Լրահոս
2025-03-07
-
ՔաղաքականՔՊ ղեկավարի խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են․ ԹաթոյանՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու: Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»: Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»:Ավելին10:4507.03.25 -
Մամուլի տեսությունԲարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ Երևանում փետրվարի 25-ին կայացավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, որից մեկ օր առաջ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը առանց նվեր չի մնացել։Ավելին10:3007.03.25 -
ՀասարակականՎթարի է ենթարկվել Քաղսի գյուղի մանկապարտեզի վարիչը․ նա և իր անչափահաս աղջիկը տեղափոխվել են հիվանդանոցՄարտի 4-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ասպրամ Ա․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Ս․ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Քաղսի բնակավայրի մանկապարտեզի վարիչն է։Ավելին10:1507.03.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը սպառնացել է, որ Գյումրիում պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները:Ավելին10:0807.03.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը սպառնացել է՝ ոտով-գլխով պատասխան են տալու. «Հրապարակ»Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։ Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։ Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։Ավելին10:0507.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։Ավելին10:0007.03.25 -
ՀասարակականԱմուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած, ծեծված և նկուղում հրկիզված 28-ամյա կինը նոր մանրամասներ է պատմել դեպքիցՔրեական ոստիկանները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, հայտնաբերում են այդ տղամարդուն, ում բերման էին ենթարկում ոստիկանություն։Ավելին09:5607.03.25 -
Մամուլի տեսությունՀարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. «Ժողովուրդ»Մարգարինի գինը 2025 թ. փետրվարին 2024 թ. փետրվարի համեմատ նվազել է 5.3%-ով, մակարոնեղենինը՝ 2.6%-ով, տավարի մսինը՝ 1.3%-ով, իսկ 2025 թ. հունվարի համեմատ գրանցվել է համապատասխանաբար 0.9%, 0.4%, 0.1% գնաճ:Ավելին09:4807.03.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4507.03.25 -
ԱշխարհՉինական վարդագույն դրախտը. 10 հազար սակուրա՝ մեկ վայրումՉինաստանը նորից վարդագույն հեքիաթի է վերածվել: Աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր մարդիկ շտապում են Ծագող վիշապի երկիր՝ սակուրայի հիասքանչ ծաղկումը տեսնելու, կյանքի անցողիկությունն ու նոր սկիզբը խորհրդանշող այդ հրաշքը վայելելու համար:Ավելին09:4207.03.25 -
Մամուլի տեսությունԱյս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա. «Հրապարակ»Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռեւս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգեւատրում այս տարի, թե՞ ոչ:Ավելին09:3807.03.25 -
Մամուլի տեսություն«Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին․ «Ժողովուրդ»2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:Ավելին09:3407.03.25 -
ԻրավականԿանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը Հայաստանում իրացնելու փորձըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:Ավելին09:3007.03.25
2025-03-06
-
ՄշակույթԼուսանն ու խոսրովյան բնաշխարհը` իրենց ողջ գեղեցկությամբ (տեսանյութ)Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն իր էջում հրապարակել է կադրեր Խոսրովի անտառից:Ավելին23:5706.03.25 -
ՏարածաշրջանՕկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվելՕկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի, Մարտունու, Աղդամի շրջաններում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։Ավելին23:4206.03.25 -
ՍպորտՎահե Սուքիասյանը Մոսկվայի «Aeroflot Open 2025» շախմատի մրցաշարում լրացրել է միջազգային գրոսմայստերի իր առաջին նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման:Ավելին23:3306.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանում Կարմիր խաչի փակումը վտանգելու է հայ պատանդների կյանքը, ՀՀ-ն պետք է գործի․ Սիրանուշ ՍահակյանՆախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է փակել իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը։ Այս իրողությունը մտահոգիչ է, քանի որ Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ընտանիքները հնարավորություն ունեն որևէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ, նաև ծանրոց ուղարկել նրանց։Ավելին23:2406.03.25 -
ԻրավականՂարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվենՎերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը արցախցի Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան։ Այս մասին հայտնում է Ղարիբ Բաբայանի փաստաբանական թիմը։Ավելին23:2006.03.25 -
Հասարակական23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 65-ամյա Վալերիկ Շ․-ին։Ավելին23:1706.03.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ուզում է փոխել Զելենսկիին. Մակրոնը միավորում է Եվրոպան՝ ընդդեմ ՌուսաստանիՄիացյալ Նահանգներում մերժված Ուկրաինայի նախագահը Բրյուսելում է մխիթարություն փնտրում ու կարծես թե գտել է: Եվրոպան նոր վերազինման ծրագիր է գրել Ուկրաինայի համար: Հանուն Ուկրաինայի պայքարի ջատագովը Ֆրանսիայի նախագահն է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի միավորման կոչեր է հնչեցրել ու սուր արձագանքների արժանացել Մոսկվայից:Ավելին23:0206.03.25