Լրահոս
Միջազգային
23:02
06.03.25
188

ԱՄՆ-ն ուզում է փոխել Զելենսկիին. Մակրոնը միավորում է Եվրոպան՝ ընդդեմ Ռուսաստանի

 

Միացյալ Նահանգներում մերժված Ուկրաինայի նախագահը Բրյուսելում է մխիթարություն փնտրում ու կարծես թե գտել է: Եվրոպան նոր վերազինման ծրագիր է գրել Ուկրաինայի համար: Հանուն Ուկրաինայի պայքարի ջատագովը Ֆրանսիայի նախագահն է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի միավորման կոչեր է հնչեցրել ու սուր արձագանքների արժանացել Մոսկվայից: