Լրահոս
Քաղաքական
13:35
07.03.25
180

Ինձ պետք չէ խղճալ. Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակել այն: Աուդիոուղերձում նա խնդրել է չխղճալ իրեն, խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա: Ավելի քան երկու շաբաթ հացադուլ անող Վարդանյանը չնայած ուղերձում պնդում է, թե «լավ է, առողջությունը նորմալ է», բայց նրա ձայնից ակնհայտ է, որ դժվարությամբ է կարողանում բառերն արտասանել: «Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների»,- մարտի հինգին ձայնագրված ուղերձում ասել է Արցախի նախկին պետնախարարը, Ադրբեջանին մեղադրել շինծու դատավարությունների համար: