մարդկանց:
    10:05
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 3-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    10:00
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ Ավինյանի ընկեր Երեմյանի գերթանկարժեք «Լիվինգսթոնը» չեն վերադարձնում պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»
    Նիկոլ Փաշինյանի #հատիկառհատիկ օպերացիայով իշխանությունները հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչելու գործընթաց են սկսել։ Իրականում նա իր «սրտի» նորահայտ օլիգարխներից ոչինչ չի վերցնում ու հետ տալիս պետությանը:
    09:48
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը. «Փաստ»
    Փետրվարի 6-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց թվային դրոշմավորման անցնելու նոր նախագիծը: Այն ենթադրում է դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի կիրառություն և տվյալների ներկայացում ազգային օպերատորի՝ E-Mark համակարգի միջոցով: Ըստ պաշտոնական մեկնաբանման, այս մեխանիզմը նպատակ ունի էականորեն բարձրացնել ստվերի դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել ապրանքների հետագծելիությունը շուկա՝ մուտքից մինչև վերջնական վաճառք և շրջանառությունից դուրսբերում։
    09:45
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»
    Նախ արձանագրենք, որ պլաստիկ վիրահատությունները պլանային վիրաբուժական միջամտություններ են և, ի տարբերություն այլ վիրաբուժական միջամտությունների, չեն իրականացվում անհետաձգելի կամ շտապ իրավիճակներում։ Եթե անհետաձգելի վիրահատություն պահանջող վիճակներում վիրահատական սեղանին բուժառուի մահվան հավանականություն է լինում, ապա պլաստիկ վիրահատությունների ժամանակ հիվանդի մահվան հավանականությունը բացառվում է։ Վերջապես, մարդը պլանավորել էր գեղեցկանալ, ոչ թե մահանալ։
    09:42
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքում նախատեսված պատիժները կխստացվեն. նախագիծ. «Փաստ»
    Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461- րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները:
    09:38
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարդենիսում և՛ հիվանդանոց են կառուցում, և՛ հինն են նորոգում. 20 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»
    Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու Վարդենիսի նոր հիվանդանոցը: Նախարարը անցած տարի՝ փետրվարի 28-ին, հայտարարեց, որ նախագծման աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով մրցույթ կհայտարարվի: Նոր մրցույթի մասին տեղեկություններ բաց աղբյուրներում «Ժողովուրդ» օրաթերթը չգտավ: Փոխարենը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չորեքշաբթի այցելել էր Վարդենիսի բժշկական կենտրոն, որին ՀՀ պետական բյուջեի «Առողջապահական ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն ՀՀ դրամ գումար:
    09:34
    01.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ծավալված քննարկումները Փաշինյանին հետ չպահեցին արկածախնդրությունից․ «Հրապարակ»
    Եվրաքվեի նախագծի առաջին ընթերցմանը հաջորդած աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաեւ՝ ՔՊ-ում ծավալված քննարկումները, Նիկոլ Փաշինյանին հետ չեն պահել քաղաքական արկածախնդրությունից, եւ Եվրաքվեի նախագիծը կընդգրկվի մարտի 4-ի ԱԺ նիստերի օրակարգում։ Մարտի 3-ին այն կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում` կառավարությունն առաջարկել է նախագծին օրենքի տեսք տալ, նաեւ նշել ուժի մեջ մտնելու ժամկետը:
    09:30
    01.03.25
    Ավելին