Լրահոս

2025-03-07
  • Img default alt hy
    Իրավական
    Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է
    Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել է վերջինիս վրա և կրակայրիչով դիտավորյալ հրկիզել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է հաղորդագրությունում:
    15:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացուն «Աչքերդ չկլորցնե՛ս» հրահանգ տված կարմիրբերետավորը չի պատժվել․ՆԳՆ-ից ասում են՝ «անկեղծորեն զղջացել» է. Factor
    «Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել, գրում է Factor TV-ն։ Գերատեսչությունից հայտել են, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները։ «Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում»,- նշել են ՆԳՆ-ից, բայց շեշտել են, որ կարմիր բերետավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել: «Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել»,- նշված է պատասխանում։
    15:00
    07.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Բեռլինի փողոցներում աղբակույտեր կլինեն. գործադուլ՝ Գերմանիայում
    Պաշտպանական ծախսերն ավելացնելու որոշումների ֆոնին՝ Եվրոպայում կարծես նոր թափ է հավաքում սոցիալական բողոքը: Գերմանացի հարյուրավոր բուժաշխատողներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով աշխատավարձի 8 տոկոսի բարձրացում:
    14:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Lexus»-ն ու «Volvo» բեռնատարը
    Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
    14:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
    14:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է
    Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գյումրեցուն դանակով հարվածել է 34-ամյա կապանցի մեկ այլ երիտասարդ: Կապանցին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
    14:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    70 զոհ․ բախումներ՝ Սիրիայում. հայտարարվել է պարետային ժամ
    Շուրջ 70 մարդ է զոհվել Սիրիայի Լաթաքիա նահանգում երկրի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զինվորականների միջև տեղի ունեցած «աննախադեպ» բախումների ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։ Ըստ Al-Hurra պարբերականի՝ զոհերի մեծամասնությունը սիրիական անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցներն են։ Բացի այդ, կան տասնյակ վիրավորներ ու պատանդներ։ Սիրիական SANA լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկրի Պաշտպանության նախարարության ուժերը մտել են Լաթաքիա և Տարտուս քաղաքներ՝ աջակցելու Ասադի կողմնակից զինվորականների դեմ կռվող Անվտանգության վարչության ուժերին։ Սիրիայի անվտանգության վարչությունը հայտարարել է «վարչական կենտրոններում, մոտակա քաղաքներում և լեռնային շրջաններում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների «մաքրման» լայնածավալ գործողության մեկնարկի մասին»։ Կառավարական ուժերը խաղաղ բնակիչներին հորդորել են մնալ իրենց տներում և անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի տեղաշարժի մասին: Նախկին նախագահի կողմնակիցներին կոչ է արվել վայր դնել զենքերը։ Անվտանգության վարչությունը Լաթաքիա և Տարտուս քաղաքներում պարետային ժամ է սահմանել։ «Այսօր մենք գտնվում ենք մի վճռական փուլի շեմին, որը պահանջում է զգոնություն և կարգապահություն։ Թույլ չենք տալու որևէ կողմի կամ անհատի գործել պետության և օրենքի շրջանակներից դուրս, և Սիրիան կմնա ուժեղ ու միասնական», - հայտարարել է Անվտանգության վարչությունը։ Սիրիական բանակը մարտի 7-ի լուսադեմին մեծ ռազմական ուժեր է ուղարկել Լաթաքիա՝ հետ մղելու Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները: Նաև օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր՝ Լաթաքիայի գյուղերում նախկին իշխանությունների կողմնակիցներին հետապնդելու համար։ Հայտարարվել է, որ Ասադի տասնյակ կողմնակիցներներ այժմ գտնվում են անվտանգության ուժերի ձեռքում: Տեղեկություններ կան, որ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, գրավել են Լաթաքիա և Տարտուս նահանգների կենտրոնական շրջանները։ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը դատապարտել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապօրինի խմբավորումների կատարած գործողությունները և նրանց կողմից անվտանգության ուժերի թիրախավորումը՝ հաստատելով իր աջակցությունը Սիրիայի կառավարությանը։
    13:45
    07.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ինձ պետք չէ խղճալ. Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը
    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակել այն: Աուդիոուղերձում նա խնդրել է չխղճալ իրեն, խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա: Ավելի քան երկու շաբաթ հացադուլ անող Վարդանյանը չնայած ուղերձում պնդում է, թե «լավ է, առողջությունը նորմալ է», բայց նրա ձայնից ակնհայտ է, որ դժվարությամբ է կարողանում բառերն արտասանել: «Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների»,- մարտի հինգին ձայնագրված ուղերձում ասել է Արցախի նախկին պետնախարարը, Ադրբեջանին մեղադրել շինծու դատավարությունների համար:
    13:35
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին. Հայր Զաքարիա
    Հայաստանում խաղամոլության վիճակագրությունն ահազանգ է մեր հասարակության հոգևոր անկման, արժեքների, կյանքի իմաստի ձևափոխության մասին, այս մասին գրել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Նա ընդգծել է՝ Մեծ Պահքին և, առհասարակ, պետք է հեռու մնալ խաղամոլությունից, որի պատճառով մեր աչքի առաջ բազում ընտանիքներ են քանդվում, կյանքեր խորտակվում, իսկ շատեր էլ անհուսությունից և անելանելի վիճակից ինքնասպանություն են գործում։ «Այս մոլությամբ բռնվածները կամազուրկ, անօգնական են դառնում՝ փորձելով ամեն գնով գումար հայթայթել խաղալու համար։ Վարակիչ այս ախտը կարող է պատել ամեն մարդու, եթե փոքր-ինչ թույլ լինի կամքից։ Սիրելի՛ ծնողներ, ուշադի՛ր եղեք ձեր զավակների հանդեպ, հետաքրքրվեք նրանց կյանքով և առօրյայով, իսկ խաղամոլության անգամ չնչին դրսևորման դեպքում անպայման քայլեր ձեռնարկեք, մասնագետների դիմեք և այլն։ Անպատկերացնելի է, թե որքա՛ն մարդիկ և հատկապես երիտասարդներ են դիմում հոգևորականներին օգնության կանչով․․․ երբեմն պարզապես շատ ուշ է լինում»,- նշել է Հայր Զաքարիան։
    13:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաները կրթության մեջ
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում են Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվում։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և https://www.unesco.org/en/prizes/ict-education պաշտոնական կայքէջից: Մասնակցության համար հարկավոր է պատշաճ լրացված հայտերը ներկայացնել [email protected] էլ. փոստին մինչև 2025 թ. մարտի 17-ը: Հայտերը ներկայացնելու ուղեցույցը կցվում է:
    13:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն դադարեցնում է օգնությունը Հարավաֆրիկյան Հանրապետությանը
    ԱՄՆ պետքարտուղարությունը կարգադրել է անհապաղ դադարեցնել ամերիկյան օգնության զգալի մասը Հարավաֆրիկյան Հանրապետությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած նամակը։ «Բոլոր բյուրոները, գրասենյակները և առաքելությունները պետք է դադարեցնեն Հարավային Աֆրիկային օգնություն բաշխելու կամ աջակցություն ցուցաբերելու բոլոր պարտավորությունների կատարումը», - ասվում է նամակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փետրվարի 7-ի հրամանագրում Հարավաֆրիկյան Հանրապետությունը մեղադրվում է երկրի սպիտակամորթ բնակչության նկատմամբ «ռասայական խտրականության» մեջ։
    13:00
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին
    Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել է իր ձեռքի ափը հսկիչի սեղանին եւ պահանջում է հանդիպում իր գործով դատախազի հետ:
    12:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ինձ պետք չէ խղճալ. Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը
    Հայլուր 12։30 Ինձ պետք չէ խղճալ. Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը
    12:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Մանասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության հարցը, ինչն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների բարձրացրած խնդրի հետ: Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը՝ նախատեսելով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին:
    12:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորիդ սիրում եմ, լյոխ լավա լինելու. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական ու երկարատև խաղաղության կոչ է արել (ձայնագրություն)
    Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցովաուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ փոխանցված ընտանիքի միջոցով «Հարգելի հայրենակիցներ, Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում են ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ կնոջ հետ միասին, բոլորին սիրող, ինքնակրթվող և հավատով առ Աստված: Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝ մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք: Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով ցավ ու հուզմունք եմ պատճառում: Բայց դուք գիտեք, որ մեզնից յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի, և ես ինձ համար այս ճանապարհն եմ ընտրել: Մեր ճակատագրերը կանխորոշված են Աստծո կողմից, իսկ ճանապարհները միշտ մենք ենք ընտրում: Եթե նույնիսկ հրաժարվում ենք մեր ընտրությունից, դա մեր փոխարեն միշտ անում է մեկ ուրիշը: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով , իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ, մինչև ապրիլի 24 -ը, գիշերը 12 -ը հացադուլի մեջ էի: Սա... բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է: Իմ պահանջները նույնն են: Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ [1987 թվականից: Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու: Եթե դատում եք՝ դատեք ճիշտ: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի: Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են: Երբ տեղափոխվում էի Արցախ, ես գիտեի ինչի եմ գնում: Ցանկացած մարդ իր կյանքում ամեն բան անում է միայն իր համար, հանուն իրեն, և Աստծո առաջ պատասխան է տալիս միայնակ՝ իր բոլոր մտքերի, խոսքերի, գործողությունների համար: Ես դրանում խորապես համոզված եմ: Եվ եթե նույնիսկ ինչ-որ մեկն իրեն զոհում է հանուն Հայրենիքի, ընտանիքի կամ սկզբունքների, դա միմիայն իր անձնական որոշումն է և իր պատասխանատվությունը: Այնպես որ, այս իմաստով ես ամեն ինչ գիտակցված եմ արել: Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզությունից կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել: Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքն Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին: Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանիհամար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով...իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը: Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին: Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը: Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար: Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս: Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ: Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել: Դա մեծ պատասխանատվություն է այն էլիտայի համար, որը էլիտա է համարվում ոչ թե նրա համար, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ՝ ինտելեկտ ունի, այլ այն էլիտայի, որը հասկանում է, որ ում շատ է տրված, նրանից էլ ավելին է պահանջվում: Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը միշտ հանրության նկատմամբ պարտքից հետո է, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ գերակա է անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ: Եվ վերջինը՝ ի հիշատակ այս սարսափելի հակամարտության բոլոր զոհերի: Ես խորապես համոզված եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը. դա քո մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևորհիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից: Քանի որ առանց դրա աշխարհը կխարխափի քաոսում կամ կկործանվի ջրհեղեղներից կամ ուրիշ աղետներից: Չի կարելի դառնալ ոսկե հորթի ստրուկը: Այդ ամենն արդեն եղել է մարդկության պատմության մեջ: Եկե՛ք թույլ չտանք դրա կրկնությունը և դրա համար գործադրենք բոլոր ջանքերը, քանի որ արժեքների նկատմամբ հավատը մեր ապագայի հիմքն է: Ուստի հանուն այս հիմնարար արժեքների, հիմնասյուների և պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Քանի որ երջանկությունն սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: Ես ուրախ եմ, որ կարող եմ ծառայել իմ ժողովրդին և այն սկզբունքներին, որոնք ես համարում եմ կարևոր ողջ մարդկության, ոչ թե միայն մեր ժողովրդի համար: Եվ վերջինը. Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Մի ժամանակ կարծում էի ավելի վատ է նախանձը կամ գոռոզությունը: Մինչդեռ հուսալքությունը, վհատությունը նշանակում է, որ քո մեջ մարել է Աստծո կայծը, որ դու դադարել ես հավատալ, որ դու պարզապես ձեռքերդ բարձրացրել ու հանձնվել ես:Կոչեմ անում՝ երբեք դա չանեք: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը: Խնդրում եմ: Դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Ես բոլորիդ սիրում եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես միշտ եղել եմ, կամ ու լինելու եմ ձեզ հետ: Ես մարդ եմ, որն ուզում է ապրել, սիրել և շարունակել իր գործունեությունը: Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք: {Շարունակում է հայերեն }Լյոխ լավա լինելու: Վստահ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք կանգնած են մեր առջև, մենք կհաղթահարենք դրանք: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ՝ ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ: Շնորհակալ եմ ձեզ , որ ինձ տվել եք հայ լինելու և իմ հայրենիքը սիրելու այս երջանկությունը»:
    12:00
    07.03.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.03.2025
    Մամուլի տեսություն 07.03.2025
    11:50
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երբ ծախսում ես 4900 դոլլար, բայց ադպես էլ չես տեսնում Մեսսիին
    Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» Հյուսթոնի (ԱՄՆ) «Շել Էներջի» մարզադաշտում հյուրընկալվել է «Հյուսթոն Դինամոյին» և 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին չէր ընդգրկվել այս հանդիպման հայտացուցակում՝ վշտացնելով նաև իրեն տեսնելու համար մարզադաշտ ժամանած երկրպագուներին, փոխանցում է Armsport-ը։ Նրանցից մեկը նաև պաստառ է պատրաստել՝ հայտնելով իր հիասթափության մասին: «Թռիչք՝ 1000 դոլար Հյուրանոց՝ 1700 դոլլար Ընթրիք՝ 800 դոլլար Խաղի 2 տոմս՝ 1400 դոլլար … Եվ ոչ մի Մեսսի»:
    11:45
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով
    Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։ «Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», - իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։ Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։
    11:30
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցից տնտեսվարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
    Մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում է Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորները պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես տնտեսվար։
    11:15
    07.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:
    11:00
    07.03.25
    Ավելին