Լրահոս
Հասարակական
10:00
07.03.25
214

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝ մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Մարտի 11-ից Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կմոտենա և նույնիսկ կգերազանցի +20 աստիճանը։